Arm Insurance

Arm Insurance

Share

Ապահովագրությանը տեղեկացված լինելը կարևոր է ներկայիս ժամանակներում: Էջը կօգնի ձեզ ինֆորմացված լինել:

21/12/2021

Ես շատ հաճախ եմ լսել նման արտահայտություններ՝
-Մեքենաս վնասվել է և ես չեմ զանգահարել ապահովագրական ընկերություն, չունեմ լուսանկարներ դեպքի վայրից և որոշ ժամանակ հետո նոր կմոտենամ ապահովագրական ընկերություն կգրեմ դիմում, քանի որ ես օգտվում եմ ԿԱՍԿՈ ծառայությունից և միևնունն է փոխհատուցելու են:
Այո՛, իհարկե, ԿԱՍԿՈ ունենալու դեպքում Դուք կարող եք լիովին հանգիստ լինել, եթե անգամ Ձեր մեքենան առևանգեն, վնասեն, այն վթարի ենթարկվի, և նույնիսկ ուղևորների անվտանգության մասին կարող եք հոգ տանել ԿԱՍԿՈ-ի միջոցով, բայց երբ այդ դեպքը տեղի է ունենում պետք է անպայման տեղյակ պահել Ձեր ապահովագրական ընկերությանը անմիջապես, հետագա խնդիրներից խուսափելու համար:

20/12/2021

Դուք գիտե՞ք, որ ապահովագրական ընկերությունները սպասարկում են Սոցիալական փաթեթ ունեցող շահառուների:
Ներքևում կա մի քանի կարևոր ինֆորմացիա հատուկ ձեզ համար:

Առողջության ապահովագրությունը ընկերության աշխատակիցների մոտիվացիայի, արդյունավետության բարձրացման լավագույն մեթոդներից է: Բացի այդ, այն հնարավորություն է տալիս զերծ մնալ կարևոր աշխատակիցների հիվանդանալու և աշխատանքից բացակայելու ռիսկից:Հիվանդությունների առաջացումը անկանխատեսելի է և կարող է վրա հասնել ցանկացած պահի՝ անկախ ժամանակից, տարիքից և բազմաթիվ այլ հանգամանքներից։
Եթե հանդիսանում եք սոցիալական փաթեթի շահառու, ապա կարող եք օգտվել հետևյալ ծառաություններց՝
1. Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում
2. Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
3. Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում:
4. Տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն:
Եթե ցանկանում եք օգտվել 4-րդ կետից կարող եք դիմել ցանկացած բուժ: հաստատություն իսկ ավելի ցանկալի կլինի մոտենալ տվյալ տարածաշրջանի ամբուլատոր-պոլիկլինիկա:

09/12/2021
07/12/2021

Իսկ ի՞նչ անել նման իրավիճակում

06/12/2021

Պատահել է չէ՞ այնպես, որ հայտնվել եք վթարային իրավիճակում, զանգահարել եք ձեր ապահովագրական ընկերությանը, գիծը եղել է ծանրաբեռնված, դրսում ցուրտ, խառնված իրավիճակ(խոսքը հատկապես վերաբերվում է կին վարորդներին) ու չեք հասկացել ի՞նչպես արագ դուրս գալ նման իրավիճակից:
Էջին հետևելով հնարավորինս շատ ինֆորմացված կլինեք ապահովագրության բոլոր ոլորտների վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում կիմանք ի՞նչ անել
1.Ի՞նչպես վարվել վթարի ժամանակ
2.Ի՞նչպես լրացնել համաձայնեցված հայտարարագիր
3.Ի՞նչպես ձևակերպել մինչև 100000 վթարները
4.Ի՞նչ ծառայություններից կարող են օգտվել սոցիալական փաթեթների շահառուները
5Ի՞նչպես դիմել հիվանդանոցներին և այլն:
Հ.Գ Այս էջը ապահովագրական ընկերության պաշտոնակա էջ չէ, բայց տեղադրված ամբողջ ինֆորմացիան օրենքի սահմաններում է և օգտակար:

06/12/2021

Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի առողջապահության պահանջները, ինչպես նաև բժշկական ապահովագրության զարգացումը, մասշտաբների ընդլայնումը և ձեռքբերումները՝ բժշկական ապահովագրության շրջանակներում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ հնարավորություն ունեն անցնել ամբուլատոր հետազոտություն՝ հաջորդող ամբուլատոր/ստացիոնար բուժմամբ:Ընկերությունների աշխատողների համատեղ համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կազմակերպել հիվանդների հետազոտությունը և սկսել նրանց բուժումը:

06/12/2021

Իսկ դուք գիտե՞ք, որ ԱՊՊԱ հապավումը բացվում է հետևյալ կերպ (Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն): Ապահովագրությունը, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի (անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի:

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Yerevan