Team Time
4000+ միջոցառում 10 տարում. Team Time-ը կազմակերպում է teambuilding-ներ, ոչ ֆորմալ կրթական և ժամանցային միջոցառումներ:
Scroll down for English.
Թիմ Թայմը կազմակերպում է ոչ ֆորմալ կրթական և ինտելեկտուալ միջոցառումներ: Համեցե՛ք մեզ մոտ Ձեր ընկերների, կոլեգաների հետ կամ միայնակ՝ խաղալու, սովորելու, սովորեցնելու և միևնույն հետաքրքրություններով մարդկանց հանդիպելու:
You can come here with your friends, colleagues or alone to study, play, teach or meet with new people with the same interests.
Join our English Speaking Club! Every Tuesday and Friday at 7 pm🤩
Registration URL is in the bio! 🏆
Անկախության օրվան նվիրված թեմատիկ քուիզ գործընկեր կազմակերպության համար🤩🇦🇲
Զանազան փուլեր տարբեր մոտեցումներով, երբ խաղը հետաքրքիր է բոլորին😍
19/09/2026
Սեպտեմբերի 19-ը մեզանից յուրաքանչյուրի պատմության մի մասն է։
2023-ի սեպտեմբերին ավելի քան 120,000 մարդ ստիպված եղավ լքել Արցախը։
Հիշողությունը կարևոր է, բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում։
Մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է՝ պահպանել կապը միմյանց հետ, ուժեղացնել մեր համայնքները և շարունակել կառուցել այն երկիրը, որտեղ ուզում ենք ապրել։
Սուգը հավերժ է, երբ չկա պայքար։
16/09/2026
Մի քանի կադր օրերս կայացած թիմբիլդինգային խաղից:
Այս անգամ թիմին միավորել էր «Հայկական Կոդ» խաղը🇦🇲
Այստեղ ամեն բան հուշում է, ուղղություն տալիս ու միավորում թիմերին՝ բացելու գլխավոր կոդը։
Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր թիմով բացահայտել այն։ 🔐
Ամրագրումների համար՝ գրեք մեզ։
Պատասպանը գրեք մեկնաբանություններում🗝️
Հայկական կոդ. բարդությունը` հեշտ👀
09/09/2026
Սեպտեմբերի 16-ին Team Time-ը մասնակցելու է ՀՊՏՀ-ի կազմակերպած աշխատանքի տոնավաճառին։
Այցելե՛ք մեր տաղավար 11:00-ից՝ ծանոթանալու Team Time-ի ծրագրերին և առկա թափուր հաստիքներին։ Սպասում ենք ձեզ։ ❤️
ՀՊՏՀ | ASUE
03/09/2026
Կորպորատիվ թիմբիլդինգ եք կազմակերպում, բայց չե՞ք ուզում նորից ընտրել արդեն ծանոթ խաղերի հերթական հավաքածուն։
Մենք ստեղծել ենք նոր հեղինակային փորձառություն, որտեղ հայկական խորհրդանիշները, պատմությունն ու մշակույթը պարզապես ձևավորում չեն։ Դրանք խաղի մասն են։ Դրանք կոդ են։📜
«Հայկական Կոդի» ընթացքում թիմերը մրցում են, վերծանում հուշումներ և անցնում տարբեր փորձություններով։
Բայց այս խաղում միայն առաջինը լինելը դեռ հաղթանակ չէ։
Վերջում մրցակից թիմերը կանգնում են մեկ ընդհանուր նպատակի առաջ․ կկարողանա՞ն ժամանակին միավորել իրենց ձեռք բերածը և միասին բացահայտել Հայկական Կոդը։🏆
Սա թիմային փորձառություն է, որը բացահայտում է՝ ինչպես է ձեր թիմը մտածում, հաղորդակցվում և համագործակցում ժամանակի սահմանափակման պայմաններում։
◾ 20 և ավելի մասնակից
◾ մրցակցություն և համագործակցություն
◾ հայկական թեմատիկայով հեղինակային առաջադրանքներ
◾ հիշվող ընդհանուր ավարտ
Աշնանային կորպորատիվ ամրագրումներն արդեն բաց են։
🗝️Մանրամասների համար գրեք Direct՝ նշելով մասնակիցների մոտավոր թիվն ու նախընտրելի ամսաթիվը, կամ զանգահարեք` 099 257555 հեռախոսահամարով:
02/09/2026
English text below
Բոլոր մաֆիասեր անգլիախոսներին սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին խաղում ենք մաֆիա՝ այս անգամ անգլերեն լեզվով։
Սա հրաշալի հնարավորություն է բարելավելու մեր անգլերենի խոսակցական հմտությունները և, իհարկե, ընկերական ու հաճելի մթնոլորտում փորձելու մեր ուժերը տրամաբանական «Կարմի՞ր, Թե՞ սև» խաղում։
Մուտքավճարը՝ 3000 դրամ (ներառյալ հյուրասիրությունը` թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Հայերեն խաղերը՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի 19:00-hg:
Ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեզ մոտ:
Գրանցումը ՊԱՐՏԱԴԻՐ Է, գրանցվելու համարգրեքմեզ կամ դրեք + մեկնաբանություններում:
Exciting News for Mafia Game Enthusiasts!
