ProMotion
PROMOTION-ը համալիր ծառայություններ է մատուցում գնման գործընթացում
Գնման յուրաքանչյուր գործընթաց ավարտվում է ոչ միայն արդյունքով, այլև պատշաճ փաստաթղթավորմամբ 📑
Մեր կողմից իրականացվող բոլոր գնման ընթացակարգերը ամփոփվում և ամբողջությամբ փաստաթղթավորվում են՝ ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան։
Այսպիսով ապահովում ենք գործընթացների հստակությունը, համակարգվածությունն ու համապատասխանությունը սահմանված պահանջներին։
18/08/2026
📄 Գնման ընթացակարգերի շրջանակներում հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում հարցման և պարզաբանումների բովանդակության մասին պարզաբանումը տրամադրվում է հրավեր ստացած մասնակիցներին:
14/08/2026
«Promotion» ընկերության տնօրեն Հայկ Հովհաննիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխություններին և ռազմական գնումների ընթացակարգերին։
Հարցազրույցն ամբողջությամբ 👉🏻 https://www.youtube.com/watch?v=O7GVxBO8VOE
Ռազմական գնումները՝ առանց մրցույթի․ ի՞նչ է փոխվել «Գնումների մասին» օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ «Գնումների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ են կատարվել, որոնց շուրջ Factor TV-ի տաղավարում զրուցել ենք Promotion ընկերութան տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ։ Ն...
06/08/2026
📃 Մասնակիցն իրավունք ունի նախաորակավորման հայտի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու նախաորակավորման հայտարարության պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր` հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: Որևէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար:
27/07/2026
Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացնում է լիազորված մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը՝
🔹 համակարգում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները և ընդունում կամ ներկայացնում է դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը
🔹 պատվիրատուներին մեթոդական օժանդակություն է ցուցաբերում գնումների գործի կազմակերպման հարցում
🔹 ապահովում է գնումների համակարգողների որակավորման շնորհումը և վերջիններիս շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը
«Գնումների մասին» ՀՀ օրենսդրությունում նախատեսվող փոփոխությունները։
12/07/2026
💦 Շնորհավո՜ր Վարդավառ։
Մաղթում ենք, որ այս գեղեցիկ տոնը ձեր օրը լցնի թարմությամբ, լույսով և դրական հույզերով։
05/07/2026
🇦🇲 Հուլիսի 5-ը Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն է։
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու մեր պետականության հիմքերը՝
📜 Սահմանադրությունը՝ որպես երկրի իրավական հենարան,
🇦🇲 Եռագույնը՝ որպես մեր միասնության ու պայքարի խորհրդանիշ,
🛡 Զինանշանն ու օրհներգը՝ որպես ազգային ինքնության և արժանապատվության արտահայտություն։
24/06/2026
Գնման ընթացակարգի հրավերը պետք է պարունակի`
▫️ հղում հրապարակված հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը
▫️մրցույթի ծածկագիրը
▫️հայտերի պատրաստման հրահանգները
▫️որակավորման չափանիշները, մասնակցության իրավունքի պահանջները և դրանց գնահատման կարգը
▫️գնման գինը
▫️գնման առարկայի բնութագրերը
▫️հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրության կարգը
▫️պայմանագրի նախագիծը
📜 Փակ բաժնետիրական ընկերությունները և հիմնադրամները կապիտալ ծախսերի իրականացման նպատակով կազմակերպում են գնման ընթացակարգեր։
Մասնակիցների հետ պայմանագրեր կնքելուց հետո նրանք դիմում են կառավարությանը, ստանում համապատասխան ֆինանսավորում, ապա պատվիրատուի, կառավարության ներկայացուցչի և մասնակցի միջև կնքվող եռակողմ համաձայնագրերի հիման վրա ձեռք են բերում անհրաժեշտ ապրանքները։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 78, 8-րդ հարկ
Erevan
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |