Community Networks Foundation
Est in 2021 by the UOA the foundation is aimed at making fixed internet accessible in remote areas.
17/08/2026
🌐 Համայնքային ցանցեր զարգացման հիմնադրամը՝ Community-Centered Connectivity միջազգային Bootcamp-ում
Օգոստոսի 6–10-ը Ֆիլիպինների Քեզոն քաղաքում անցկացված Community-Centered Connectivity (CCC) միջազգային Bootcamp-ին որպես խոսնակ մասնակցել է Համայնքային ցանցեր զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
Քրիստինե Գյոնջյանը ներկայացրել է Հայաստանում Համայնքային ցանցերի զարգացման փորձը, մասնավորապես՝ գյուղական համայնքներում կապի հասանելիության ընդլայնման, թվային հմտությունների և տեղական կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքը։
Նա նաև որպես խոսնակ մասնակցել է սոցիալական ձեռնարկատիրության նախագծման թեմայով քննարկմանը՝ ներկայացնելով սոցիալական ձեռնարկատիրության պատմությունը արդյունավետ ներկայացնելու, աջակցություն և ռեսուրսներ ներգրավելու և հաճախորդներ գտնելու գործնական մոտեցումներ։
Bootcamp-ը կարևոր հարթակ էր համայնքակենտրոն կապի զարգացման միջազգային փորձի փոխանակման, նոր մասնագիտական կապերի ձևավորման և համագործակցության հնարավորությունների քննարկման համար։
🙏 Շնորհակալություն CCC-ի կազմակերպիչներին և գործընկերներին՝ Internet Society, APC, ISEA և մյուս գործընկեր կառույցներին, այս կարևոր նախաձեռնության և փորձի փոխանակման հնարավորության համար։
👉 Մասնակցության և Հայաստանի ներկայացված փորձի մասին ամբողջական նյութը՝ մեր կայքում։
https://h1.nu/1wa4H
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |