Whiz Code Academy

Whiz Code Academy

Share

Whiz Code ակադեմիան իրականացնում է 6-18 տարեկան պատանիների համար հատուկ մշակված արտադպրոցական ծրագրեր:

Whiz Code ակադեմիան իրականացնում է 6-18 տարեկան երեխաների և պատանիների համար հատուկ մշակված արտադպրոցական ծրագրեր՝ ռոբոտաշինություն, ծրագրավորման հիմունքներ, վեբ ծրագրավորում, խաղերի մշակում, գրաֆիկական դիզայն, անիմացիա, ճարտարագիտություն, օտար լեզուներ, արվեստ, սպորտ և այլն:

Photos from Whiz Code Academy's post 31/07/2026

🚀 Whiz Code Academy-ի սաները՝ Seaside Startup Summit 2026- ում:

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր սաները մասնակցում են Seaside Startup Summit 2026-ին՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած ստարտափների, ներդրողների և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ միասին։

Այս տարի Դավիթը և Ռաֆայելը ներկայացնում են իրենց Perseus Forge ստարտափը, որը մշակում է փոքր ռոբոտների համար նախատեսված կառավարման էկոհամակարգ։ Այն ներառում է շարժիչների կառավարման, հաշվարկային և սենսորային մոդուլներ՝ ստեղծելով ճկուն և արդյունավետ հարթակ նոր սերնդի ռոբոտաշինական նախագծերի համար։

Perseus Forge-ը հաջողությամբ հաղթահարել է ընտրական փուլը և այսօր ելույթ է ունեցել Starter Semifinal Startup Pitches-ում՝ ներկայացնելով իր նախագիծը ժյուրիին, մենթորներին, ներդրողներին և ստարտափային համայնքին։

Seaside Startup Summit-ը միայն ստարտափների ցուցադրություն չէ․ այն հագեցած է՝
🔹 գործնական մաստեր-կլասներով,
🔹 դասախոսություններով,
🔹 փորձառու ձեռնարկատերերի և մեծ ընկերությունների հիմնադիրների խորհուրդներով,
🔹 ներդրողների հետ հանդիպումներով,
🔹 նեթվորքինգով և համագործակցության նոր հնարավորություններով։

Սևանի ափին անցկացվող այս յուրահատուկ միջավայրը ստեղծում է լավագույն պայմանները նոր գաղափարների, համագործակցությունների և ապագայի զարգացման համար։

Ուրախ ենք, որ մեր սաները ոչ միայն սովորում են, այլև արդեն ստեղծում են սեփական տեխնոլոգիական լուծումներ, ներկայացնում դրանք Հայաստանի ամենամեծ ստարտափային հարթակներից մեկում և վստահ քայլերով մուտք գործում տեխնոլոգիական ձեռներեցության աշխարհ։

Մաղթում ենք մեր թիմին հաջողություն և սպասում նոր հաղթանակների։ 💙🤖🚀

15/06/2026

🇩🇪🇫🇷🇳🇱 Գերմանիա • Ֆրանսիա • Նիդերլանդներ

Այս ամառ 13-18 տարեկան պատանիներին սպասվում է 13-օրյա բացառիկ կրթական ճամբար Եվրոպայում։

✨ Արհեստական բանականություն (AI)
📐 Մաթեմատիկա և տրամաբանական մտածողություն
🎯 Առաջնորդության և հանրային խոսքի դասեր
🌍 Միջազգային միջավայր և նոր ընկերներ
🏛️ Էքսկուրսիաներ Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հետաքրքիր քաղաքներում
🎓 Միջազգային նմուշի սերտիֆիկատներ

Սա պարզապես ճամփորդություն չէ, այլ հնարավորություն՝ զարգացնելու գիտելիքները, ծանոթանալու եվրոպական կրթական միջավայրին և ձեռք բերելու փորձ, որը կարող է օգտակար լինել ապագա համալսարանական ճանապարհին։

📩 Մանրամասների համար գրեք «Գերմանիա» մեկնաբանություններում կամ ուղարկեք հաղորդագրություն։

Photos from Whiz Code Academy's post 04/06/2026

☀️ Ամառային դպրոցի ընդունելությունը բաց է։

Անմոռանալի օրեր, նոր ընկերներ, հետաքրքիր էքսկուրսիաներ, STEAM, ռոբոտաշինություն, ծրագրավորում և շատ դրական հիշողություններ։

📸 Կիսվում ենք նախորդ տարվա ամենաջերմ պահերով, իսկ այս ամառ մեզ սպասում են նոր բացահայտումներ ու արկածներ։

Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան ամառը անցկացնի հետաքրքիր և օգտակար միջավայրում, միացե՛ք մեզ։

☎️ Մանրամասների համար զանգահարեք մեզ +37441656537 կամ 📩 գրեք անձնական հաղորդագրությամբ։

01/06/2026

Հունիսի 1-ը՝ երեխաների երազանքների, ստեղծագործ մտքի ու մեծ բացահայտումների օրն է:🌟

WHIZ Code Academy-ն շնորհավորում է բոլոր երեխաներին՝ մաղթելով հետաքրքիր ամառ, նոր գիտելիքներ, համարձակ գաղափարներ և անսահման հաջողություններ։ 🚀💙

Եղե՛ք հետաքրքրասեր, ստեղծագործ ու շարունակե՛ք բացահայտել տեխնոլոգիաների աշխարհը։ 🌍✨

Be Whiz✨

30/05/2026

Բազմաթիվ խնդրանքներով մեր Եվրոպական կրթական ճամբարին ավելացել է նաև 2 օր Փարիզում 🇫🇷✨

🗓 Օգոստոսի 19-31
Հնարավորություն կունենաք մասնակցելու անմոռանալի ճամփորդության:
Ծրագիրը նախատեսված է՝ դպրոցների, քոլեջների և ԲՈՒՀ-երի ուսանողների համար:

Գերմանիայում կայցելենք՝
🇩🇪 Դյուսելդորֆ
🇩🇪 Բոխում
🇩🇪 Հատինգեն
🇩🇪 Մյունստեր
🇩🇪 Դորտմունդ
🇩🇪 Բոնն, Դրախենբուրգ ամրոց
🇩🇪 Քյոլն

🇳🇱 Մեկ օր կանցկացնենք Ամստերդամում։
🇫🇷 Երկու օր կբացահայտենք Փարիզի գեղեցկությունն ու հմայքը։ ✨

💶 Ծրագրի արժեքը՝ 1480€

Գնի մեջ ներառված է՝
✔ հյուրանոցային կացություն
✔դասընթացներ
✔էքսկուրսիաներ
✔ուղեկցում 24/7
✔վիզայի աջակցություն
✔ապահովագրություն

📩 Մանրամասների համար գրիր «Գերմանիա» մեկնաբանություններում:

26/05/2026

Ամառային դպրոց տեխնոլոգիական ժամանակակից ուղղություններով 🤖

Ձեր երեխան հետաքրքրվա՞ծ է ռոբոտներով, տեխնոլոգիաներով կամ ծրագրավորմամբ։

Ուրեմն սիրով սպասում ենք նրան Whiz Code Academy- ի ամառային դպրոցում, որը մեկնարկում է արդեն մի քանի օրից։

Մեր ամառային ծրագիրը ներառում է՝
🔹 Ռոբոտաշինություն
🔹 Ծրագրավորում
🔹 Նկարչություն
🔹 Անիմացիա
🔹 3D մոդելավորում
🔹 Էքսկուրսիաներ և հետաքրքիր այցեր

Ծրագրի նպատակն է օգնել երեխաներին զարգացնել թվային դարաշրջանին համապատասխան ստեղծագործական, հետազոտական և բազմակողմանի մտածողություն։ Այդ ճանապարհին նրանց կուղեկցեն մեր փորձառու և հոգատար մարզիչները։

📅 Ժամանակահատվածը՝ հունիս, հուլիս, օգոստոս
👫 Տարիքային խմբեր՝ 6-9 և 10-12 տարեկաններ
🕘 Օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–14:00

💳 Արժեքը՝
• 1 շաբաթ՝ 35 000 դրամ
• 1 ամիս՝ 120 000 դրամ

📌 Մեկնարկի օրեր՝
Հունիսի 1–30
Հուլիսի 1–31
Օգոստոսի 3–31

📍 Հասցե՝ Չարենցի 17

📝 Գրանցվելու համար զանգահարեք՝
☎️ +374 41 65 65 37

22/05/2026

🚀 Ամառ, որը կարող է փոխել ձեր երեխայի ապագան 🇩🇪🇳🇱

📅 Օգոստոսի 21–31
👦👧 13–18 տարեկան դեռահասների և
18–29 տարեկան ուսանողների համար

Պատկերացրեք՝ Ձեր երեխան ամառը անցկացնում է Եվրոպայում՝
սովորելով AI, մաթեմատիկա, լրագրություն, առաջնորդություն և թատրոն՝ իրական համալսարանական միջավայրում ✨

