Ms. Me Design

Ms. Me Design

Share

Նորաձև և ինքնատիպ հագուստ` հենց քեզ համար:
Աշխատանքը կատարվում է միայն բարձրորակ և ջրակայուն ներկերով

Ms.Me-ն հանդիսանում է կանանց և երեխաների համար նախատեսված հագուստների ապրանքանիշ։ Այն ստեղծվել է 2019 թվականին։ Ոգեշնչված արվեստով՝ մենք ներկայացնում ենք յուրահատուկ և չկրկնվող պատկերներով բաճկոններ, վերնաշապիկներ, և հագուստի այլ տեսակներ, որոնք արտահայտում են մեր հաճախորդների անհատականությունը և ընդգծում յուրօրինակ ոճը։

Փաստ է, որ հագուստը կարող է մեր մասին շատ բան պատմել, և ապրանքնանիշի անվանումը ( Ms` կանանց հարգալից-չեզոք դիմելաձև, Me` ես) գալիս է դա ևս մեկ անգամ ընդգծելու։ Այն խորհրդանշում է մեր անհատական մոտոցումը և հնարավորությւնը՝ մեր հաճախորդներին՝ հագուստների միջոցով ինքնադրսևորվելու և ներկայացնելու սեփական ոճն ու տեսակը։

Մեր գործունեության հիմքում է «Նորաձևություն և որակ լավագույն գնով» գաղափարը («Fashion and quality at the best price), ինչը ապրանքանիշը դարձնում է առավել հասանելի հասարակության լայն զանգվածների համար, նպատակ ունենալով իրականություն դարձնել մեր հաճախորդների ամենահամարձակ գաղափարներն ու մտահաղացումները։

Want your business to be the top-listed Clothing Store in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan
0056