Strategic Development Agency NGO

Strategic Development Agency NGO

Share

"Strategic Development Agency" (SDA) NGO is an Armenian development organization founded in 2002 https://www.youtube.com/channel/UCXNHBudcDnSp5VlNhUQX2NQ

Photos from ՄԱՎԵՏԱ ծրագիր / MAVETA project's post 16/09/2026

🟢 #ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում սեպտեմբերի 10-11-ին Գյումրիում անցկացվեց երկօրյա դասընթաց-աշխատաժողով՝ «Ժամանակակից ջերմատնային տնտեսության կազմակերպում, շահագործում և կառավարում» թեմայով։

Photos from Strategic Development Agency NGO's post 02/09/2026

🟠 Գենետիկական ներուժի բարելավումը՝ ժամանակակից անասնապահության զարգացման կարևոր ուղղություն 🐄

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակում կազմակերպված ուսումնական այցի ընթացքում ոլորտի ներկայացուցիչներն այցելեցին FIH Association-ի հետ համագործակցող ֆերմա և Euro Genetic արհեստական սերմնավորման կենտրոն։

🤝Ուսումնական այցին մասնակցեցին անասնապահության ոլորտում գործող մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության մասնագետներ, ինչպես նաև INLIMA ծրագրի թիմի ներկայացուցիչներ՝ հնարավորություն ստեղծելով պետական, մասնավոր և զարգացման ոլորտների մասնագիտական փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար։

🧬Euro Genetic կենտրոնում մասնակիցներին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը և կիրառվող վերարտադրողական ու բուծական տեխնոլոգիաները։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ցլերի սերմնահեղուկի հավաքագրման, որակի վերահսկման և պահպանման գործընթացներին, կենտրոնում առկա ցլերի գենետիկական ներուժին և ներկայացված ցեղատեսակներին, ինչպես նաև բուծական կատալոգի կիրառությանը։

🔬 Առանձին ներկայացվեց սաղմի տեղափոխման (embryo transfer) տեխնոլոգիան, դրա իրականացման հիմնական փուլերը և բարձրարժեք գենետիկական նյութի բազմացման ու տարածման հնարավորությունները։

🐂Տեսական ներկայացումներին զուգահեռ այցի մասնակիցները տեղում դիտարկեցին կենտրոնի լավագույն բուծական ցլերին, ինչը հնարավորություն տվեց գործնականորեն գնահատելու կենդանիների բուծական առանձնահատկություններն ու գենետիկական ներուժը։
Այցի շրջանակում ստացված գործնական գիտելիքն ու փորձի փոխանակումը կարևոր հիմք են Հայաստանում բուծման ժամանակակից մոտեցումների տարածման, գենետիկական ներուժի արդյունավետ օգտագործման և անասնապահության արտադրողականության բարձրացման համար։

🤝«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

#Անասնապահություն #Տավարաբուծություն #Գյուղատնտեսություն #Հայաստան #Ավստրիա

Austrian Development Agency
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Fleckvieh Austria
Rinder Zucht Data Wissen

Photos from Strategic Development Agency NGO's post 24/08/2026

🟠 Հայաստանի տավարաբուծության զարգացման նոր համագործակցություն 🇦🇲🇦🇹

Ս․թ․ օգոստոսի 24-ին Ավստրիայում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն և Cattle Breeders Austria-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ժամանակակից բուծման մոտեցումների, գենետիկական ներուժի բարելավման և վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։

Համագործակցությունը ձևավորվել է INLIMA ծրագրի շրջանակում՝ հիմնվելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ավելի քան երկու տասնամյակի ոլորտային փորձի և ձևավորված մասնագիտական գործընկերությունների վրա։ 🌱🐄

🔹 Համագործակցության առանցքային ուղղություններն են՝
🧬 տոհմային և բարձրարժեք կենդանիների ընտրություն ու գենետիկական ներուժի բարելավում
🔬 արտադրողականության գնահատում և տվյալահեն բուծման մոտեցումներ
💉 արհեստական սերմնավորում և ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաներ
📈 բուծման պլանավորում և նախրի արդյունավետ կառավարում
🏭 «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում սերմնանյութի արտադրության կարողությունների զարգացում

🇦🇹 Ավստրիական մասնագիտական փորձի և 🇦🇲 Հայաստանի ոլորտի իրական կարիքների համադրումը կարևոր հիմք է ստեղծում տավարաբուծության արտադրողականության բարձրացման և ոլորտի երկարաժամկետ զարգացման համար։

Ավելին 👉 https://sda.am/newsarm/inlima-mou-moe-sda-cattle-breeders-austria/

🤝«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Austrian Development Agency
Rinder Zucht Data Wissen
Fleckvieh Austria

