Times.am
Times.am - Որակյալ լրատվություն Հետևե՛ք մեզ նաև #Telegram-ում՝ https://t.me/times_am
12/06/2026
Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները․ Սերգեյ Կոպիրկին
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ «Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում», և «դա պատրաստ է անել կառուցողական ոգով»։
«Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին»։ «Մոսկվան լիովին պատրաստ է կառուցողական և փոխշահավետ եղանակով այսպիսի համատեղ աշխատանքին՝ հիմնվելով առկա երկկողմ մեխանիզմների վրա»։
12/06/2026
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ քանի դեռ ինքը գլխավորում է հրեական պետության կառավարությունը, Իրանը միջուկային զենք չի ունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։
«Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Նախագահ Թրամփը և ես այս հարցում լիովին համաձայն ենք», – գրել է Նեթանյահուն։
Նա նշել է, որ «ավելի քան 30 տարի գտնվում է Իրանի միջուկային ծրագրի դեմ միջազգային պայքարի առաջնագծում», և եթե չլիներ այդ պայքարը, «Իրանը վաղուց կունենար ատոմային ռումբեր՝ Իսրայելը ոչնչացնելու համար»։ «Իրանն աշխատում է ոչնչացնել հրեական պետությունը, և ես իմ կյանքը նվիրում եմ դրա կանխմանը», – եզրափակել է նա։
12/06/2026
Թրամփը մեղադրել է Իրանին հնարավոր գործարքի շուրջ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատել է Իրանին՝ նշելով, որ Թեհրանի հրապարակած տեղեկությունները կապ չունեն կողմերի միջև քննարկված պայմանավորվածությունների հետ։ «Իրանի արտահոսքով տարածված կեղծ լուրերի պայմանները ոչ մի ընդհանուր բան չունեն գրավոր համաձայնեցված պայմանների հետ, իսկ նրանց հայտարարածը, ներառյալ գործարքի վերաբերյալ թույլ ու խղճուկ հայտարարությունը, կապ չունի իրականության հետ», — ասել է նա։
Թրամփը Իրանին կոչել է «շատ անազնիվ գործընկեր»՝ ընդգծելով, որ «բարեխիղճ գործելու» սկզբունքը բացակայում է։ Նա նաև հայտնել է, որ նախորդ գիշեր իրանական անօդաչուները փորձել են հարձակվել Հորմուզի նեղուցից դուրս եկող հնդկական նավերի վրա, ինչը, իր խոսքով, լիովին հետ է մղվել։ Իրանական կողմը առայժմ չի արձագանքել։
12/06/2026
Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին ու ուսանողներին. «Էլի՞ լուռ եք մնալու»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ, ըստ նրա, 2025-ի դեկտեմբերին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սիրված դասախոս Խաչիկ Գալստյանը «շինծու մեղադրանքով և քաղաքական պատվերով» ձերբակալվեց, իսկ համալսարանում լռություն էր։
Նա իր հարազատ համալսարանի դասախոսներին ու ուսանողներին հարցրել է. «Հիմա արդեն նույն ֆակուլտետի մեկ այլ սիրելի դասախոսի՝ Ալեն Ղևոնդյանին, նիկոլական քննիչները տարան... Էլի՞ լուռ եք մնալու»։ Մանուկյանը հիշեցրել է նաև Սահակ Մանուկյանի աշխատանքից ազատվելը և հավելել. «Հասնելու են բոլորիդ... Էլի լինելու ենք ձեր կողքին...»
Մեքենայի վաճառք, Lexus RX 350, 2017թ.
Mantashyants Invest․ նոր հարթակ ներդրողների և բիզնեսների համար
12/06/2026
Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են. Սերժ Սարգսյան
«Հարցը հնչել է Սահմանադրության փոփոխության համատեքստում, իմ պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից»,– լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով «չեմ կարծում, որ Փաշինյանը 3-րդ ժամկետ է ընտրվում, քանի որ նախորդ ընտրությունները եղել են արտահերթ» խոսքից հետո հնչած քննադատություններին։
Նա ընդգծեց, որ իր խոսքը մանիպուլացնողները «կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են», հավելելով, որ ակնհայտ է՝ «նրանց մոտ չի ստացվելու, ձախողվելու է». «Իմ ասածը շատ պարզ էր»։
12/06/2026
Սամվել Կարապետյան․ «Փաշինյանը չի հաղթել, ընտրությունները տապալված են»
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողներին ասաց, որ Փաշինյանը չի հաղթել և պետք է լեգիտիմացում ստանալու համար գնա երկրորդ փուլ։ Նրա խոսքով՝ իրենք չեն հաղթել, բայց լեգիտիմ իշխանություն է պետք, մինչդեռ ընտրությունները «ամբողջությամբ տապալված և կեղծված» են, «տեռորի տակ», իրենց շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ՝ ձերբակալված։
Կարապետյանը նշեց, որ դիմել են ԿԸՀ, ապա կդիմեն Սահմանադրական դատարան՝ ընտրությունները չեղարկելու և երկրորդ փուլ պահանջելու համար։ Խորհրդարան գնալու հարցը, նրա խոսքով, երկրորդական է. իրենց նպատակը Փաշինյանին հեռացնելն է՝ խորհրդարանով, թե փողոցային պայքարով։
12/06/2026
Սահմանապահ ծառայությունը տեղեկացրեց, որ իմ այցելությունը Վերին Լարս արգելված է, սահմանափակում դրեցին իմ վրա. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ սահմանապահ ծառայությունները տեղեկացրել են՝ իր այցելությունը Վերին Լարս արգելված է, և իր վրա սահմանափակում են դրել։ «Մեր ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան»», նշել է նա։
Նրա խոսքով՝ այսօր պետք է լինեին Վերին Լարսում և «Արմատ մեդիայի» հետ համատեղ ուղիղ եթերով ներկայացնեին մոտ 15 կմ ձգվող հերթը, երբ հայկական գյուղմթերքները չեն կարողանում անցնել սահմանը։ Կարապետյանը հավելել է, որ ինքը կշարունակի այստեղից հետևել պրոցեսներին։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Komitas Avenue 59
Yerevan