Սա պարզապես ճամբար չէ։
Սա փորձ է, որը զարգացնում է մտածողությունը, ինքնավստահությունն ու ապագայի հմտությունները 🌍

━━━━━━━━━━━━━━━

🎓 Ծրագրի ուղղությունները

🔹 Մաթեմատիկա և տեխնոլոգիաներ
🔹 Արհեստական բանականություն (AI)
🔹 Լրագրություն և մեդիա
🔹 Առաջնորդություն
🔹 Թատրոն և ինքնարտահայտում

━━━━━━━━━━━━━━━

🌍 Էքսկուրսիաներ

🇳🇱 Ամստերդամ
✨ Դյուսելդորֆ
🏰 Բոնն և Drachenburg ամրոց
🏛 Դորտմունդի տեխնիկական համալսարան
🌳 Բոխումի համալսարան
🏙 Մյունստեր
🏫 Քյոլն

━━━━━━━━━━━━━━━

💡 Ինչու ընտրել այս ծրագիրը

✔ Միջազգային կրթական միջավայր
✔ Անգլերեն լեզվով ուսուցում
✔ Համալսարանի դասախոսներ
✔ Գործնական գիտելիքներ և փորձ
✔ Նոր ընկերներ և միջազգային կապեր

━━━━━━━━━━━━━━━

💰 Մինչև հունիսի 5-ը վաղ գրանցման արժեքը՝
1480 եվրոյին համարժեք դրամ:

❗ Հունիսի 5-ից հետո ծրագրի արժեքը կկազմի
1680 եվրոյին համարժեք դրամ:

✅ Ներառում է՝
✔ Կացություն
✔ Տրանսֆերներ
✔ Դասընթացներ և էքսկուրսիաներ
✔ Վիզայի աջակցություն
✔ Ապահովագրություն

❗ Չի ներառում՝
• Ավիատոմս՝ մոտ 380 եվրո
• Սնունդ՝ մոտ 300 եվրո

📩 Գրանցման և մանրամասների համար գրեք Direct կամ WhatsApp +37441656537
📣 Տեղերը խիստ սահմանափակ են

Պարգևեք ձեր երեխային ամառ, որը նա կհիշի ամբողջ կյանքում ✨

08/05/2026

🚀 Ամառ, որը կարող է փոխել ձեր երեխայի ապագան 🇩🇪🇳🇱

📅 Օգոստոսի 21–31
👦👧 13–18 տարեկանների համար

Պատկերացրեք՝ ձեր երեխան ամառը անցկացնում է Եվրոպայում՝
սովորելով արհեստական բանականություն, մաթեմատիկա, լրագրություն, առաջնորդություն և թատրոն՝ իրական համալսարանական միջավայրում։

Սա պարզապես ճամբար չէ։
Սա փորձ է, որը զարգացնում է մտածողությունը, ինքնավստահությունը և ապագայի հմտությունները։

🎓 Ծրագրի հիմնական ուղղությունները

🔹 Մաթեմատիկա և տեխնոլոգիաներ
• Վեկտորներ, մատրիցներ, ալգորիթմներ
• Python ծրագրավորման կիրառություններ

🔹 Արհեստական բանականություն (AI)
• Նեյրոնային ցանցեր
• Deep Learning-ի հիմունքներ
• PyTorch և TensorFlow գործնական աշխատանքներ

🔹 Լրագրություն և մեդիա
• Մեդիա մտածողություն
• Storytelling և հարցազրույցներ
• Ժամանակակից բովանդակության ստեղծում

🔹 Առաջնորդություն
• Թիմային աշխատանք
• Հաղորդակցման հմտություններ
• Անձնական ներուժի բացահայտում

🔹 Թատրոն և ինքնարտահայտում
• Ստեղծագործական վարժանքներ
• Բեմական խոսք և ինքնավստահություն

🌆 Էքսկուրսիաներ և անմոռանալի վայրեր

🇳🇱 Էքսկուրսիա Ամստերդամ
✨ Դյուսելդորֆ — քաղաքային շրջայց
🏰 Բոնն և Դրախենբուրգ ամրոց
🏛 Դորտմունդի տեխնիկական համալսարան և DASA թանգարան
🌳 Բոխումի համալսարան և բուսաբանական այգի
🏘 Հաթթինգեն — հին գերմանական քաղաք
🏙 Մյունստեր — Եվրոպայի ամենագեղեցիկ պատմական քաղաքներից մեկը
🏫 Քյոլն ֊ գոթական ճարտարապետության քաղաք