#Անասնապահություն #Տավարաբուծություն #Գյուղատնտեսություն #Հայաստան #Ավստրիա

Photos from Strategic Development Agency NGO's post 20/08/2026

🔵 Իրազեկվածությունը սոցիալ-տնտեսական ինտեգրման կարևոր նախապայմաններից է 🤝

Աջակցության հնարավորությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ մարդիկ գիտեն դրանց մասին, հասկանում են՝ ինչ հնարավորություններ են իրենց հասանելի, և կարողանում են կողմնորոշվել դրանցից օգտվելու հարցում։

📍 Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսում և Ճամբարակում, «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում կազմակերպվել են իրազեկման հանդիպումներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։

🌾🐄📦 Հանդիպումների ընթացքում ներկայացվել են պետական աջակցության ծրագրերը, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող նախաձեռնությունները։

Միաժամանակ, նման ձևաչափերը կարևոր են նաև այն պատճառով, որ տեղեկատվության փոխանցումը դառնում է երկկողմանի գործընթաց․ շահառուների հարցերն ու փորձառությունը հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալու, թե որտեղ են առաջանում տեղեկատվական կամ գործնական խոչընդոտներ պետական աջակցության ծրագրերից օգտվելիս։

✨ Արդյունքում, իրազեկման հանդիպումները նպաստում են, որպեսզի արդեն իսկ առկա աջակցության գործիքները ավելի հասանելի և կիրառելի դառնան մարդկանց համար՝ ամրապնդելով սոցիալ-տնտեսական ինտեգրման գործընթացը համայնքային մակարդակում։

🤝SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

Swiss Development & Cooperation
Embassy of Switzerland in Armenia
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
@Միասնական սոցիալական ծառայություն
@ՄՍԾ Վարդենիսի տարածքային կենտրոն
@ՄՍԾ Ճամբարակի տարածքային կենտրոն
Merine Atoyan

#ՍոցիալՏնտեսականԻնտեգրում #Գեղարքունիք #Վարդենիս #Ճամբարակ #ՊետականԱջակցություն #Կայունզարգացում

17/08/2026

🟠 Եկամտաբեր անասնապահության հիմքում ընկած է կենդանիների արհեստական սերմնավորումը🐄

Արհեստական սերմնավորումը՝ ավելի բարձր մթերատվություն, առողջ սերունդ և տնտեսապես շահավետ բուծում։

💰 Պետությունը փոխհատուցում է մեկ կենդանու սերմնավորման արժեքի 10,000 դրամը, իսկ անասնապահը վճարում է 5,000 դրամ։

📍 Ծրագիրը գործում է Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերում։

Տեսանյութում՝ արհեստական սերմնավորման հիմնական առավելությունները 👇

🤝«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:


#ԽԵԿ #ԱրհեստականՍերմնավորում #Անասնապահություն #Մթերատվություն #Գյուղատնտեսություն

INLIMA Որտեղ են անցնում նախրաքաշի ուղիները․ քարտեզագրման աշխատանքներ Սյունիքում | SDA 13/08/2026

📍 Սիսիան և Գորիս համայնքներում ծրագրի շրջանակում իրականացվել են աշխատանքային հանդիպումներ՝ ներկայացնելու նախրաքաշերի ուսումնասիրության և քարտեզագրման ընթացքը։

🗺️ Քննարկվել են նախնական երթուղիները, ենթակառուցվածքների հնարավոր տեղադիրքերը և համայնքների առաջարկները՝ համոզվելու, որ նախատեսվող լուծումները համապատասխանում են ֆերմերների իրական կարիքներին և համայնքային տեսլականին։

🤝 Քարտեզը վերջնական տեսք կստանա նաև համայնքային մասնագետների և ֆերմերների փորձի հիման վրա։

🥩🥛 Միաժամանակ, հանդիպումներ են անցկացվել կաթի և մսի արժեշղթայի դերակատարների՝ կաթ վերամշակողների և սպանդանոցների ներկայացուցիչների հետ՝ առկա ենթակառուցվածքներն ուսումնասիրելու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

🌱 Ավելի արդյունավետ ենթակառուցվածք։ Ավելի արդյունավետ անասնապահություն։ Ավելի կայուն արժեշղթաներ։

Ավելին 👉 https://sda.am/newsarm/inlima-herding-routes-syunik/

🤝«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

INLIMA Որտեղ են անցնում նախրաքաշի ուղիները․ քարտեզագրման աշխատանքներ Սյունիքում | SDA NEWSARM INLIMA Որտեղ են անցնում նախրաքաշի ուղիները․ քարտեզագրման աշխատանքներ Սյունիքում 13/08/2026 Posted by lilit petrosyan 13 Aug Երբ խոսում ենք արդյունավետ անասնապահության մասին, նախր....

