All for Equal Rights Foundation

All for Equal Rights Foundation

Share

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը մարդու և թվային իրավունքների, տեխնոլոգիաների, անվտանգության և մեդիա ոլորտի հիմնադրամ է։

07/08/2026

[arm | eng] 📣 Աջակցության հնարավորություն 15 լրատվամիջոցների և ՔՀԿ-ների համար:

➡️ ընտրված կազմակերպություններին կտրվի moderAItor արհեստական բանականությամբ օժտված գործիքի մոդերացիոն ծառայությունների 9 ամսյա անվճար բաժանորդագրություն և տեխնիկական աջակցություն:

👉 moderAItor 2.0-ը թույլ է տալիս ռեսուրսատար մոդերացիայից անցնել ավտոմատացված և անվտանգ ինքնակարգավորման՝ նույնականացնելով ատելության խոսք և վիրավորանք պարունակող բովանդակությունը։

⏳ Վերջնաժամկետ՝ 2026թ. օգոստոսի 20

🔗 Մանրամասները և հայտադիմումը՝ www.allrights.am/moderaitor-2-0_call-for-applications

Գործիքը մշակվել է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» աջակցությամբ։



📣 Support Opportunity for 15 Media Outlets and CSOs

➡️ Selected organizations will receive a 9-month free subscription to moderation services powered by moderAItor AI, along with full technical support.

👉 moderAItor 2.0 allows transitioning from resource-intensive moderation to automated and secure self-regulation by identifying content containing hate speech and offensive language.

⏳ Deadline: August 20, 2026

🔗 Details and Application: www.allrights.am/language/en/moderaitor-2-0-subscription

The tool was developed on the initiative of the "All for Equal Rights" Foundation with the support of the "Media Diversity Institute".

07/08/2026

📣ԲՀՀԻ հիմնադրամը մեկնարկել է «moderAItor 2.0. ԱԲ տեխնոլոգիաները՝ հանուն ժողովրդավարական երկխոսության և թվային իրավունքների պաշտպանության» ծրագիրը։

👉 Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանում ձևավորել անվտանգ և ներառական թվային էկոհամակարգ՝ զերծ ատելության խոսքից, վիրավորանքից, բռնության հրահրումից, թիրախային հալածանքներից և խրախուսում է էթիկական հաղորդակցությունը։

Դրան հասնելու համար ծրագիրը միավորում է նորարարական տեխնոլոգիաները (ընդլայնելով ալգորիթմական մոդերացիայի moderAItor համակարգը), կրթական ոլորտի բարեփոխումները և փաստահեն շահերի պաշտպանությունը՝ հնարավորություն տալով քաղհասարակությանը, լրատվամիջոցներին և ակադեմիական շրջանակներին համատեղ ուժերով պայքարել առցանց ատելության խոսքի և թվային հալածանքների դեմ։

➡️Մանրամասները՝ https://www.allrights.am/moderaitor-2-0/

30/07/2026

Ուրախ ենք հայտնել, որ ԲՀՀԻ հիմնադրամը մեկնարկել է «Փաստահեն համայնքային երկխոսություններ հանուն ընտրական արդարության» ծրագիրը։

👉Ծրագրի նպատակն է բարձրացնել տեղեկատվական անվտանգությունը և ժողովրդավարական դիմակայունությունը Հայաստանի գյուղական ու սահմանամերձ բնակավայրերում՝ 2026 թվականի աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին և հետագա նշանակալի իրադարձություններին ընդառաջ։
----------
Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալի հիմնադրամի (GMF) ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի համար պատասխանատվություն են կրում դրա իրականացնողները, և այն պարտադիր չէ, որ արտացոլի Շվեդիայի ԱԳՆ-ի կամ Գերմանական Մարշալի հիմնադրամի տեսակետները:

👉Ծրագրի մասին մանրամասն՝ https://www.allrights.am/fact-based-community-dialogues-for-election-integrity-2/

24/06/2026

«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի գրասենյակում կայացել է համայնքային սեմինար, որի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ ընտրական բարեվարքություն, ընտրական գործընթացներ, ընտրողների իրավունքներ և պարտականություններ, թվային տիրույթում քաղաքացիների մեդիագրագիտություն և այլն։

Մանրամասները՝ https://iravaban.net/562029.html

Photos from Media Diversity Institute - Armenia's post 09/05/2026

«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամում տեղի ունեցավ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից կազմակերպված «Հիբրիդային դիմակայություն․ ԱԲ, փաստերի ստուգում և թվային անվտանգություն» թեմայով դասընթացը։

