SANone Accounting
Հաշվապահական ծառայություններ, դասընթացներ, հաշվապահական խորհրդատվություն
Հարկային դաշտի փոփոխություններին, հաշվապահական կարևոր նորություններին և օգտակար մասնագիտական խորհուրդներին առաջինը տեղեկանալու համար հետևեք մեր էջին։
📞 093 326031
💼 Ցանկացած բիզնեսի հիմքում ճիշտ հաշվապահությունն է։
Անկախ նրանից՝ ուզում եք դառնալ հաշվապահ, թե արդեն ունեք բիզնես, հաշվապահական գիտելիքները կօգնեն ճիշտ կազմակերպել ֆինանսական հաշվառումը, խուսափել հարկային խնդիրներից և կայացնել ավելի ճիշտ բիզնես որոշումներ։
📚 Մեր դասընթացները նախատեսված են՝
✅ Սկսնակների համար (0-ից)
• Հաշվապահության հիմունքներ
• ՀԾ ծրագրի ուսուցում
• Հարկային համակարգ
• Կադրային հաշվառում
• Excel-ի գործիքների կիրառում
• Էլեկտրոնային հաշվետվություններ և հաշիվների դուրսգրում
✅ Հաշվապահների վերապատրաստում
• Խորացված ԱԱՀ
• Արտադրության հաշվառում
• Հիմնական միջոցներ
• Շահութահարկ
• Գործնական իրական кейսեր
🎯 Ինչ եք ստանալու՝
▪️ Մինչև 8 հոգանոց խմբեր
▪️ Տեսական և պրակտիկ գիտելիքներ
▪️ Փորձնական դասի հնարավորություն
▪️ Աշխատելու հնարավորություն ուսուցման ընթացքում
▪️ Ավարտական վկայական
▪️ Լավ արդյունքների դեպքում՝ աշխատանքի առաջարկ գործընկեր ընկերություններում
📩 Գրանցման և մանրամասների համար գրեք մեզ կամ զանգահարեք՝
📞 093 326031
#հաշվապահություն #հաշվապահականդասընթաց #վերապատրաստում #ՀԾ #հարկեր #բիզնես
24/06/2026
💻Հուլիսի 1-ից փոփոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։
Նոր կարգավորմամբ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։
Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, իսկ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի ինչպես չվճարված հարկային պարտավորությունը գանձելու, այնպես էլ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների և օրենքով սահմանված կարգով գրանցման կամ հաշվառման ենթակա շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։
Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։
Ավելին՝ https://www.src.am/am/getNews/1607
07/06/2026
💬ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հունիսի 5-ից ՊԵԿ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ի վեբ տարբերակում ներդրվել է «Լիազորի» գործառույթը։
Այն հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց սահմանված կարգով լիազորել այլ անձի՝ իրենց անունից մուտք գործելու համակարգ, ներկայացնելու հայտարարագրեր և իրականացնելու այլ նախատեսված գործողություններ։
Լիազորված անձ գրանցելու համար հնարավոր է օգտվել համակարգի համապատասխան գործառույթից կամ դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած սրահ՝ ներկայացնելով լիազոր անձ գրանցելու դիմում և լիազորագիր՝ կցելով լիազորող անձի անձնագրի և լիազորվող անձի նույնականացման քարտի լուսապատճենները։ Նշված փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել նաև www.e-request.am հարթակի միջոցով։
Մանրամասները՝ https://src.am/am/getNews/1583
#հայտարարագրում2026
03/06/2026
💵Դասընթացը կապահովի պրակտիկ գիտելիքներ և գործնական հմտություններ նրանց համար, ովքեր ցանկանում են 0-ից սովորել և աշխատել որպես հաշվապահ, կամ բիզնեսի սեփականատերերի համար՝ բիզնեսի հաշվառման և հարկման գործընթացները ավելի ճիշտ պատկերացնելու և կազմակերպելու համար ։
▶️ Դասընթաց սկսնակների համար /Փուլ 1/
Սկիզբը՝ 09.06.26թ.
Ժամերը՝ 16:00-18:00
Տևողությունը՝ 4 ամիս
/օրերը կհամաձայնեցվեն մասնակիցների հետ/
▶️ Հաշվապահների վերապատրաստման դասընթաց
/Փուլ 2՝ խորացված ԱԱՀ, արտադրություն, հիմնական միջոցներ, շահութահարկ /
Սկիզբը՝ 09.06.26թ.
