E-Mark

E-Mark

Share

e-Mark-ը ապրանքների դրոշմավորման և հետագծելիության Ազգային օպերատոր է։

e-Mark տեղեկատվական հավելված․ կարևոր հիշեցում դեղատնային գործունեություն ծավալող տնտեսվարողներին 05/08/2026

✔️Դեղատնային գործունեություն ծավալող տնտեսվարողներին ևս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել տեղեկատվական հավելվածի և դրա կարևորության մասին։

e-Mark տեղեկատվական հավելված․ կարևոր հիշեցում դեղատնային գործունեություն ծավալող տնտեսվարողներին Դեղատնային գործունեություն ծավալող տնտեսվարողներին ևս մեկ անգամ ցան...

03/08/2026

📌Օգոստոսի 7-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա առցանց քննարկում-ուսուցում նույնականացման միջոցներով դրոշմավորման ծրագրի շրջանակում՝ արտադրող և ներմուծում իրականացնող ընկերությունների համար` Ի-Մարկ ներկայացուցիչների հետ համատեղ։

✔️ Վեբինարի ընթացքում մասնագետի կողմից կներկայացվեն դրոշմավորման ծրագրի էությունը, նպատակը և ապրանքների դրոշմավորման համակարգում գրանցվելու եղանակը: Ուսուցման ավարտից հետո մասնակիցները կունենան նաև հարցեր հնչեցնելու հնարավորություն, ինտերակտիվ քննարկում:

🔸 Պահպանեք առցանց հանդիպման հղումը՝ https://shorturl.at/lB3vl

03/08/2026

📌Օգոստոսի 6-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա առցանց քննարկում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ծրագրի շրջանակում՝ Ի-Մարկ ներկայացուցիչների հետ համատեղ:

✔️ Քննարկումը նախատեսված է մանրածախ բիզնեսի ներկայացուցիչների համար։

Վեբինարի ընթացքում մասնագետները կներկայացնեն դրոշմավորման ծրագրի էությունը և նպատակը, նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի ճիշտ գործընթացը, վեբինարի վերջում մասնակիցները կկարողանան ստանալ իրենց հարցերի պատասխանները:

🔸 Պահպանեք առցանց հանդիպման հղումը՝
https://shorturl.at/mr9GC

01/08/2026

🔹Դեղամիջոցների և կենսաբանական ակտիվ սննդային հավելումների համար սահմանված են հավաստագրման հետևյալ դաշտերը

Եթե շրջանառության մեջ դնելու փուլում «Հավաստագրման ենթակա» դաշտում ընտրվում է «Ոչ», ապա ԱՏԳ ԱԱ 3004 և 2936 կոդերով ներմուծված ապրանքների համար անհրաժեշտ է լրացնել նոր սահմանված հավաստագրման դաշտերը։

29/07/2026

🔸 Համաձայն ՀՀ կառավարության կողմից շրջանառվող նախագծի՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերում թվային դրոշմավորման ծածկագրերի ներառումը պարտադիր կլինի ևս 4 ապրանքախմբերի համար՝
🔹դեղորայք,
🔹գարեջրային արտադրանք,
🔹կենդանիների պատվաստանյութեր և
🔹կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ։

Այս կապակցությամբ «Ի-Մարկ» թիմն անցկացրել է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա սպասվող փոփոխությունները։

Ներկայացվել է գործընթացի ամբողջ շղթան և ծածկագրերի ներառման բոլոր հնարավոր տարբերակները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի առանձնահատկությունները և գործնականում առաջացող հարցերը։

«Ի-Մարկը» շարունակում է նման հանդիպումների միջոցով աջակցել տնտեսվարողներին՝ նոր պահանջներին հնարավորինս սահուն անցում ապահովելու համար։

28/07/2026

📌Հուլիսի 31-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա առցանց քննարկում-ուսուցում նույնականացման միջոցներով դրոշմավորման ծրագրի շրջանակում՝ արտադրող և ներմուծում իրականացնող ընկերությունների համար` Ի-Մարկ ներկայացուցիչների հետ համատեղ։

✔️ Վեբինարի ընթացքում մասնագետի կողմից կներկայացվեն դրոշմավորման ծրագրի էությունը, նպատակը և ապրանքների դրոշմավորման համակարգում գրանցվելու եղանակը: Ուսուցման ավարտից հետո մասնակիցները կունենան նաև հարցեր հնչեցնելու հնարավորություն, ինտերակտիվ քննարկում:

