8RR
8RR is a retail store of objects that transform the space.
26/07/2023
Վինտաժ լատունե տարաներ մեր պահեստից:
05/06/2023
Վինտաժ արձանիկներ: Ամիշների ընտանիք:
Չուգուն
24/05/2023
Սիրելի ընկերներ!
Նախ երկար դադարից հետո ուրախ ենք կրկին ձեզ դիմել🩵
Երկրորդ՝ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ շատ բծախնդիր ենք, որովհետև դեռ շարունակում ենք փնտրել տուն մեր սիրելի ընտանեկան նախագծի համար:
Փնտրում ենք ավտոտնակ, ծառի տուն, նախկին արհեստանոց կամ արտադրամաս, անգար (մի խոսքով հետաքրքիր տարածք)։
Գուցե հանդիպեք նմանը մեր քաղաքում շրջելիս։ Կամ գուցե դուք կամ ձեր ընկերները նման գանձ ունեք:
Խնդրում ենք գրել մեզ կամ տարածել այս հաղորդագրությունը:
Անհամբեր սպասում ենք նոր հանդիպումների:)
25/10/2022
Շնորհակալ ենք բոլորին, որ շաբաթ օրը եկաք մեզ հետ հրաժեշտ տալու հին տարածքին:
Հետևեք էջին, շուտով կվերադառնանք նորություններով🌟
Մինչ հանդիպում:
21/10/2022
ԵՒ սիրված before/ after-ը🫣
Համեցեք վաղը՝ 13:30-20:00:
19/10/2022
Ողջու՜յն բոլորին:
Երկու տարի առաջ, մոտավորապես այս օրերին մենք ավարտեցինք երկարատև շինարարական աշխատանքներն ու ամենայն սիրով և ջերմությամբ բացեցինք ձեր առջև մեր դռները: Անկեղծ ասած դա մեր ընտանիքի համար ամենասիրելի և թանկագին նախագիծն էր:
Մենք շատ ենք հավատում Երևանյան բակերի կյանքի վերածննդի գաղափարին: Անսահման ուրախ ենք, որ այս երկու տարիների ընթացքում շատ տարբեր նախագծեր իրագործվեցին տարբեր ավտոտնակներում, ևս մեկ անգամ համոզվելով, որ մեր գաղափարի իրագործումն իսկապես կարևոր էր:
Ցավոք, մեր ավտոտնակի սեփականատերը որոշեց օգտագործել տարածքն այլ նպատակներով:
Մինչ մենք կգտնենք նոր համապատասխան ավտոտնակ, խանութը կգործի օնլայն ռեժիմով:
Այս կապակցությամբ հեկտեմբերի 22-ին 13:30-19:30 հրավիրում ենք բոլորիդ մեր ավտոտնակ՝ խմելու գինի և լսելու հավես երաժշտություն:
Մենք չենք հուսահատվում, վստահ ենք, որ շատ շուտով միասին կհանդիպենք նաև նոր տարածքում բացման կապակցությամբ:)
Խնդրում ենք կապվել մեզ հետ, եթե դուք կամ ձեր որևէ ծանոթ վարձավճարով հանձնում է ատվոտնակ:
Մի՜նչ հանդիպում:
30/08/2022
Առոմա փայտիկի հենակ:
Հեղինակ՝ Մատվեյ Կայֆ
-
Մատվեյը բացի տպագիր գրաֆիկայից և կոլլաժներից, փողոցում գտած փայտի կտորներից, մետաղից և առհասարակ ուրիշ նյութերից ստեղծում է օբյեկտներ և ասամբլյաժներ:
29/08/2022
Նոր Սաշա Զալիվակոյի ծաղկամանը արդեն մեր խանութում է🌟
31/07/2022
Ուշադրություն!
Օգոստոսի 1-7 մեր խանութը փակ կլին⛔️
Օգոստոսի 8-ից կաշխատենք ըստ մեր ժամանակացույցի։
19/07/2022
❤️
Апероль вместо Жигулей: сдаём адреса самых модных гаражей Еревана Выпить кофе, купить футболку, посмотреть на стойкий клён.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Nalbandyan 17, Garage 2
Yerevan
0001
Opening Hours
| Monday | 11:30 - 18:00 |
| Wednesday | 11:30 - 20:00 |
| Thursday | 11:30 - 19:00 |
| Saturday | 12:30 - 20:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when 8RR posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.