💙Ուրախ ենք հյուրընկալել մեր գործընկերներին և միասին զարգացնել ՔՀԿ ներկայացուցիչների թվային հմտությունները։

05/05/2026

💬Անվերջանալի մեկնաբանություններ և ատելության խոսք․ ինչպե՞ս պաշտպանել մեդիա հարթակը։

👉Այնտեղ, որտեղ մարդկային ռեսուրսը բավարար չէ հազարավոր մեկնաբանություններ զտելու համար, օգնության է հասնում -ը։ Սա արհեստական բանականությամբ օժտված գործիք է՝ մշակված հատուկ հայաստանյան ԶԼՄ-ների համար։

-ը՝
✅ Ավտոմատացնում է մոդերացիան՝ խնայելով խմբագիրների ժամանակը
✅ Ճանաչում է ատելության խոսքը
✅ Ստեղծում է ապահով միջավայր ընթերցողների համար՝ հեռացնելով թիրախավորող և վիրավորական բովանդակությունը

Գործիքը՝ https://moderaitor.app/

30/04/2026

🛡️Ինչպե՞ս դիմակայել տեղեկատվական մանիպուլյացիաներին, տարբերակել ԱԲ-ով ստեղծված կեղծիքը և պաշտպանել թվային տվյալները հատկապես ընտրական փուլերում։

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը (ԲՏԻ), Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) աջակցությամբ, Շիրակի մարզի ՔՀԿ ներկայացուցիչների համար կազմակերպում է «Հիբրիդային դիմակայություն․ ԱԲ, փաստերի ստուգում և թվային անվտանգություն» թեմայով դասընթաց։

📍Հանդիպումը կայանալու է մեր գործընկեր «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամում։

🔗 Գրանցման հղում՝ https://forms.gle/BgLUv7eBdJ1WfiDC7
👉Մանրամասները՝ https://mdi.am/archives/42125

Օրակարգի վերաբերյալ մանրամասները կուղարկվեն գրանցված մասնակիցներին։

28/04/2026

👉Ինչպես են վերանայվում վիճահարույց դեպքերը

Ցանկացած մեկնաբանություն կարող է վերանայվել, եթե այն հատել է սահմանային գոտին։

➡️Բողոքի դեպքում հնարավոր է որոշման վերանայում՝ կրկնակի ուսումնասիրության արդյունքում։ Այն թույլ է տալիս նվազեցնել սխալների հավանականությունը։

👉 ԱԲ գործիքը՝ https://moderaitor.app/

Photos from All for Equal Rights Foundation's post 23/04/2026

✅Այն ամենը, ինչ քննարկեցինք և ուսումնասիրեցինք «Առցանց ատելության խոսքի մոդերացիա» թեմայով միջոցառման ընթացքում, այսօր դառնում է մեր ամենօրյա աշխատանքի ուղեցույցը։

Մասնագիտական քննարկումներից մինչև գործնական լուծումներ՝ մենք փորձեցինք գտնել այն ոսկե միջինը, որտեղ տեխնոլոգիան, իրավունքն ու էթիկան միավորվում են հանուն ավելի հանդուրժող հասարակության։

Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին ու բանախոսներին՝ թեմային նման խորությամբ անդրադառնալու համար։ Մեր նպատակն է ձևավորել թվային միջավայր, որտեղ խոսքը ոչ թե վիրավորում է, այլ նպաստում՝ կառուցողական երկխոսությանը։


Դիտորդ մարմին

👉 ԱԲ գործիքը՝ https://moderaitor.app/
👉 Մոդերացիայի խմբագրական քաղաքականությունը՝ www.allrights.am/moderation_policy/

moderAItor․ նոր լուծում՝ առցանց ատելության խոսքի դեմ • media.am 22/04/2026

«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» կողմից ստեղծված գործիքը նորարարական մոտեցում է առաջարկում մեկնաբանությունների մոդերացիայի հարցում՝ օգնելով խմբագրություններին կառավարել ատելության խոսքի տարածումն առցանց հարթակներում։

Media.am-ն անդրադարձել է գործիքի հնարավորություններին և այն լուծումներին, որոնք մենք առաջարկում ենք հայաստանյան մեդիա դաշտին։

Մանրամասն ծանոթացեք հոդվածին ստորև հղմամբ 👇

moderAItor․ նոր լուծում՝ առցանց ատելության խոսքի դեմ • media.am Հայաստանյան առցանց մեդիադաշտում ատելության խոսքը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր՝ հատկապես քաղաքական և գենդերային թեմաների շուրջ քննարկումների ժամանակ։ Լր...

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Gyumri?
Click here to claim your Sponsored Listing.

Address


1 Alek Manukyan
Gyumri
3103

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00