Տևողությունը՝ 2 ամիս կամ 3 ամիս
Ժամերը՝ 18:30-20:30
▪️Ծրագրում՝ Տեսական և գործնական գիտելիքներ, Հարկման համակարգերի մանրամասն ուսումնասիրություն, կադրային հաշվառում, ՀԾ, հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացում, հաշիվների էլեկտրոնային դուրսգրում, excel-ի գործիքների կիրառում
▪️ Մինչև 8 հոգանոց խմբեր
▪️ Աշխատելու հնարավորություն սկսած 3-րդ ամսվանից
▪️ Վերջում՝ ավարտական վկայական և աշխատելու համար գիտելիքների հագեցած պաշար, աշխատանքի առաջարկ այլ ընկերություններում՝ կախված քննության արդյունքներից
▪️ Փորձնական դասի հնարավորություն
👉Մանրամասների, ծրագրին ծանոթանալու կամ գրանցման համար խնդրում ենք գրել մեր էջին կամ զանգահարել
093 326031
#հաշվապահական #դասընթացներ
03/06/2026
⚠️ Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система подтверждения ожидания товаров (СПОТ), մանրամասները՝ ⬇️
Национальная система подтверждения ожидания товаров (СПОТ) - https://www.nalog.gov.ru/rn77/related_activities/spot/
➡️ Նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։
📌 Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։
📋 ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որ մինչև բեռի ուղարկումը՝
• ռուսաստանյան ներմուծողը կամ գործակալը (էլեկտրոնային առևտրի հարթակը) ձևավորած լինի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը՝ Документ о предстоящей поставке товаров (ДОПП),
• ДОПП-ը ներկայացված լինի ռուսաստանյան ներմուծողի կամ գործակալի (էլեկտրոնային առևտրի հարթակի) կողմից՝ ոչ ուշ, քան սահմանի հատումից 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ ոչ ուշ, քան սահմանի հատումից 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում,
• ռուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդը,
• փոխադրողը QR-կոդն ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը,
• բեռը ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալները համապատասխանեն ДОПП-ում նշված տվյալներին։
📑 Ռուսաստանյան գործընկերոջը պետք է ժամանակին տրամադրել՝
• ապրանքի անվանումը,
• քանակը և արժեքը,
• ԱՏԳ ԱԱ /ТН ВЭД/ ծածկագիրը,
• հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և այլ ուղեկցող փաստաթղթերի տվյալները,
• փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը,
• ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող ամսաթիվը։
🔔 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, լրացուցիչ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու նպատակով։
Միայն այն մարդկանց համար, ովքեր ուզում են սովորել հաշվապահություն և պատրաստ են իսկապես սովորել , իսկ արդյունքը ինքս եմ երաշխավորում
📆Դասերը կսկսվեն հունիսին, գրանցման և մանրամասների համար գրեք էջին կամ զանգահարեք նշված հեռախոսահամարին՝ +37493326031
13/03/2026
‼ Սեմինար-քննարկումը ներառելու է Հարկային օրենսգրքի շահութահարկին վերաբերող հոդվածների ներկայացում՝ կարևոր դրույթների շեշտադրմամբ, կից իրավական ակտերի քննարկում, խնդիրների լուծում, շահութահարկի հաշվարկի լրացում օրինակի հիման վրա ։
Սկիզբը՝ 🕖մարտի 18-ին և 25-ին՝ 19։00
🕒մարտի 21-ին՝ 15։00
☑️Մասնակցության վճարը 20,000 դրամ է։
Ուշադրություն՝ էջի հետևորդների համար կգործի 5,000 դրամ զեղչ, իսկ մեր բոլոր նախկին և ներկա ուսանողների և հաճախորդների համար արժեքը կզեղչվի 10,000 դրամով։
Գրանցման համար գրեք մեր էջին կամ զանգահարեք 093 326031 :
#շահութահարկ
10/02/2026
‼️Աշխատանքային օրը տեղափոխվել է.
📣 ՀՀ կառավարության որոշմամբ` 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օրը:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Խորենացի 47/7 շենք, 119 տարածք
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 21:00 |
| Tuesday | 09:00 - 21:00 |
| Wednesday | 09:00 - 21:00 |
| Thursday | 09:00 - 21:00 |
| Friday | 09:00 - 21:00 |
| Saturday | 09:00 - 21:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when SANone Accounting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.