AI-Composite

AI-Composite

Share

Կոմպոզիտային արտադրության հետ կապված բարձրակարգ հում?

12/10/2022

#ԳՈՐԾԿԱ ‼️Մեզ հարկավոր են աշխատակիցներ։
Ցանկալի է ունենալ՝
🎯Աշխատանքային հմտություններին արագ տիրապետելու կարողություն,
🎯Պատասխանատվության բարձր մակարդակ,
✅Աշխատանքային փորձը կոմպոզիտային նյութերի(էպօքսիդ, պոլիէֆիր) հետ կդիտվի որպես առավելութուն։
Գրեք մեր էջին կամ զանգահարեք 091-111-844։

13/02/2022

😂😂🤣

Создатели покрытия «Охотника» и Су-57 раскрыли их общую технологию производства 10/02/2022

Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ նյութերից են պատրաստված Ռուսական արտադրության «Охотник» ԱԹՍ-ն և Су-57 կործանիչը:

Создатели покрытия «Охотника» и Су-57 раскрыли их общую технологию производства Покрытие из прочных нитей, скрепленных в единый препрег, наносится в несколько слоев при помощи специальной машины и на беспилотник «Охотник», и на истребитель Су-5...

Photos from AI-Composite's post 07/02/2022

Շատերը կարծում են, թե Kevlar, Aramid, Twaron և մի քանի այլ անուններով նյութերը նույնն են: 🤔
❓Արդյո՞ք դա այդպես է: Պարզե՞նք

❗️Տարբերություններից առաջնայինն այն է, որ Twaron-ն առաջին անգամ մշակվել է Akzo-ի կողմից՝ 1970-ականներին, իսկ Kevlar-ը 1965-ին, DuPont ընկերության կողմից: Twaron-ը թեթև պարաամիդային մանրաթել է: Այն շատ նման է Կեվլարին և ունի բարձր հարվածային դիմադրություն։ Ինչպես և Կևլարը, Twaron-ը հինգ անգամ ավելի ամուր է, քան պողպատը:

✅Արամիդը նու՞յնն է, ինչ կեվլարը:

Արամիդային մանրաթելերի արտադրությունը հայտնի է Kevlar® և Nomex® ապրանքանիշերի շնորհիվ: Դրանք ունեն յուրահատուկ և շատ կիրառական հատկություններ։ Տարբերությունը կայանում է նրանց կառուցվածքում. Kevlar®-ը պարաարամիդ է, մինչդեռ Nomex®-ը մետաարամիդ է:
Արամիդը պոլիամիդ է, որի ամիդային կապերի առնվազն 85%-ը կցված է արոմատիկ օղակներին:

✅Ո՞րն է ավելի ամուր, Կևլարը թե Արամիդը:

Արամիդային մանրաթելերն ունեն բարձր ամրության և քաշի հարաբերակցություն:
Kevlar®-ը շատ ամուր է, մի փոքր ավելի ամուր, քան ածխածնային մանրաթելը(carbon)՝ միավոր քաշի համար: Արամիդայն մանրաթելերն ունեն ամրություն-քաշ մեծ հարաբերակցություն՝ համեմատած այլ կոմերցիոն մանրաթելերի հետ: Արամիդային մանրաթելը ունի նույն կարգի ձգման ամրություն, ինչ ապակեմանրաթելը, բայց կարող է ունենալ մինչև երկու անգամ ավելի մեծ կոշտություն:

✅Ինչի համար է օգտագործվում Twaron-ը:

Twaron-ը էֆեկտիվ է զրահաբաճկոններ պատրաստելու համար: Twaron-ի բարձր ձգման ամրությունը զրահաբաճկոններին և բալիստիկ այլ հագուստներին տալիս է հատկություն, դիմադրելու ներթափանցումանը, ծակելուն և կտրմանը, որոնք կարող են առաջանալ փամփուշտների, դանակների, բեկորների և այլ սպառնալիքների պատճառով:

✅Ի՞նչն է նման Կևլարին:

Նանոցելյուլոզը շատ նման է ապակեմանրաթելին կամ Կևլարին. այն շատ կոշտ է, թեթև և ունի ութ անգամ ավելի մեծ ձգման ամրություն, քան պողպատը:

✅Թա՞նկ է արդյոք Կևլաևը

Կևլարի(պոլիպարաֆենիլենային տերեֆտալամիդ) արտադրությունը թանկ է՝ կապված խտացված ծծմբաթթվի օգտագործման դժվարության հետ՝ ջրի մեջ չլուծվող պոլիմերը լուծույթում պահելու համար դրա սինթեզի և մանման ընթացքում:

✅Ո՞րն է տարբերությունը Nomex-ի և Kevlar-ի միջև:

Nomex-ը մետապոլիամիդ է, Կեվլարը՝ պարապոլիամիդ ։ Կառուցվածքային տարբերությունների պատճառով այս նյութերի հատկությունները տարբերվում են. Kevlar-ն ունի առաձգականության ավելի բարձր գործակից՝ դարձնելով այն կոշտ, մինչդեռ Nomex-ը փոխում է իր կառուցվածքը, երբ տաքանում է (այսինքն՝ այն կլանում է ջերմությունը և փոխվում քիմիապես), հետևաբար՝ ունի ավելի մեծ ջերմային դիմադրություն:

✅Արդյո՞ք Kevlar-ը հրակայուն է:

Kevlar®-ն ըստ էության հրակայուն է՝ պաշտպանելով մինչև 426 աստիճան ցելսիուս հասնող ջերմային վտանգներից: Բացի այդ, Kevlar® մանրաթելերը չեն հալվում, կաթում, պահպանում այրումը:

✅Արդյո՞ք Zylon-ը Կևլարից ուժեղ է:

Zylon-ի ձգման ամրությունը 5,8 ԳՊա է, ինչը 1,6 անգամ գերազանցում է Կևլարին: Բացի այդ, Zylon-ի Յունգի մոդուլը ունի բարձր՝ 270 ԳՊա արժեք, ինչը նշանակում է, որ այն ավելի կոշտ է, քան պողպատը:

✅Ի՞նչ է Technora-ն

Technora-ն արամիդ է, որը հարմար է տարբեր կիրառությունների համար, որոնք պահանջում են բարձր ամրություն կամ քիմիական դիմադրություն: Այն Teijin Aramid-ի ապրանքանիշն է: Technora-ն կիրառվել է 2004 թվականի հունվարի 25-ին ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացը պարաշյուտով իջեցնելու ժամանակ։
#գործվածք #կևլար

28/01/2022

Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ 💪🛫

Photos from AI-Composite's post 24/01/2022

‼️ Ի տարբերություն այլ էպօքսիդային խեժերի, Լ-285-ը ապահովում է բարձր և խիստ կայուն մեխանիկական ցուցանիշեր (տես աղյուսակը):
✅Դրա շնորհիվ լայնորեն կիրառվում է ավիատիեզերական, ռազմարդյունաբերական, նավաշինարարական, պրոֆեսիոնալ սպորտային պարագաների արտադրության ոլորտում:
#էպօքսիդ

11/01/2022

2022ի առաջին աշխատանքային շաբաթն այլևս իրականություն է: 💪

Մեծ նորություններն առջևում են 😎

Առկա տեսականուն ծանոթանալու համար այցելեք մեր ֆեյսբուքյան խանութ, https://aicomposite.am/ կամ զանգահարեք 091111844 ✅

31/12/2021

Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ:
Խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ բոլորին նոր տարում:🚀🍾🎊🎉

ՀԳ
Նոր տարում սպասեք մեզ ընդլայնված տեսականիով և անակնկալներով:🎁😎

Want your business to be the top-listed Shop in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when AI-Composite posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.