12/08/2026

Շնորհավորում ենք Երիտասարդության միջազգային օրը՝ բոլոր երիտասարդներին, ովքեր այսօր ստեղծում են վաղվա Հայաստանը։ 💚

Photos from Strategic Development Agency NGO's post 11/08/2026

🟠 Եկամտաբեր անասնապահության հիմքում ընկած է կենդանիների արհեստական սերմնավորումը 🐄

🌱 ծրագրի շրջանակում Սևանում և Ծաղկահովիտում իրականացված իրազեկման այցերի ընթացքում անասնապահներին ներկայացրինք խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) արհեստական սերմնավորման պետական սուբսիդավորման հնարավորությունը՝ որպես իրենց տնտեսությունների արտադրողականությունն ու եկամտաբերությունը բարձրացնելու արդյունավետ գործիք։

🧬 Արհեստական սերմնավորումը հնարավորություն է տալիս նպատակային բարելավել տոհմային արժեքը, ստանալ բարձր մթերատվությամբ սերունդ, նվազեցնել անպտղության ռիսկերը և ավելի արդյունավետ կառավարել վերարտադրությունը։

🐮 Ֆերմերներին ներկայացվեցին նաև բարձրորակ ցեղային ընտրանքները՝ Հոլշտին, Շվից, Ջերսեյ և Ֆլեքվի, ինչպես նաև պետական աջակցության մեխանիզմը․ մեկ կենդանու սերմնավորման արժեքից 10,000 դրամը փոխհատուցվում է պետության կողմից, իսկ 5,000 դրամը վճարում է անասնապահը։

🌾 Սակայն գենետիկական ներուժը արդյունք է տալիս միայն առողջ և պատշաճ պահված կենդանու դեպքում։ Կերակրումը, ջրումը, պատվաստումները, մակաբույծների վերահսկումը, հիգիենան և անասնաշենքի պայմաններն այն գործոններն են, որոնք ուղղակիորեն ազդում են կենդանու վերարտադրողական և արտադրական ներուժի վրա։

📈 INLIMA-ի ուղերձը պարզ է․ գիտելիքահեն բուծումը պարզապես ավելի լավ կենդանի ստանալու ճանապարհ չէ։ Այն ներդրում է ավելի արտադրողական, կայուն և տնտեսապես արդյունավետ անասնապահության մեջ։

🤝«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

#ԵկամտաբերԱնասնապահություն #ԱրհեստականՍերմնավորում #ԽԵԿ #Անասնապահություն #ԿենդանիներիԱռողջություն #ՏոհմայինԲուծում #ՊետականԱջակցություն

Photos from Strategic Development Agency NGO's post 31/07/2026

💡 Գյուղատնտեսության ապագան կախված է ոչ միայն նոր տեխնոլոգիաներից, այլև դրանք գործնականում կիրառելու, հասանելի դարձնելու և իրական արդյունքի վերածելու մեր կարողությունից

🌱 Ռազմավարական զարգացման գործակալությունը մասնակցեց Sevan AgriTech Summit-ին, որն անցկացվեց Seaside Startup Summit-ի շրջանակում՝ համախմբելով նորարարներին, ձեռներեցներին, զարգացման գործընկերներին և ոլորտի առաջատար ներկայացուցիչներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման նոր ուղղություններն ու համագործակցության հնարավորությունները։

Ներկայացնելով INLIMA և RECONOMY ծրագրերը՝ ՌԶԳ թիմը մասնակցեց թվային փոխակերպման և համագործակցության վրա հիմնված լուծումների շուրջ քննարկումներին, որոնք նպաստում են ավելի մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացմանը։ 🤝

🌍 Այսօր, երբ կլիմայական փոփոխություններն ու բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը գնալով ավելի հրատապ են դառնում, համագործակցությունն այլևս պարզապես առավելություն չէ, այլ՝ անհրաժեշտություն։ Sevan AgriTech Summit-ի նման նախաձեռնությունները միավորում են գաղափարներ, փորձ և գործընկերություններ՝ նորարարական լուծումները գործնական արդյունքի վերածելու համար։

ՌԶԳ-ում մենք հավատում ենք, որ կայուն զարգացումը ձևավորվում է գիտելիքի փոխանակման, արդյունավետ համագործակցության և նորարարությունների կիրառման միջոցով՝ ստեղծելով երկարաժամկետ արժեք Հայաստանի գյուղատնտեսության համար։ 🚜🌾

🟠«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

31/07/2026

💡 Այնտեղ, որտեղ նորարարությունը վերածվում է ազդեցության

ՌԶԳ թիմը մասնակցեց Seaside Startup Summit-ի շրջանակում AgriTech Summit 2026-ին՝ ներկայացնելով INLIMA և RECONOMY նախագծերը։

Ոգեշնչող քննարկումներից մինչև նոր գործընկերություններ՝ գագաթնաժողովը ևս մեկ անգամ ընդգծեց, որ նորարարությունն ու համագործակցությունը գյուղատնտեսության ապագան ձևավորող հիմնական ուժերն են։ 🌱

🎥 Ահա օրվա ամենավառ պահերից մի քանիսը։

#Նորարարություն #ԿայունԶարգացում

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address

#3 Sergey Mergelyan Street
Yerevan
0070

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Strategic Development Agency NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.