💡 Ինչու ընտրել այս ծրագիրը

✔ Միջազգային կրթական միջավայր
✔ Անգլերեն լեզվով ուսուցում
✔ Համալսարանի դասախոսների մասնակցություն
✔ Գործնական գիտելիքներ և իրական փորձ
✔ Նոր ընկերներ և միջազգային կապեր
✔ Եվրոպա + կրթություն + զարգացում՝ մեկ ծրագրում

📌 Կարևոր տեղեկություն

✈️ Թռիչք՝ Երևան – Դորտմունդ

💰 Ծրագրի արժեքը՝
1480 եվրոյին համարժեք դրամ

Ներառում է՝
✔ Հյուրանոցային կացություն
✔ Ամստերդամի էքսկուրսիա
✔ Տրանսֆերներ
✔ Դասընթացներ և էքսկուրսիաներ
✔ Վիզայի աջակցություն
✔ Ապահովագրություն

❗ Չի ներառում՝
• Ավիատոմս՝ մոտ 380 եվրո
• Սնունդ՝ մոտ 300 եվրո

📩 Գրանցման և մանրամասների համար գրեք Direct կամ WhatsApp
📣 Տեղերը խիստ սահմանափակ են

Պարգևեք ձեր երեխային ամառ, որը նա կհիշի ամբողջ կյանքում։

Photos from Whiz Code Academy's post 22/04/2026

Մեր Whiz Code Academy-ի սաները վերջերս վերադարձան Կրետե կղզուց, որտեղ մասնակցում էին Համաշխարհային սպորտային ռոբոտների օլիմպիադային MRC - Minoan Robotsports Competition Global Olympiad🏆։
Եվ ոչ միայն պարզապես մասնակցեցին, այլև փայլեցին՝ Հայաստան բերելով 🥇🥇 2 ոսկե մեդալ։

☝️Բայց պատմությունն այստեղ չի ավարտվում

Մրցույթից հետո Դավիթն ու Փաթիլը շրջեցին հին ու կախարդական Կնոսոսի պալատում և Հերակլիոն քաղաքում՝ որսալով պահերը՝ յուրաքանչյուրն իր ընկալմամբ 📷։

Պալատ, ծով, եկեղեցի, փողոցներ, մի պատահական կատու…
Սովորական տեսարաններ՝ բայց երկու տարբեր հայացքով:

Վերադառնալուց հետո նրանք միասին նայեցին իրենց լուսանկարները և հասկացան, որ նույն պատմությունը տարբեր կերպ կարող է ընկալվել։
Երկուսն էլ նույն քաղաքում էին, բայց տեսել էին տարբեր աշխարհներ։

Նրանք միասին մշակեցին նկարները՝ ստեղծելով մի պատմություն և անվանեցին շարքը
🏛 «Երկու հայացք՝ մեկ քաղաք»։

Սա պարզապես նկարների շարք չէ։
Սա այն է, երբ ճարտարագիտական մտածողությունը սկսում է զգալ,
երբ ճարտարագիտությունը դառնում է նաև ստեղծարարություն,
և երբ երեխայի մեջ միաժամանակ ապրում են և՛ կառուցողը, և՛ ստեղծողը 💛։

📸 Երեխաները մասնակցում են «Հունաստանը իմ աչքերով» լուսանկարչական մրցույթին:

Նկարների հեղինակներն են՝
Դավիթ Կալիկյան
Փաթիլ Դերմենջյան

Photos from Whiz Code Academy's post 21/04/2026

Whiz Code Academy-ի թիմերը փայլուն հանդես եկան Հայաստանի հանրապետական օլիմպիադայում՝ մեզ պարգևելով հաղթանակ ու մեծ ուրախություն 🥇🏆

Այս տարի օլիմպիադային մեր ակադեմիայից մասնակցում էին 4 թիմ՝ լեգո սումո, մինի սումո և ազատ ոճ կատեգորիաներում։ Մրցակցությունը լուրջ էր, մթնոլորտը՝ լարված, բայց միաժամանակ շատ ոգևորիչ 🚀

Մեր «Պստոներ» թիմը վստահորեն գրավեց 🥇 առաջին տեղը Լեգո սումո կատեգորիայում՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն և իրական թիմային աշխատանք 💪

Ապրիլի 19-ին կայացած օլիմպիադան համախմբել էր շուրջ 100 թիմ՝ Հանրապետության տարբեր մարզերից։

Կեցցե՛ն մեր երեխաները՝ իրենց աշխատասիրությամբ, համառությամբ և հաղթական ոգով։ Սա արդեն լուրջ հայտ է դեպի ավելի մեծ հաղթանակներ 💙

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Չարենց 17
Yerevan
0025

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00