3D LAB

3D LAB

Share

Ճառագայթային ախտորոշիչ կենտրոն
010600032

20/10/2023
11/04/2023

Բրեկետներ

Կան մի շարք բրեկետներ` մետաղական, կերամիկական,
պլաստմասե, ինքնալիգիրացվող, լինգվալ եւ այլն:
1970 թ.,Էլաստիկները ի հայտ գալով,փոխարինեցին մետաղական լիգատուրաներին
երկու պատճառով,քանի որ դրանք ավելի հեշտ ու արագ են տեղադրվում:
1980թ-ին արդեն շահագործվում էին զսպանակային ամրակներով բրեկետները, որոնք
լայնորեն օգտագործվում են նաեւ հիմա,իսկ վերջերս ի հայտ եկան կոշտ
ֆիքսացիայով բրեկետներ:
Անշարժ տեխնիկայի հիմնական թերությունն այն է, որ ատամների վեստիբուլյար
մակերեսին են տեղադրվում:
1970 - ականներին ադհեզիվների ներդրմամբ, հնարավոր դարձավ բրեկետների
լեզվային ֆիքսացիան եւ անշարժ սարքը դարձնել անտեսանելի :

01/04/2023

Բուժումը սկսելուց առաջ, ճիշտ բուժման պլանի մշակման համար կարևոր է՝ճիշտ ախտորոշումը:
Ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդներն հնարավորություններ են ստեղծում վաղ շրջանում հայտնաբերել առկա խնդիրները,կանխարգելել բարդությունները:
Մեր կենտրոնում ռենտգեն հետազոտությունը կատարվում է 2017թ. արտադրության (Morita Veraview x800) ռենտգեն սարքավորման միջոցով, որի ճառագայթման չափաբաժինը փոքր է, իսկ ստացված պատկերը շատ որակյալ ու բարձր ճշգրտություն ապահովող:Հետազոտությունը ցուցված է նաև երեխաներին:
3D , #համակարգչային #տոմոգրաֆիա, , , #տելեռենտգենոգրամա, #օրթոպանտոմոգրաֆիա

Photos from 3D LAB's post 28/03/2023

ՔՍԾՀ համակարգչային ռենտգեն շերտագրություն

Համակարգչային ռենտգեն շերտագրությունը (ՀՇ) նախ և առաջ անհրաժեշտ է
լայնածավալ ախտորոշիչ հետազոտման համար՝
● կոտրվածքների,
● արթրոզի,
● անկիլոզի,
● ՔՍԾՀ ուռուցքների և այլ ախտաբանությունների դեպքում:

ՀՇ-ով իր հնարավորությունների շնորհիվ հատկապես լավ են ախտորոշվում
ոսկրային մորֆոլոգիական խանգարումները:

Photos from 3D LAB's post 17/03/2023

Սինուսլիֆտինգ

Ծնոտոսկրերի քանակական և որակական հատկություններով պայմանավորված `որոշ հարաբերական հակացուցումներ, մասնավորապես հայմորյան ծոցի հատակի ոսկրի ատրոֆիան, կարող են դժվարացնել իմպլանտատների տեղադրումը:
Եթե ծնոտոսկրի ծավալը (երկարությունն ու լայնությունը) 4 մմ-ից պակաս է, ապա կատարվում է սինուսլիֆտինգ և 6-8 ամիս անց` նոր ոսկր ձևավորվելուց և իմպլանտատների սկզբնական կայունացման համար պայմաններ ստեղծվելուց հետո, տեղադրում են իմպլանտատները: Համակարգչային շերտագրության, ախտորոշիչ մոդելների ուսումնասիրության հիման վրա որոշվում է իմպլանտատների տեղադրման տեղը, քանակը, ուղղությունը, չափը: Որոշվում է կտրվածքի տեղը և տեղաշարժվող ոսկրի չափը:
Այն դեպքում երբ վերծնոտային ծոցի հատակի ոսկրի բարձրությունը և լայնությունը 6-8մմ է, կատարվում է փակ սինուս-լիֆտինգ օստեոտոմների միջոցով, որն ավելի քիչ վնասվածքային է, իսկ բարդությունների հավանականությունը` քիչ:

15/03/2023

🗒Կաթնատամները երեխայի առողջության համար նույնքան կարևոր են, որքան հիմնական ատամները։
Կաթնատամների հիվանդությունները կարող են վնասել մշտականների սաղմերը, քանի որ դրանք տեղակայվում են կաթնատամների արմատների տակ։
3D , #համակարգչային #տոմոգրաֆիա, , , #տելեռենտգենոգրամա, #օրթոպանտոմոգրաֆիա

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Koryun Street 5/3
Yerevan
0070

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00