🔸 Պահպանեք առցանց հանդիպման հղումը՝ https://shorturl.at/lB3vl

28/07/2026

📌Հուլիսի 30-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա առցանց քննարկում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ծրագրի շրջանակում՝ Ի-Մարկ ներկայացուցիչների հետ համատեղ:

✔️ Քննարկումը նախատեսված է մանրածախ բիզնեսի ներկայացուցիչների համար։

Վեբինարի ընթացքում մասնագետները կներկայացնեն դրոշմավորման ծրագրի էությունը և նպատակը, նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի ճիշտ գործընթացը, վեբինարի վերջում մասնակիցները կկարողանան ստանալ իրենց հարցերի պատասխանները:

🔸 Պահպանեք առցանց հանդիպման հղումը՝
https://shorturl.at/mr9GC

23/07/2026

📢 Փոփոխություններ դեղամիջոցների և կենսաբանական ակտիվ սննդային հավելումների համար

E-Mark համակարգում ներդրվել են մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են այս ապրանքախմբերի ագրեգացման և շրջանառության մեջ դրման գործընթացին։

🔹 Ագրեգացման նոր կանոններ

Այժմ հնարավոր է խմբավորել «Շրջանառության մեջ դրված» կարգավիճակ ունեցող սպառողական ծածկագրերը այն ագրեգատի (արկղի կամ փաթեթի) մեջ, որն ունի «Մակնշված է» կարգավիճակ։

🔹 Տվյալների ավտոմատ փոխանցում

Խմբային փաթեթավորում ստեղծելիս համակարգը ավտոմատ կփոխանցի սպառողական փաթեթավորումներում առկա տվյալները՝ բացառելով ձեռքով լրացման անհրաժեշտությունը։

🔹 Հավաստագրման տվյալների ստուգում

Համակարգը կվերահսկի, որպեսզի խմբի մեջ ներառված բոլոր ծածկագրերն ունենան նույն հավաստագրման տվյալները։

Հավաստագրման նոր պահանջներ

Եթե շրջանառության մեջ դնելու փուլում «Հավաստագրման ենթակա» դաշտում ընտրում եք «Ոչ», ապա ԱՏԳ ԱԱ 3004 և 2936 կոդերով ներմուծված ապրանքների համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ տվյալները.

▪️ «Ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համար» դաշտում ընտրել՝ «անասնաբուժական» կամ «չհավաստագրվող»
▪️ «Դեղի հերթական համար հավաստագրում» դաշտում նշել՝ 0
▪️ «Դեղի խմբաքանակի (սերիայի) համար» դաշտում նշել՝ 0

❗ Կարևոր է. Խնդրում ենք հավաստագրման տվյալները լրացնել առավելագույն ուշադրությամբ, որպեսզի խուսափեք սխալներից և գործընթացի ընդհատումներից։

21/07/2026

📢 e-Mark Receipt-ն այժմ հասանելի է նաև տվյալների հավաքագրման տերմինալներում։

Գործառույթից օգտվելու համար՝
🔹 ներբեռնեք e-Mark Receipt հավելվածը,
🔹 ակտիվացրեք «Սկաներներ» հնարավորությունը,
🔹 ընտրեք «2D Սկաներ» տարբերակը։

Այժմ DataMatrix ծածկագրերը կարող եք սկանավորել անմիջապես տերմինալի ներկառուցված սկաներով։

18/07/2026

📢 Համաձայն ՀՀ կառավարության կողմից շրջանառվող նախագծի՝ ( https://www.e-draft.am/projects/10413/about ) նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերում վաճառքի դեպքում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներառումը պարտադիր կլինի նաև հետևյալ ապրանքախմբերի համար.

🔹 Գարեջուր
ԱՏԳ ԱԱ՝ 2203 00

🔹 Դեղորայք
ԱՏԳ ԱԱ՝ 3002 41 000 0
3004
3006 30 000 0
3006 60 000

🔹 Կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ
ԱՏԳ ԱԱ՝ 2936

🔹 Կենդանիների պատվաստանյութեր
ԱՏԳ ԱԱ՝ 3002 42 000 0

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Charents 70/8
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00