Kadance

Kadance

Share

Art is never finished…

Photos from Kadance's post 20/08/2026

«KaDance անսամբլի բացառիկ երաժիշտները»։

Նվագախումբ՝
Սոֆի Միքայելյան - դաշնամուր🎹
Վարազդատ Խաչումյան- ջութակ🎻
Բորիս Եգանյան- ակորդեոն🪗
Հակոբ Ջաղացպանյան - կիթառ🎸
Գուրգեն Ամիրյան - կոնտրաբաս🎻

«Կադանս» անսամբլի գեղ. ղեկավար՝ Ասատուր Քալաշյան

Արվեստի նրբագեղությունն արդեն ունի հասցե՝ Կադանս:

📍Հասցե՝ Կիևյան 7
Հեռ. +37498959515📲
📩Mail. [email protected]
Kadance.am📮

Photos from Kadance's post 13/08/2026

✨ Ամառային ամենագեղեցիկ երեկոն՝ Երևանի սրտում ✨
🌙 Օպերային թատրոնի տանիքում

KaDance անսամբլը սիրով հրավիրում է ձեզ սեպտեմբերի 14-ին ներկա գտնվելու «Տանգոն տանիքում» բացառիկ նախագծին։ 💃🏻🎻

Սա բացառիկ հնարավորություն է մեկ երեկոյի ընթացքում վայելելու պարարվեստի և երաժշտարվեստի լավագույն համադրությունը, բարձրակարգ երաժշտություն և լավագույն արտիստների կատարումները։

✨Բացառիկ պրեմիերաներ՝ լի հույզերով և ապրումով։

Մեր խաղացանկի այս տարվա վերջին «Տանգոն տանիքում» ներկայացումը կկայանա Օպերայի և բալետի թատրոնի կամերային նվագախմբի մասնակցությամբ։ 🎼

🪄Դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան
🎭Համերգի ռեժիսոր՝ Ասատուր Քալաշյան

🕣Հանդիսատեսի մուտք՝ 20:30
🎶 Համերգի սկիզբ՝ 21:00

🎟️ Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ թատրոնի տոմսարկղից։

Արվեստի նրբագեղությունն արդեն ունի հասցե՝ #ԿԱԴԱՆՍ💫

11/08/2026

✨ «Կադանս» անսամբլը կրկին իր հանդիսատեսին կնվիրի ևս մեկ գեղեցիկ, բացառիկ երաժշտական և պարային երեկո՝ Օպերային թատրոնի տանիքում։ 🌃🎻💃

🎼 Սեպտեմբերի 14-ին «Կադանս» անսամբլը սիրով հրավիրում է ձեզ՝ Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի կամերային նվագախմբի ուղեկցությամբ վայելելու «Տանգոն տանիքում» բացառիկ համերգային նախագիծը։ ❤️

📅 Սեպտեմբերի 14
🕣 Հանդիսատեսի մուտքը՝ 20:30
🎭 Համերգի սկիզբը՝ 21:00

Դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան
Համերգի ռեժիսոր՝ Ասատուր Քալաշյան

🎟️Տոմսերն արդեն վաճառքում են։
🎟️Տոմսերը՝ կարող եք ձեռք բերել թատրոնի տոմսարկղից կամ Tomsarkgh.am⁠ կայքից։

💫 Սիրով սպասում ենք ձեզ։

🎼 Արվեստի նրբագեղությունն արդեն ունի հասցե՝ «Կադանս»։ ✨

06/08/2026

✨Այսօր արվեստում, պարարվեստում և առհասարակ մարդ-արտիստ Աննա Քալաշյանի ծննդյան օրն է։

✨Նրա արվեստը բնատուր է, իսկ տաղանդը գերազանցում է արվեստում բոլոր ձևերը, ոճերը և չափորոշիչները։

✨Նրա բեմական ներկայությունը մեր մշակույթում բացառիկ է, օրինակելի և ոգեշնչման մի մեծ առիթ։

✨Նրա դասավանդման մոդելը նոր է հայ պարարվեստում՝ ընդունելի և իրական, առանց այլևայլության։

✨Նրա բեմադրական ձեռագիրը հաստատված ոտնագիր է, իր հիմնովին հաստատումը գտած պարարվեստի մեր ժամանակյա իրականության մեջ։

✨Նրա բեմադրությունները անկեղծ ու ազնիվ են, ինչպես նրա պարը, և նրա սերունդը՝ այնպիսին, ինչպիսին ինքը։

✨Նրա կենսագրությունը խիտ է, ինչպես խտացված գունդը, որը արդեն իսկ աստղ է կոչվում։ (Կենսագրությունը՝ հավելվածում)

🎂Ծնունդդ շնորհավոր, արտիստ, ուսուցիչ, ստեղծագործող և մտածող, մեր բոլորիս անգերազանցելի Աննա Քալաշյան։

06/08/2026

Շնորհավոր ծնունդդ, սիրելի Հրաչյա Հովհաննիսյան։👏

KaDance Ensemble | Special Report on Punlic Television of Armenia 「Tango On The Rooftop」 05/08/2026

KaDance Ensemble | Art Director: Asatur Kalashyan | Special Report on Punlic Television of Armenia 「Tango On The Rooftop」

KaDance Ensemble | Special Report on Punlic Television of Armenia 「Tango On The Rooftop」 🎟️Տոմսերը՝ Օպերային թատրոնի տոմսարկղից, կամ🎟️tomsarkgh.am կայքից ...

02/08/2026

✨Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Ասատուր Քալաշյան։

Այսօր մեր սիրելի ղեկավար, ստեղծագործող և ՊարԱրվեստի գործիչ Ասատուր Քալաշյանի 35-ամյակն է։

Ձեր գաղափարներով, աշխատանքով և նվիրումով ձևավորում եք սերունդներ, ներշնչում արվեստագետների և ստեղծում այնպիսի ստեղծագործական միջավայր, որտեղ ծնվում են նոր երազանքներ և հաղթանակներ։
Թող Ձեր կողքով քայլող երիտասարդ և փորձառու արվեստագետները շարունակեն կյանքի կոչել Ձեր գաղափարներն և միասին կերտեն նոր պատմություններ։

🎼💃🏼🕺🏼«Կադանս» անսամբլի և Քալաշյան պարԱրվեստի դպրոցի ողջ անձնակազմի կողմից շնորհավորում ենք մեր սիրելի ղեկավարին՝ մաղթելով առողջություն, ընտանեկան երջանկություն, անսպառ եռանդ, խաղաղություն և բազմաթիվ ստեղծագործական հաղթանակներ։

✨Թող կյանքը քեզ միշտ ծափահարի այնպես, ինչպես դու ես ամբողջ կյանքում սովորեցրել ուրիշներին արժանի լինել այդ ծափերին։

🎂Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ Ասատուր Քալաշյան։

28/07/2026

Website