Friends Team Building
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Friends Team Building, Adult Entertainment Club, Մարգարյան 2-րդ նրբ. , 7/1շ. :, Yerevan.
🚩Պրոֆեսիոնալ թիմբիլդինգներ
🧩Միավորում ենք թիմեր, որոնք փոփոխություն են բերում։
💡Թիմբիլդինգը վստահության ու միասնական հաղթանակների արվեստն է։
📩 For cooperation
📞 095 44 80 11 /📞 077 39 49 49 ԷֆԹիԲի ակումբը իրականացնում է թիմբիլդինգներ` թիմակառուցողական,մատիվացիոն,զվարճալի և լիդերշիփ բնույթի։Հիմադրվել է 2015թ.ին (հիմնադիրները ունեն աշխարհի ավելի քան 5երկրների լավագույն մասնագետների մոտ վերապատրաստում)։
Նույն թվականին էլ պատասխանատվորեն ստանձնել է` ՀՀ ափյուռքի նախարարության կողմից նախաձեռնված «ԱրիՏուն» հայրենաճանաչույթյան ծրագրի ճամբարային մասը։
Մեծ առավելություն տալով ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ` կազմակերպել Է բազմաթիվ ընկերական եռօրյա ճամբարներ, որտեղ մասնակիցները հավաքագրվել են ՀՀ տարբեր շրջաններից, մարզերից` անկախ սեռի, տարիքի եւ մասնագիտության:
Այժմ հիմնական գործունեությունը կայանում է կորպորատիվ և բիզնես կազմակերպությունների հետ համատեղ թիմի կառուցմանը եւ զարգացմանը, ինչպես նաև երիտասարդության շրջանակներում թիմային ոգու խրախուսմանը և ընկերության ամրապնդմանը առնչվող թիմբիլդիգային ճամբարային ծրագրերում:
Գործունեությունը դադարեցվել է համավարկի շրջանում եւ կրկին վերսկսվել 2022թ-ի գարնանից:
23/09/2026
#ՀայԳործարարներիԱսոցիացիա
✨ Երեկոյան ուշ ժամ էր։ Առաջին օրվա ինտենսիվ աշխատանքային հատվածն արդեն ավարտվել էր, դրսում՝ մութ ու ցուրտ էր։ Բայց Buissup Challenge-ի երիտասարդ մասնակիցների համար օրվա ամենատաթ պահը դեռ նոր էր սկսվում։
🚩 Թիմբիլդինգը դարձավ այն միջավայրը, որտեղ բիզնես գաղափարները դուրս եկան աշխատանքային քննարկումների շրջանակից և վերածվեցին նոր կապերի, համագործակցության ու թիմային փորձի։
💡Այս թիմբիլդինգի առանձնահատկությունն այն էր, որ մասնակիցներին միավորում էր շատ հստակ նպատակ՝ գտնել, բացահայտել և զարգացնել սեփական ներուժը։
🎯 Այստեղ նեթվորքինգը նոր մարդկանց հետ ծանոթանալու միջոցով գաղափարների փոխանակման, փորձից սովորելու, գործընկերներ գտնելու և նոր հնարավորություններ ձևավորելու գործիք է։
Անձնային աճը լրացնում է թիմային աճը։ Իսկ երկուսի հիմքում տեսլականն է՝ հասկանալ, թե ինչ ես ուզում կառուցել, ինչ խնդիր ես ցանկանում լուծել և ինչ արժեք կարող ես ստեղծել դրա միջոցով։
🔥 Buissup Challenge-ի երիտասարդները ցույց տվեցին, որ նախաձեռնողականությունը կախված չէ օրվա ժամից, եղանակից կամ պայմաններից։ Երբ կա գաղափար, նպատակ և դրա շուրջ ձևավորված թիմ, աշխատանքը շարունակվում է։
📌 Այս երեկոն ևս մեկ հնարավորություն էր ոչ միայն միասին ժամանակ անցկացնելու, այլև միմյանց ճանաչելու, սեփական ուժեղ կողմերը բացահայտելու և այն կապերը ստեղծելու համար, որոնք կարող են արժեքավոր դառնալ վաղվա բիզնես ճանապարհին։
🧠 Սա է Buissup Challenge-ի միջավայրը՝ գաղափարներ, մարդիկ, կապեր և տեսլական։
#ԲիզնեսՄտածելակերպ
21/09/2026
🗓️ Օր 2
🇦🇲 «Պահպանելով ազգայինը»
Մեծ Հայքը՝ քարտեզից դեպի հիշողություն, հիշողությունից՝ ինքնություն։
✊ Այս պատմությունը մենք կերտեցինք «Ուժեղ Հայաստան» երիտասարդական կառույցի թիմի հետ միասին։ Երկօրյա ճամբարի ընթացքում փորձեցինք ոչ միայն թիմ կառուցել, այլև վերադառնալ մեր պատմությանն ու ազգային արժեքներին։
🚩 Այս թիմբիլդինգը տեղի է ունեցել դեռ օգոստոսին, բայց որոշեցինք պատմությունը պահպանել հենց այս օրվա համար, որովհետև դժվար էր պատկերացնել ավելի խորհրդանշական առիթ՝ այն կիսելու համար։
📜 «Պահպանելով ազգայինը» խորագրով ճամբարի երկրորդ օրը դարձավ ոչ թե պարզապես ավարտ, այլ ամենակարևոր գաղափարի ամփոփումը։ Մասնակիցները պատմական հարցերի միջոցով վաստակեցին Մեծ Հայքի քարտեզի փազլի մասնիկները։
⏳ Հարցերը վերաբերում էին Մեծ Հայքի նահանգներին և գավառներին, իսկ յուրաքանչյուր ճիշտ պատասխան նրանց մեկ քայլով մոտեցնում էր քարտեզն ամբողջացնելուն։
🧩 Երբ վերջին մասնիկը գտավ իր տեղը, ամբողջացավ ոչ միայն քարտեզը, այլև օրվա գլխավոր ուղերձը։
💡 Ոչ մի ամբողջություն չի ստեղծվում մեկ օրում։ Այն կառուցվում է յուրաքանչյուրի գիտելիքով, մասնակցությամբ, պատասխանատվությամբ և ներդրմամբ։
🗝️ Մեծ Հայքի քարտեզը մեզ համար պարզապես պատմական պատկեր չէ։ Այն մեր հիշողության, ժառանգության և ինքնության խորհրդանիշն է։
🇦🇲 Եվ այսօր՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին, այս գաղափարն առավել խորհրդանշական է։
Անկախությունը միայն ձեռքբերում չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ ճանաչելու մեր պատմությունը, պահպանելու ազգային արժեքները և փոխանցելու դրանք հաջորդ սերունդներին։
🕊️ Թող մեր անկախության ճանապարհը լինի խաղաղ, ամուր և արժանապատիվ։
Թող մեր պետականությունը զորանա գիտելիքով, միասնականությամբ և սեփական պատմության հանդեպ պատասխանատվությամբ։
🎉 Շնորհավոր Անկախության 35-ամյակը։
❤️ Պահպանենք ազգայինը
💙 Արժևորենք անցյալ
🧡 Կերտենք ապագան
#ՊահպանելովԱզգայինը #ՄեծՀայք #ՀայոցՊատմություն #ՀայկականԺառանգություն
#Անկախություն
📜 Պատմությունը՝ մեր արմատներն են։ Մշակույթը՝ մեր շունչը։ Արժեքները՝ մեր ուժը։ Իսկ Մեծ Հայքը՝ հիշողություն, որ շարունակում է ապրել մեր մեջ։
«Ուժեղ Հայաստան» երիտասարդական կառույցի հետ միասին վերաիմաստավորեցինք ազգայինը, գիտելիքն ու պատմությունը՝ միասնականության միջոցով։
🇦🇲 Այսօր՝ «Անկախության օրը» մաղթում ենք մեզ բոլորիս այնպիսի Հայաստան, որն իսկապես կլինի ազատ, անկախ ու խաղաղ 🕊️✊
18/09/2026
📚 #ՔվանտՎարժարան
🎁 #Դասարանայինթիմբիլդինգ
🎈Օրեր առաջ մենք տոնեցինք
Նարեի 15-ամյակը , որը վերածվեց դասընկերներով գերակտիվ և գերուրախ հավաքույթի։
📖«Քվանտ» վարժարանի սաները հավաքվեցին ոչ միայն ծննդյան տոնախբության, այլև՝ միմյանց հետ մրցելու, իրար հետ փորձության մեջ հայտնվելու և այդ փորձություններից պատվով դուրս գալու մշակույթին ծանոթանալու համար։
🖇️ Հաճախ դպրոցական և դասասենյակային մրցակցությունն ախտահարում է պատանու ինքնությունն ու մարդկային տեսակը, իսկ այ թիմակառուցողական պայքարն ունի անշուշտ կախարդական հատկություն 🪄։
Դասընկերներն անմիջապես մտան #պատանեկան #թիմբիլդինգային խաղերի գրավիչ աշխարհ՝ ներդնելով իրենց ողջ էներգիան և ուժը։ Այստեղ չկային «ես չեմ կարող»-ներ, կես ճանապարհին հանձնվողներ կամ «գլուխպահումներ»։
