English With Alla

English With Alla

Share

Հոգնե՞լ ես անարդյունավետ դասերից և անվերջ վարժություններ գրելուց, ապա ճիշտ վայրում ես։ Սովորում ենք անգլերեն ամենաարդյունավետ մեթոդով։

Ավելի քան 4+ տարվա փորձ, ինտերակտիվ կուրսեր հետևյալ ուղղություններով՝

•Ընդհանուր անգլերեն(General English Course)
•Բիզնես անգլերեն(Business English Course)
•Ճամփորդական անգլերեն(Travel English)
•Քննության պատրաստություն (Exam Preparation Course)

Դե ինչ գրանցվիր հենց հիմա և բացիր մի շարք հնարավորությունների դռներ, որոնք կտա քեզ անգլերենի իմացությունը։

03/12/2025

🔸1. Լսողական հմտությունների զարգացում

Նախևառաջ այն զարգացնում ու բարելավում է լսողական հմտությունները՝ թույլ տալով ծանոթանալ տարբեր բարբառներին ու շեշադրումներին։ Այսկերպ կարելի է շոշափել իրական անգլերենը, որը դատագրքերում չես հանդիպի։

🔸2. Ընդլայնում է բառապաշարը

Փոդքաստներում քննարկվող տարատեսակ թեմաների միջոցով կարելի է նոր բառեր և արտահայտություններ հանդիպել, որոնք բնականաբար ավելի հեշտ են մտապահվում համատեքստում։

🔸3. Արտասանական հմտությունների զարգացում

Բառերի ու արտահայտությունների ճիշտ արտաբերման համար փոդքասթերը ևս հիանալի գործիք են։ Դրանք օգնում են մտապահել նաև դրանց իմտոնացիան, ռիթմը, այսկերպ նպաստելով բնական խոսքին։

🔸4. Հարմարավետության և օգտակարության հիանալի համադրում

Փոդքասթերը կարող եք հեշտությամբ համատեղել մեկ այլ աշխատանքի հետ՝ խոհանոցում պատրաստելիս, դրսում զբոսնելիս և այլն։ Այն հանգամանքը, որ փոդքասթերի դեպքում անհրաժեշտ է կենտրոնանալ միայն լսելու այլ ոչ թե տեսնելու վրա ուժեղացնում է լեզվի լսողական կողմը։

05/11/2025

Թեյ խմելիս էլ չեմ մոռանում ձեր մասին😁

Այս դարձվածքների շարքը դու բաց թողնել չես կարող ու անկասկած պետք է իմանաս։

Photos from English With Alla's post 15/10/2025

Այնքան մեծ բավականություն է աշխատել մարդկանց հետ, ովքեր գնահատում ու արժևորում են փոխանցածդ գիտելիքներն ու ջանքերը։

Իսկ երբ ստանում ես նման ջերմ նամակներ, դրանք ոչ միայն ուսուցչին լիցքավորում են, այլ պարզապես երջանկացնում 🥹

Շնորհակալ եմ անկեղծ կարծիքի համար

Շնորհակալ եմ, որ ժամանակ ես հատկացրել ու կիսվել անկեղծ կարծիքով

Շնորհակալ եմ նվիրվածությանդ համար

Եվ ի վերջո շնորհակալ եմ, որ համաձայնեցիր էջում տեղադրել

13/10/2025

Հոմոֆոնները ( homophones ) մեծ շփոթություն են առաջացնում անգլերեն սովորողների մոտ, քանի որ բառերի հնչողությունը նույնն է:

Ուսանողները շատ հաճախ կարող են կոնտեքստը սխալ հասկանալ ու հետևաբար սխալ կիրառել՝ մասնավորապես գրավոր խոսքում։

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում հնարավոր է լիովին յուրացնել թեման անընդմեջ աշխատանքի միջոցով՝ պրակտիկ առաջադրանքներ, կոնտեքստային լուծումներ, քարտային խաղեր և այլն։

Photos from English With Alla's post 11/10/2025

Եվս մեկ բոնուսային դարձվածք, հայկական ժողովրդական խոսքում շատ եք չէ՞ լսել, որ ասում են երբ խոսքը գնում է համեմատելուն ու մեկ ուրիշի արժանիքները կամ ունեցը ավելի լավն են թվում ու ավելի բարձր են գնահատվում:

Անգլերենում ևս ունենք համարժեք դարձվածք, կասենք այսպես՝
the grass is greener on the other side

Եվ մեկ կարևոր դիտարկում առաջին դարձվածքի հետ կապված Green thumb օգտ. է ամերիկյան անգլերենում, իսկ Green fingers -ը բրիտանականում։ Միակ տարբերությունը դա է, իմաստային նույնն են։ Ինչպես նաև get the green light ին զուգահեռ կիրառելի է նաև give the green light տարբերակը թույլտվություն տալ։

Photos from English With Alla's post 24/09/2025

Some water-related idioms you need to know

Photos from English With Alla's post 14/09/2025

Ամենից հաճախ ուսանողները շփոթում են հենց այս բառազուգերը, իսկ ավելիին կանդրադառնանամ հաջորդիվ

Photos from English With Alla's post 17/08/2025

A day at the pool💦 Idioms and words you need to know

Photos from English With Alla's post 09/08/2025

Do you love flowers?

18/06/2025

Երբևէ՞ լսել ես shadowing ՝ ստվերային մեթոդի մասին։ Շատ մասնագետներ լռում են, բայց այսօր կբացեմ մի գաղտնիք 🤫

Այապիսով, Ձեզնից պահանջվում է լսել բնիկ խոսակցի խոսքը աուդիոների կամ փոդքաստերի միջոցով և միաժամանակ կամ անմիջապես նրա հետևից կրկնել, ձեր իսկ խոսքը հնարավորինս մոտեցնելով ու նմանեցնելով խոսակցի ձայնի տեմպին, շեշտադրումներին ու դադարներին💜

Վստահ եմ, որ կանոնավոր աշխատանքի դեպքում դրական արդյունքը շատ սպասեցնել չի տա 🤭

Shadowing մեթոդի նպատակն է զարգացնել ինչպես արտասանական, այդպես և լսողական հմտությունները( կրկնելուն զուգընթաց, աստիճանաբար ավելի հեշտ եք ընկալելու լսածը) , նպաստել բառերի ու արտահայտությունների, ինչպես նաև նոր հնչյունների ճիշտ արտաբերմանը։

🙋🏻‍♀️Ինչի՞ց և ինչպե՞ս սկսել

1. Սկսեք պարզ ու հասկանալի նյութերից
2. Կրկնեք բարձրաձայն, և փորձեք այնքան մինչև, որ կկարողանաք ճշգրիտ կրկնօրինակել
3. Եթե որևէ հատված դժվարանաք, փորձեք ընթերցել ու նորից ու նորից կրկնել

Սկսեք կիրառել հենց այսօր և ուրախ կլինեմ, եթե կիսվեք Ձեր արդյունքներով 😇

Want your school to be the top-listed School/college in Gyulagarak?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Gyulagarak
Gyulagarak

Alerts

Be the first to know and let us send you an email when English With Alla posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Gyulagarak.