Business Single Window

Business Single Window

Share

Business Single Window creates effective collaboration across B2B and B2G platforms.

27/08/2026

📢 Կարևոր տեղեկություն ներմուծողների համար

2026 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող մի շարք արտադրանքների ներմուծման համար ՀՀ մաքսային սահմանին պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը։

Պահանջը վերաբերում է, մասնավորապես, հետևյալ 8 տեսակի արտադրանքներին․
🔹 օծանելիքակոսմետիկական արտադրանք
🔹 վառելիքի առանձին տեսակներ
🔹 որոշակի ճանապարհաշինական արտադրանք
🔹 հյութամթերք
🔹 հատուկ նշանակության սննդամթերք
🔹 ծխախոտային արտադրանք
🔹 հեղուկացված ածխաջրածնային գազեր
🔹 փաթեթավորված խմելու ջուր

❗ Ի՞նչ է կարևոր իմանալ

Համապատասխանության գնահատման փաստաթուղթը ձևակերպվում է ոչ թե յուրաքանչյուր առանձին ապրանքի միավորի, այլ ամբողջ խմբաքանակի համար։ Միևնույն սերտիֆիկատում հնարավոր է ներառել մի քանի արտադրատեսակ, եթե դրանք համապատասխանում են սահմանված խմբավորման պայմաններին։

Սերտիֆիկացման արժեքը կախված է արտադրանքի տեսակից, խմբաքանակի առանձնահատկություններից և անհրաժեշտ փորձարկումների ծավալից։

🤝 Մենք առաջարկում ենք համապատասխանության գնահատման և սերտիֆիկացման գործընթացի կազմակերպման ծառայություն։

Մեր մասնագետները կօգնեն՝
✔️ պարզել՝ արդյոք ձեր ներմուծվող արտադրանքը ենթակա է համապատասխանության գնահատման,
✔️ ընտրել անհրաժեշտ համապատասխանության գնահատման ձևը,
✔️ կազմակերպել անհրաժեշտ փորձարկումների և սերտիֆիկացման գործընթացը,
✔️ ապահովել գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ մաքսային ձևակերպումների ընթացքում խնդիրներից և ուշացումներից խուսափելու համար։

🔬 Համապատասխանության գնահատումն իրականացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների կողմից։

Եթե պատրաստվում եք ներմուծում իրականացնել, նախապես ճշտեք՝ արդյոք ձեր արտադրանքի համար անհրաժեշտ է համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

📞 Մանրամասների և խորհրդատվության համար՝
091 95 94 / 60 72 11

#համապատասխանությանգնահատում #սերտիֆիկացում #ներմուծում #ԵԱՏՄ #մաքսայինձևակերպում

Photos from «Ֆինտեքս Քընսալթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ's post 12/08/2026
Photos from Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա's post 12/08/2026
Photos from Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն's post 22/07/2026
Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


ք. Երևան, Վաղարշյան 12
Yerevan
0012

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00