ArmPulse.am
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ArmPulse.am, Media/News Company, Ֆուչիկի 32/9, Yerevan.
Armpulse.am-ը օնլայն լրատվական հարթակ է, որը ներկայացնում է Հայաստանի և աշխարհի ամենակարևոր ու ակտուալ նորությունները՝ արագ, հավաստի և հասկանալի ձևով։
Բաժանորդագրվեք Armpulse.am-ին՝ միշտ տեղեկացված լինելու համար։
Վենեսուելայում տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 188-ի, իսկ վիրավորներինը՝ 1520-ի։
Երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսի խոսքով՝ շուրջ 200 մարդ դեռևս գտնվում է փլատակների տակ, վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է առնվազն 250 շենք։ Ամենածանր իրավիճակը Լա Գուայրա նահանգում է, որտեղ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Երկրաշարժերից հետո գրանցվել է 138 հետցնցում։ Իշխանությունները ստեղծված իրավիճակը գնահատում են որպես լուրջ աղետ և կոչ անում բնակչությանը պահպանել զգոնությունը։
Վենեսուելա են ժամանում միջազգային փրկարարական խմբեր, իսկ կառավարությունը հայտարարել է 200 մլն դոլարի վերականգնման հիմնադրամ ստեղծելու և տուժած ընտանիքներին ու բիզնեսներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։
25/06/2026
🇦🇿🇦🇲«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Report» կայքին հայտնել է, որ հունիսի 26-ին ԱՀ-ից ՀՀ կուղարկվի 18 վագոն A-92 բենզին և 8 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 971,392 տ․ ծավալով։ Գնացքը կմեկնի Բիլաջարի կայարանից։
🇻🇪🇦🇲Վենեսուելայի երկրաշարժից հետո կան վիրավոր և անհետ կորած հայեր
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է նաև տեղի հայ համայնքը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության փոխանցմամբ՝ քանդվել են երկու հայ ընտանիքների տներ, կան վիրավորներ և անհետ կորած հայեր։
Կաթողիկոսությունից հայտնում են, որ Արամ Ա Վեհափառ Հայրապետը մշտական կապի մեջ է եղել Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր տեսուչ Պետրոս եպիսկոպոս Մանուելյանի հետ և հետևել երկրաշարժի հետևանքներին ու հայ համայնքի կրած վնասներին։
Շոյված եմ արդյունքից, վստահությունն ինձ համար պարտավորեցնող է։
Ռուբեն Ռուբինյան
25/06/2026
🇪🇺🇦🇿Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում և փաստելով ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների և ՀԿ-ների դեմ ուղղված սահմանափակող օրենսդրական դաշտը:
Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատշաճ հետաքննել լրագրողների նկատմամբ չարաշահումները: Միևնույն ժամանակ կառույցն անդամ պետություններին և դիտորդներին հորդորում է դիվանագիտական միջոցներ ձեռնարկել նրանց ազատ արձակումն ապահովելու համար:
Փաստաթուղթը նաև կոչ անում միջազգային կազմակերպություններին աջակցել փախստական ադրբեջանցի ակտիվիստներին ապաստան տրամադրելու հարցում և մերժել քաղաքական դրդապատճառներով արտահանձնումը:
Վեհաժողովը մտադիր է հետևել Ադրբեջանի կողմից ժողովրդավարական նորմերի պահպանմանը:
25/06/2026
Կառավարության նիստում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացմամբ ՝ ինտենսիվ այգիների զրագացման պետական աջակցության ծրագրում Էկոնոմիկայի նախարարության սահմանված կարգով մինչև 2026 թվականն իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա այգեհիմնում իրականացրած այն շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է կամ կլրանա մինչև 2027 թվականի հուլիս 31-ը, ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը կերկարաձգվի ևս 1 տարի ժամկետով և կրտրամադրվի վարկի մայր գումարի մարման ևս մեկ տարվա արտոնյալ ժամկետ։
Գևորգ Պապոյանի խոսքով այն տնտեսվարողները, որոնք կնախատեսեն հիմնել 10 և ավելի հա ինտենսիվ այգիներ կամ ջրավազան կկառուցեն, ապա վարկային աջակցություն կարող են ստանալ առանց կապալառուի՝ պրոֆեսիանալ աուդիտորների եզրակացությամբ։
Վարչապետ Փաշինյանն էլ հավել է, որ նախարարությանը դիմող ընկերությունները մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ոչ վարկի մայր գումարն են վճարելու, ոչ էլ տոկոսը և այն վճարելու է կառավարությունը։
❗️ՔՊ-ն ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին
Տեսանյութը ` news.am
25/06/2026
Թևանյանը Չախոյանից պահանջում է հրապարակային հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում
Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ՝ զրպարտության հիմքով։
Հայցը վերաբերում է Չախոյանի մայիսի 23-ի հրապարակմանը, որտեղ Թևանյանը բնութագրվել է որպես «պետական դավաճանություն գործած», «լրտեսություն արած» և «պետական գաղտնիքները գումարով ծախած» անձ։ Թևանյանը պահանջում է հրապարակային հերքում և ներողություն, ինչպես նաև 6 մլն դրամ փոխհատուցում։
Գործն ընդունվել է վարույթ Երևանի քաղաքացիական դատարանի կողմից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թևանյանին մեղադրանք էր առաջադրվել պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով, և նա կալանավորվել էր երկու ամսով։
25/06/2026
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0․1 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 864․7 մլն դոլար:
Մայիսին՝ ապրիլի համեմատ նվազել է 5․6, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 5․3 տոկոսով: Գարնան վերջին ամսին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 502.9 մլն դոլար:
Արտահանումը հունվար-մայիսին 3․7 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 2 մլրդ 864․9 մլն դոլար: Մայիսին՝ ապրիլի համեմատ ծավալը կրճատվել է 4․7, իսկ 2025-ի մայիսի համեմատ՝ 11․5 տոկոսով: Մայիսին Հայաստանից արտահանումը գնահատվել է 522․7 մլն դոլար:
Ներմուծումը հունվար-մայիսին 2․2 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 4 մլրդ 999.8 մլն դոլար: Մայիսին՝ ապրիլի համեմատ նվազել է 6․1, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 1․6 տոկոսով: Մայիսին ներմուծման ծավալը եղել է 980․2 մլն դոլար:
25/06/2026
Հայաստանում շարունակում է աճել պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը
823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
0054