We are thrilled to announce that on Sep 16 at 7 PM, we will be hosting a special English-speaking session of the “Mafia” game.
This is a fantastic opportunity to enhance your language skills while enjoying a friendly and pleasant atmosphere.
The entry fee is 3000 AMD, which includes cookies, tea, and coffee.
We look forward to seeing you here!
Registration is a must. To register, please, DM us or put a + in the comments
Արի՛ խոսենք անգլերեն, ծանոթանանք ու լավ ժամանակ անցկացնենք 🗣️🇬🇧✨
Ամեն երեքշաբթի և ուրբաթ՝ 19։00-ից😍
29/08/2026
Միացի՛ր Team Time-ի թիմին🏆
Եթե ուզում ես ոչ միայն մասնակցել միջոցառումներին, այլև դառնալ դրանց ստեղծման մի մասը, այս ծրագիրը քեզ համար է։
Միանալով մեր թիմին՝ դու կստանաս՝
▪️ իրական փորձ միջոցառումների կազմակերպման ոլորտում
▪️ կազմակերպչական, հաղորդակցման և նախաձեռնողական հմտություններ
▪️ ոչ ֆորմալ կրթություն և նոր գիտելիքներ
▪️ մասնակցություն թիմակիցների համար նախատեսված հատուկ դասընթացներին
▪️ հնարավորություն աշխատելու տարբեր ոլորտների մասնագետների հետ
▪️ նոր ծանոթություններ և ընկերներ
▪️ նոր գաղափարներ փորձելու ու սեփական նախաձեռնություններն իրականացնելու հնարավորություն
▪️ և, այո՛, շատ մոտիվացիա ❤️🔥
Իսկ մեզ ո՞վ է պետք։
Մարդ, ով՝
▪️ պատասխանատու է և ճշտապահ,
▪️ չի սպասում, որ իրեն ամեն ինչ ասեն, այլ նախաձեռնող է,
▪️ սիրում է ստեղծել ու փորձարկել,
▪️ հեշտ է շփվում մարդկանց հետ,
▪️ պատրաստ է սովորել և զարգանալ։
📌 Ի՞նչ ես անելու։
Աշխատանքները հիմնականում կապված են միջոցառումների կազմակերպման, մասնակիցների հետ աշխատանքի, թիմային գործընթացների և տարբեր նախաձեռնությունների իրականացման հետ։
Սա հնարավորություն է փորձելու, սովորելու, սխալվելու, նոր բան ստեղծելու ու իրական փորձ հավաքելու։
Եթե քեզ այս ամենը հետաքրքրեց՝
👇 լրացրու հայտը և միացի՛ր մեզ։
🔗 https://forms.gle/LKPNeFcQbgAy5WMY9
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the establishment
Website
Address
Zakyan 10
Yerevan
0015
Opening Hours
| Monday | 11:00 - 23:00 |
| Tuesday | 11:00 - 23:00 |
| Wednesday | 11:00 - 23:00 |
| Thursday | 11:00 - 23:00 |
| Friday | 11:00 - 23:00 |
| Saturday | 11:00 - 23:00 |
| Sunday | 11:00 - 23:00 |