FinTech
Ֆինթեք մեդիա հարթակ ֆինանսների և տեխնոլոգիաների մասին
FinTech.am-ը առաջին և միակ մասնագիտացված ֆինթեք հարթակն է, որն առաջարկում ֆինանսական և տեխնոլոգիական նորություններ, հոդվածներ, էքսկլյուզիվ հարցազրույցներ և այլ օգտակար տեղեկատվություն:
10/09/2026
Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Կոնվերս Բանկը՝ լեհական Bank Pekao-ի հետ, կազմակերպել էր հանդիպում պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում են Լեհաստանի պետական համակարգի և բիզնես, ֆինանսական համայնքների ներկայացուցիչներ:
Մանրամասները՝ ⤵️
https://www.fintech.am/conversebank-bank-pekao/
Converse Bank x Bank Pekao S.A.
10/09/2026
💳 ✈️ Visa-ն և Wizz Air-ը կնքել են ռազմավարական գործընկերություն՝ Հայաստանում ներկայացնելով ճանապարհորդների համար նախատեսված առաջին քոբրենդինգային քարտը
Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa-ն և Եվրոպայի առաջատար ավիաընկերություններից մեկը՝ Wizz Air-ը, հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին, որն ուղղված է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, ճանապարհորդությունների որակի բարելավմանը և նորարարական վճարային լուծումների հասանելիության ընդլայնմանը։
Մանրամասները՝ https://www.fintech.am/en/visa-and-wizz-air-forge-strategic-partnership/
10/09/2026
📚 Ամիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը
Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ՝ Հայաստանի եվրոպական համալսարանում, WSBI Social Week 2026 միջազգային նախաձեռնության շրջանակում, անցկացվեց ֆինանսական գրագիտությանը նվիրված բաց դաս։
Մանրամասները՝ ⤵️
https://www.fintech.am/amiobank-financial-literacy/
AMIO BANK x Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia
10/09/2026
🛒📲 Թվային տեխնոլոգիաները փոխում են նաև վարկավորման գործընթացը՝ այն դարձնելով ավելի արագ, հարմար և հասանելի։
Օնլայն վարկավորման հիմնական առավելությունների, թվային ֆինանսավորման հնարավորությունների և սպառողի պատասխանատու ընտրության մասին կարդացե՛ք հոդվածում։
➡ https://www.fintech.am/consumer-loans/
10/09/2026
📈 Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար
Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց ի՞նչ է այս ռալլին նշանակում Հայաստանի համար՝ ակտիվ զարգացող կրիպտոինդուստրիա, թվային ակտիվների նկատմամբ աճող հետաքրքրություն և միջազգային Web3 ընկերությունների ավելի նկատելի ներկայություն ունեցող երկրի։
Օգոստոսին Binance Research-ի տվյալներով կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան աճեց 17,6%-ով՝ հասնելով 2,70 տրիլիոն դոլարի։
Մանրամասները՝ ⤵️
https://www.fintech.am/crypto-market-august-binance-research/
09/09/2026
Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa-ն (NYSE: V) այսօր ներկայացրել է Հայաստանի համար իրականացված «Visa Visitor Dynamics» հետազոտության արդյունքները, որոնցում վերլուծվում են ճանապարհորդների վարքագծի և նրանց ծախսերի կառուցվածքի փոփոխությունները։
Արդյունքները ներկայացվել են Երևանում կայացած միջոցառման ընթացքում, որին մասնակցել են պետական հատվածի, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
09/09/2026
Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է ներդրումներին նվիրված նախարարական կլոր սեղան-քննարկմանը։
Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է ն....
09/09/2026
Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung Electronics-ի գլխավորած Series D ֆինանսավորման շրջափուլում՝ ընկերության գնահատումը հասցնելով ավելի քան 21 միլիարդի եվրոյի։
Ընկերության խոսքով՝ սա եվրոպական տեխնոլոգիական ընկերության կողմից երբևէ ներգրավված բաժնեմասային ֆինանսավորման ամենախոշոր շրջափուլն է։
Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung Electronics-ի գլխավորած Series D ֆինանսավորման շրջափուլում՝ ընկերության գնահատումը հասցնելով ավելի քան 21 ....
09/09/2026
Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան
«Հայաստանի ակտիվ բնակչության մոտ 10 տոկոսն այսպես թե այնպես գումար է վաստակում մեր պլատֆորմների միջոցով»,- ասում է Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային, ինչպես նաև Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը:
«ՍիվիլՆեթ Բիզնես»-ի տաղավարում նա ներկայացնում է ընկերության գործունեությունը և շուկայում գերակա դիրք զբաղեցնելու պատասխանատվությունը։
Մանրամասները՝ ⤵️
https://www.fintech.am/yandex-taxi-drivers-income-robots-aram-mkhitaryan/
09/09/2026
💳 Քո ֆինանսները՝ քո ռիթմով. Հայէկոնոմբանկը ներկայացնում է իր նոր Visa Student քարտը
Հայէկոնոմբանկի նոր Visa Student քարտն ամբողջական փաթեթ է՝ հարմարեցված ուսանողական կյանքի ռիթմին: Քարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ միանվագ 1,000 դրամ վճարով՝ առանց տարեկան սպասարկման վճարի:
https://www.fintech.am/en/armeconombank-visa-student-card/
Armeconombank OJSC
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Erevan