Metrum Invest

Metrum Invest

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Metrum Invest, Construction Company, Verin Antarayin, Yerevan.

Կառուցապատող ընկերություն
🏢 Rubinyants Complex
🏢 Tsaghkadzor Park
🏢 Antara Inn
🏢 Eden Park
🏢 Toon 27
🏢 Emin 6
🏢 Renet
🏢 Antarayin 7/1
🏢 Masis Central Residential Complex

Photos from Metrum Invest's post 24/09/2026

Rubinyants Complex-ում յուրաքանչյուր մանրուք մտածված է ձեր կյանքի որակը բարձրացնելու համար. բարեկարգ բակ, խաղահրապարակ, ժամանակակից բնակարաններ։

Այստեղ ամեն ինչ ստեղծված է, որպեսզի դուք պարզապես վայելեք ձեր նոր տունը։

🚪 Ձեր հարմարավետ կյանքը սկսվում է այստեղ։

Մանրամասների համար՝
📞 Հեռ.՝ 055/011 886-886
📍 Վաճառքի գրասենյակ՝ Վերին Անտառային 136/3
🌐 www.metruminvest.am

Photos from Metrum Invest's post 23/09/2026

Ջորջ Գիլբերտ Սքոթը համարվում է բրիտանական «Գոթական վերածննդի» (Gothic Revival) շարժման ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ դառնալով Վիկտորյական դարաշրջանի ճարտարապետության խորհրդանիշը։ 🏛️

Նրա ոճի ամենատպավորիչ օրինակներից մեկը Սենթ Պանկրաս կայարանն է։ Վիկտորյական դարաշրջանում ստեղծված այս կառույցը միավորում է գոթական ճարտարապետության վեհությունն ու ժամանակի ինժեներական նորարարությունները։ Կարմիր աղյուսե ճակատը, սրածայր աշտարակներն ու հարուստ դեկորատիվ լուծումները այն դարձրել են ոչ միայն երկաթուղային կայարան, այլև Լոնդոնի ամենաճանաչելի ճարտարապետական խորհրդանիշներից մեկը։

#Ճարտարապետություն

01/09/2026

Eden Park-ում սկսվել է հերթական 3 նոր շենքերի նախավաճառքը։ Շտապե՜ք ձեռք բերել։

Գործում է Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը։

Թաղամասը կառուցվում է Ավան վարչական շրջանից 850 մետր հեռավորության վրա` Առինջում։

Մանրամասների համար՝
📞 Հեռ․՝ 055/011 886-886
📍 Վաճառքի գրասենյակ՝ ք. Երևան, Վերին Անտառային 136/3
🌐 www.edenpark.am

Photos from Metrum Invest's post 31/08/2026

Ջոն Նեշը բրիտանական նեոկլասիցիզմի և Ռեջենսի ոճի ամենաազդեցիկ ճարտարապետներից էր, ով վճռորոշ դեր ունեցավ Լոնդոնի պատմական կենտրոնի ժամանակակից տեսքի ձևավորման գործում։

📐 Նրա նախագծերում դասական ճարտարապետության սկզբունքները համադրվում էին ավելի ազատ, նրբագեղ և ներդաշնակ լուծումների հետ՝ ստեղծելով մոնումենտալ, բայց միաժամանակ թեթև ու էլեգանտ միջավայր։

🏰 Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են.

🔹 Բուքինգհեմյան պալատ` Ջոն Նեշը վերակառուցեց և զգալիորեն ընդարձակեց նախկին Բուքինգհեմ Հաուսը՝ այն վերածելով թագավորական պալատի։ Նրա նախագծած ինտերիերներն ու հատակագիծը երկար տարիներ ձևավորեցին պալատի ճարտարապետական կերպարը։

🔹 Ռիջենթ փողոց` նախագծվել է որպես Լոնդոնի քաղաքաշինական խոշոր ծրագրի առանցքային մասը՝ միավորելով քաղաքի տարբեր հատվածները մեկ ամբողջական ճարտարապետական տեսլականի մեջ։ Փողոցը մինչ օրս համարվում է քաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը։

🌟 Ջոն Նեշը ցույց տվեց, որ ճարտարապետությունը կարող է ոչ միայն ձևավորել առանձին շենքեր, այլև վերափոխել ամբողջ քաղաքի կերպարն ու ինքնությունը։

Photos from Metrum Invest's post 27/08/2026

Դավթաշենի ամենաբարձր տեսարանով պենտհաուսները, որտեղ ամեն երեկո կարող ես պարզապես հանգստանալ ու վայելել տեսարանը։ 🌆✨

Մանրամասների համար՝
📞 055 / 011 886 886
📍 Վաճառքի գրասենյակ՝ ք. Երևան, Վերին Անտառային 136/3
🌐 www.metruminvest.am

Photos from Metrum Invest's post 21/08/2026

🎭 Ջոն Վանբրուն անգլիական բարոկկոյի ամենաազդեցիկ դեմքերից է, ով մինչ ճարտարապետ դառնալը եղել է հայտնի դրամատուրգ, թատերական գործիչ, քաղաքական ակտիվիստ և նույնիսկ՝ բանտարկյալ։

Լինելով իսկական բազմակողմանի հանճար՝ նա մարդկային դրամայի իր խորը ընկալումը տեղափոխեց ճարտարապետություն։ Նրա կառույցներն առանձնանում են մոնումենտալությամբ, դինամիկ կոմպոզիցիաներով և արտահայտիչ թատերականությամբ։

🏰 Նրա թողած ժառանգության գլխավոր գլուխգործոցներն են.

🔹 Քասլ Հովարդ` Վանբրուի առաջին խոշոր նախագիծը, որով նա անգլիական ճարտարապետության մեջ հաստատեց բարոկկոյի շքեղությունն ու դրամատիզմը։ Այն առանձնանում է հարուստ դեկորով, տպավորիչ գմբեթավոր կենտրոնական սրահով և տարածական լուծումներով, որոնք ստեղծում են իսկական ճարտարապետական ներկայացման տպավորություն։

🔹 Բլենհեյմյան պալատ` Վանբրուի ստեղծագործության գագաթնակետը, որը նախագծվել է Նիկոլաս Հոքսմուրի հետ համատեղ։ Սա մոնումենտալ ճարտարապետական համալիր է, որտեղ յուրաքանչյուր սյունաշար, բակ և մուտք կառուցված են դրամատիկ ազդեցություն ստեղծելու նպատակով։

🌟 Վանբրուն ապացուցեց, որ մեծ ճարտարապետությունը միայն տարածություն ձևավորելու արվեստ չէ, այլ նաև մարդկային զգացմունքներ և պատմություններ փոխանցելու հզոր միջոց։

17/08/2026

📣 Նոր փուլ Toon 27 նախագծում

Սիրով տեղեկացնում ենք, որ Toon 27 բնակելի համալիրն ստացել է ավարտական ակտ 🎉

Շնորհավորում ենք մեր ապագա բնակիչներին այս կարևոր իրադարձության առթիվ։ 🏡

Իսկ նրանց համար, ովքեր դեռ փնտրում են իրենց նոր հասցեն, Toon 27-ում դեռ ունենք պենտհաուսներ🔑

Մանրամասների համար՝
📞 055 / 011 886-886
🌐 www.metruminvest.am
📍 Վաճառքի գրասենյակ՝ Վերին Անտառային 136/3

14/08/2026

Eden Park՝ մարզվելու միջավայր🤍

Photos from Metrum Invest's post 05/08/2026

Նիկոլաս Հոքսմուրը անգլիական բարոկկոյի ամենաանկախ և ինքնատիպ ճարտարապետներից է, ով ձևավորեց մոնումենտալ, ծանրակշիռ և արտահայտիչ ճարտարապետական լեզու 🏛️

Նրա ամենահայտնի գործն է Քրիստոսի եկեղեցին Սպիտալֆիլդսում՝ հզոր քարե կառուցվածքով, խիստ համաչափությամբ և մոնումենտալ ներկայությամբ։

Եկեղեցու ճակատն առանձնանում է դասական և բարոկկո տարրերի համադրությամբ՝ բարձր զանգակատնով և ընդգծված ուղղահայաց ռիթմով, որը շենքին հաղորդում է վեհություն և ուժեղ քաղաքային ներկայություն։ Ներքին տարածքը տպավորիչ է իր լուսավորությամբ, համաչափությամբ և պարզ, բայց ազդեցիկ դեկորատիվ լուծումներով, որոնք ստեղծում են հոգևոր ու ճարտարապետական հավասարակշռություն։

05/08/2026

Rubinyants Complex-ը միավորում է քաղաքային հարմարավետությունն ու բնության ներդաշնակությունը։ 🌿

Համալիրը գտնվում է Բուսաբանական այգու անմիջական հարևանությամբ։
Այստեղ նախատեսված է 1,200 քմ կանաչապատ տարածք և ժամանակակից խաղահրապարակ՝ ձեր ընտանիքի հարմարավետ առօրյայի համար։

Համալիրի մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար՝

🌐 www.metruminvest.am
📞 055/011 886-886
📍 Վաճառքի գրասենյակ՝ ք. Երևան, Վերին Անտառային 136/3

Want your business to be the top-listed Contractor in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Verin Antarayin
Yerevan
136/3

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 09:00 - 14:00