📒 Յուրաքանչյուր առաջադրանք՝ նոր մարտահրավեր
📕 Յուրաքանչյուր փուլ՝ նոր պայքար
📗 Յուրաքանչյուր հաղթանակ՝ միասնականություն և միաբանություն։
🎉 Սակայն, ամենագեղեցիկը հե’նց այն էր, որ
15-ամյակը դարձավ ոչ միայն Նարե Հակոբյանի վառ հիշողությունը, այլ ամբողջ դասարանի ընդհանուր արկածը, պատմությունն ու համախմբան մոգական ուժը։
📙 Մի օր, որտեղ մրցակցությունը բորբոքվեց, ուրախությունն արտահայտվեց, գույները բազմապատկվեցին, թիմերը ծնվեցին, իսկ ընկերությունը՝ դարձավ ավելի կուռ և անպարտելի։
💕 Եվ հիրավի’, պատանեկության լավագույն հիշողությունները հաճախ ծնվում են հենց այսպես՝ մի քիչ խենթ, մի քիչ մրցակցային ու անպայման՝ միասին։
🎉 🕊 Շնորհավոր լուսավոր ծնունդդ սիրունատես և նրբիկ Նարե։
15/09/2026
🧸 Խաղալիքներին շունչ ու կյանք տվող մարդիկ՝ մի օր իրենք ապրեցին մանկությամբ ու խաղերով։
🎏 Toys-ի թիմում տարիքային սահմաններն այսօր չէին աշխատում։
Երիտասարդից մինչև ավագ սերունդ՝ բոլորը մի պահ վերադարձան այն տարիքին, որտեղ խաղալը ոչ թե խաղ էր, այլ աշխարհի ամենակարևոր ու ամենահաճելի գործը։
🎠 Այս թիմի մեջ մի բան աննորմալ լավ էր՝ էներգիան և էմոցիան։
🎢 Գերակտիվ, անկաշկանդ, վարակիչ վայրիվերումներով, աղաղակներով, հռհռոցով ու քրքիջով։
🎡 Ահա այսպիսի թիմ, որտեղ մեծերը դարձան մանուկ, իսկ այդ «Մանուկների» տարիքը ոչ ոք չէր կարող գուշակել…
🪁 Նրանք ամեն օր ստեղծում են խաղալիքներ, որոնց միջոցով երեխաները պատմություններ են հորինում, կերպարներ ստեղծում ու իրենց փոքրիկ աշխարհներին նոր երանգ տալիս։
🧸 Այս անգամ Mankan-ի մարդիկ նույնն արեցին իրենց հետ՝ շնչելով իրենց մանկությունն ու անհոգությունը։
🚩Խաղացին առանց տարիքի…
🚩Ծիծաղեցին առանց սահմանների…
⛳️
Mankan Toys-ի հետ թիմբիլդինգը ուրիշ մակարդակ էր ✨
Ինտերակտիվ խաղեր, ստեղծագործական մոտեցում և իրական թիմային ոգի 💡
Արդյունքում՝ ավելի ամուր կապ, ավելի մոտիվացված թիմ և շատ դրական էմոցիաներ 🚀
13/09/2026
💦 Ջուրը կյանք է, իսկ ջրային թիմբիլդինգը՝ այն պահն է, երբ թիմը սկսում է ապրել այդ ռիթմով լի կյանքը։
Թիմակառուցման մեջ ամեն բան չէ, որ ստատիկ է․ ջուրը շարժվում է, իրավիճակները փոխվում են, ադրենալինը բարձրանում է, իսկ հաղթելու համար պետք է ոչ միայն արագություն, այլև՝ վստահություն ու միմյանց ճիշտ պահին զգալու կարողություն։
🏊♂️ Եվ երբ թիմը հայտնվում է ջրի մեջ, պաշտոններն ու աշխատանքային դերերը մի պահ մնում են ափին։ Մնում է միայն թիմը՝ իր էներգիայով, բնավորությամբ ու միասին փորձությունը հաղթահարելու ցանկությամբ։
🚩 Digitain Armenia-ի ֆանտաստիկ թիմը հերթական անգամ ապացուցեց՝
ջուրը կարող է սառեցնել, շփոթեցնել, փորձության ենթարկել, բա՜յց ճիշտ թիմի դեպքում այն միայն ավելի է բորբոքում պայքարի կրակը։
🌊 Ջուրը կյանք է։
Ջրային թիմբիլդինգը՝ թիմի շարժման ռիթմը։
Զգուշացում՝ թիմբիլդինգը կախվածություն է առաջացնում 😄💦
Digitain Armenia-ի հետ արդեն հերթական ջրային մարտն է 🔥
Ու ամեն անգամ՝ ավելի թեժ, ավելի զվարճալի, ավելի թիմային…
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the establishment
Telephone
Website
Address
Մարգարյան 2-րդ նրբ. , 7/1շ. :
Yerevan
0078