SevanVELOtime

SevanVELOtime

Share

SevanVELOtime -ը ծառայություն մատուցող կազմակերպություն է։

sevanVELOtime նախագիծը իրականացվում է AGBU «Բարեփոխի՛ր համայնքդ» ծրագրի շրջանակներում։

Եկել է հեծանվային բարեփոխման ժամանակը։
Ապրի՛ր ինքդ, ապրեցրու՛ ուրիշին․․․

25/09/2026
Photos from SevanVELOtime's post 25/09/2026

Սեպտեմբերի 21֊25ը Անկախության 35֊ամյա հոբելյանի առթիվ Սևանում հայտարարված էր մարզական շաբաթ։
Այսօր մարզական շաբաթը ամփոփվեց հեծանվավազքով, որտեղ դպրոցների և քոլեջի սովորողները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն։
Հեծանվային մրցապայքարը անհատական էր` 4 տարքային խմբերով։
Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով, իսկ առավել ակտիվ մասնակից դպրոցը կստանա գավաթ։

Աղջիկներ (5֊7 դասարան)`
1. Հեղինե Հունանյան
2. Ալլա Խաչատրյան
3. Էմիլի Մկրտչյան

Աղջիկներ (8֊9 դասարան)`
1.Սառա Մկրտչյան
2. Լիլիթ Սարգսյան
3. Անգելինա Հարությունյան

Տղաներ ( 5֊7 դասարան)`
1. Բաբկեն Սուքիասյան
2. Էդմոն Գրիգորյան
3. Նարեկ Սարգսյան

Տղաներ (8֊9 դասարան)`
1. Վաչե Սարիբեկյան
2. Ռոբերտ Կարապոտյան
3. Սարգիս Հովսեփյան

Տղաներ (10֊12 դասարան)`
1. Էիկ Գնդոյան
2. Մհեր Հայրապետյան
3. Վահե Սիմոնյան

Մեր հեծանվասեր բարեկամներին հրավիրում ենք Սևանի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց միանալու հեծանվավազքի խմբակի սաներին։ Պարապմունքներն անվճար են։

Photos from SevanVELOtime's post 16/09/2026

Սևանի հեծանվային ակումբը գործում է արդեն 5 տարի։
Ակումբի 5֊ամյա ճանապարհի լավագույն աջակիցն ու գործընկերն է Սևանի համայնքապետարանը։

Այս տարի ևս《ՀՀ վարչապետի գավաթ֊2026》հանրապետական եզրափակիչ փուլում մեր համայնք բերեցինք երկու մրցանակային տեղ`
Սևանի Մ.Մաշտոցի անվան հ.1 հիմնական դպրոց, հեծանվորդներ` Սառա Մկրտչյան, Էրիկ Գնդոյան և
Լճաշենի Ա. Տեր֊Գրիգորյանի անվան միջ. դպրոց, հեծանվորդներ` Մանե Հովհաննիսյան, Մարի Բաբայան, Սպանդար Ղազարյան, Արթուր Իգնաթևոսյան,
գլխավոր մարզիչ` Արմեն Երիցյան։
Այս տարիների ընթացքում մենք կրթել ու ոգեշնչել ենք տասնյակ պատանիների՝ նրանց փոխանցելով սեր դեպի սպորտն ու բնությունը: Մեր սաները ոչ միայն մարզվում են, այլև բացահայտում են Սևանի ամենագեղեցիկ ու թաքնված երթուղիները։ Ակումբը պատանիների համար դարձել է մի մեծ ընտանիք, որտեղ ձևավորվում են ամուր բնավորություն, կամքի ուժ և փոխօգնություն: Ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա մարզվելը մեր պատանիներին դարձնում է ֆիզիկապես ավելի ուժեղ, առողջ ու պատրաստակամ ցանկացած մարտահրավերի համար:
Մենք չենք սահմանափակվում միայն հեծանիվ վարելով. մենք կերտում ենք Սևանի ներկա և ապագա չեմպիոններին։
Շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին, ծնողներին ու մեր մեծ հեծանվային ընտանիքին՝ այս 5 տարիների վստահության և միասին անցած յուրաքանչյուր կիլոմետրի համար:

Armen Yeritsyan
Հերմինե Անդրիկյան
Սևանի քաղաքապետարան

12/09/2026

«Հաղթանակն առանց արդարության դատարկություն է, իսկ պարտությունն արդար պայքարում՝ արժանապատվություն»

Լուսանկարի հեծանվորդները վաստակել են իրենց հաղթանակը։
Հինգ մրցանակային տեղ` երեք մարզերի հեծանվորդների համար, երկու տարիքային խմբերում։
Գլխավոր մարզիչ` Armen Yeritsyan
Երբ բոլոր դպրոցականները վայելում էին իրենց օգոստոսյան ամռան վերջին երանգները, մեր հեծանվորդները ուսումնամարզական ինտենսիվ պարապմունքներ էին անցկացնում Սևանի մայրուղում` 10 օր, ապա` ևս 5 օր ։

Պեկինի 2008֊ի Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրեց 10-12-րդ դասարանների պայքարում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին:
Այս տարիքային խմբում երրորդ տեղը զբաղեցրել է Արագածոտնի մարզի Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը,
երկրորդ տեղը գրավել է Գեղարքունիքի մարզի Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը,
հաղթողի կոչմանն արժանացել է Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցի թիմը։

7-9-րդ դասարանցիների պայքարում երրորդ տեղը գրավեց
Գեղարքունիքի մարզի Սևանի Մ. Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի թիմը,
իսկ հաղթողի կոչմանը` Արարատի մարզի Մասիսի համար 4 հիմնական դպրոցը։
Այս տարիքային խմբի մրցանակակիրներին պարգևատրեց RCS Sports & Events ընկերության գլխավոր գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան։

Ու հիշեք` «Ազնիվ խաղը միայն կանոններին հետևելը չէ, այն խաղի ոգին հարգելն է»։ — Սպորտային կարգախոս։

Հերմինե Անդրիկյան
Vahagn Egiazaryan
Artash Harutyunyan

12/09/2026

《ՀՀ վարչապետի գավաթ֊2026》
հեծանվային մրցաշարի եզրափակիչ փուլ

Սևան Վ.Սարգսյանի անվան երաժշտական դպրոց, խմբավար` Սեդա Առաքելյան

12/09/2026

《Վարչապետի գավաթ֊2026》 հեծանվավազքի հանրապետական փուլի հաղթողներն են`
1֊ին տեղ` Կապուտան (Կոտայք)
2֊րդ տեղ` Լճաշեն (Գեղարքունիք)
3֊րդ տեղ` Ագարակ (Արագածոտն)

12/09/2026

Ավարտվեց 《ՀՀ վարչապետի գավաթ֊2026》
Փոքրերի տարիքային խմբում հաղթող ճանաչվեցին`
1֊ին տեղ` Մասիս֊(Արարատ)
2֊րդ տեղ` Ակունք (Կոտայք)
3֊րդ տեղ` Սևան (Գեղարքունիք)

Photos from SevanVELOtime's post 12/09/2026

Ֆոտոշարք հեծանվավազքի հանրապետական փուլից

12/09/2026

Հեծանվավազքի հանրապետական փուլի մեկնարկը տրված է

12/09/2026

Մեկնարկի նախապատրաստական աշխատանքները

Want your public figure to be the top-listed Public Figure in Sevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Sayat-Nova 14
Sevan
1505

Alerts

Be the first to know and let us send you an email when SevanVELOtime posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Sevan.