ALFA Fan Club

ALFA Fan Club

Share

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական ֆան ակումբ ՝ «ԱԼՖԱ»

11/08/2026

Եկել ենք պատմական նվաճման հետևից, հավատում ենք թիմին մինչև վերջ: Առաջ Սև ու Սպիտակներ ⚫️⚪️🇦🇲

Photos from ALFA Fan Club's post 05/08/2026

Մաս 3, Գործողություն առաջին. Դեպի անսահմանություն և անդին✨️

Հայկական ֆուտբոլի պատմության առաջին հաղթանակը ՉԼ որակավորման 3րդ փուլում, հեղինակ` Արարատ-Արմենիա։ Մերոնք արեցին ամեն բան` պատրաստված պաստառը արդարացնելու լինելու համար. Գնում ենք անսահմանության 3րդ քարի հետևից։ 🔥

Շնորհակալ ենք ֆուտբոլիստներին և թիմի բոլոր ներկայացուցիչներին` մինչև վերջին վայրկյանը նվիրման և մեզ պարգևած էմոցիաների համար, ստադիոնում գտնվող բոլոր ֆուտբոլասերներին և FAF ultras ու red_eagles_fan_club ֆան ակումբներին` մեզ հետ միասին թիմին աջակցելու և առաջ բրդելու համար

Յուրաքանչյուր տրիումֆալ հաղթանակ սկսվում է խենթության աստիճանի հասնող հավատից։ Ունենք բոլոր նախադրյալները սկսված գործը ավարտին հասցնելու համար։

Առաջ, Արարատ-Արմենիա🤍
Առաջ` դեպի բոլորիս երազանքներ

31/07/2026

Արի` երկրպագենք🧨

Արարատ-Արմենիան ՉԼ որակավորման 3րդ փուլում է, պատմությունը կերտված է, իսկ մրցակիցը Սլովենիայի չեմպիոն Ցելյեն է🔜

《ԱԼՖԱ》ֆան ակումբը հրավիրում է միասին երկրպագելու սև-սպիտակներին` գերկարևոր տնային խաղում։ Նախորդ խաղում ևս մեկ անգամ ապացուցեցինք որ կարող ենք միասնական ուժերով լինել թիմի կողքին ու նպաստել հաղթանակին ⚫️⚪️

📅| Օգոստոսի 4
🕗| 20:00
🏟| Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ

🟠 Լինելու ենք արևելյան` ծիրանագույն տրիբունայի կենտրոնում։ Ֆանատական սեկցիայի տոմսերի համար կարող եք գրել ֆան շարժման էջին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով - 098 774875 (Դավիթ)

Թեժ է լինելու 🙌⚪️🧨⚫️🙌

Photos from ALFA Fan Club's post 29/07/2026

Թեկուզ խաղադաշտից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա` երեկվա պատմական, գերէմոցիոնալ երեկոն բոլորս վերապրեցինք մեկ մարդու պես

Բարդ է նկարագրել հույզերի ելևէջները, գոլի բերկրանքը և հետխաղյա ցնծությունը։ Պարզապես պետք էր այնտեղ լինել։ 2֊խաղյա դիմակայության արդյունքում հաղթահարում ենք 2րդ փուլի արգելքը և գրանցում թիմի և հայկական ֆուտբոլի համար շատ նշանակալի արդյունք. Մենք ՉԼ որակավորման 3րդ փուլում ենք

Շնորհակալ ենք Viking Smoke House ին մեզ համատեղ դիտման ձևաչափով հյուրընկալելու համար🤝

Եվրոաշունը ապահովված է, բայց նպատակները սրանով չեն սահմանափակվում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ` Հանրապետականում:

Երազանքներն իրականացնելու ճանապարհին մեր կողքին լինել ցանկացողները կարող են անդամագրվել մեր էջի նկարագրության դաշտում տեղադրված հղմամբ 🧨

Առաջ, Արարատ-Արմենիա։ Առաջ, սև ու սպիտակներ💪🖤🤍

28/07/2026

H-I-S-T-O-R-Y ⚪️⚫️⚪️🔥⚫️⚪️🔥⚫️⚪️🔥⚫️⚪️🔥⚫️⚪️🔥⚫️⚪️🔥 Անմոռանալի, աննկարագրելի … 🇦🇲🖤🤍

25/07/2026

Համատեղ դիտում 🤩

⚫️⚪️ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և ԱԼՖԱ ֆան ակումբը կազմակերպում են Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ իռլանդական «Շեմրոք Ռովերսի» դեմ պատասխան խաղի համատեղ դիտում:

Տնային խաղում 2️⃣:0️⃣ հաշվով վստահ հաղթանակից հետո առավել քան երբեք կարևորելով միասնականությունը՝ հրավիրում ենք թիմի համար գերկարևոր այս հանդիպումը միասին դիտելու:

Մասնակցել ցանկացողները կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝

📞+374 98 77 48 75 (Դավիթ)

❕Տեղերը խիստ սահմանափակ են, տարիքային սահմանափակումը՝ 18+:

📆 2️⃣8️⃣.0️⃣7️⃣.2️⃣6️⃣

📍Viking Smoke House,Վարդանանց 15/3

Հանդիպում ենք 22։00-ին 😉

Photos from ALFA Fan Club's post 22/07/2026

Հանրապետականում եվրավաթային վերադարձը և ՉԼ որակավորման 2րդ փուլում դեբյուտը ավելի քան հաջողված էր. 🔥

Վստահ հաղթանակ առաջին խաղում, պատասխան խաղում Եվրոպայի հակադիր կողմում ակնկալում ենք տրամաբանական շարունակություն. Իրոք պատմական նվաճումից գտնվում ենք մեկ քայլ հեռավորության վրա 👊

Ստադիոնը թնդում էր, էմոցիաները` եռռում։ Շնորհակալ ենք մեզ հետ թիմին աջակցած բոլոր ֆուտբոլասերներին, յուրաքանչյուր ձայն իր ներդրումն ունի հաջողության մեջ։

Առանձնահատուկ շնորհակալություն FAF ultras և red_eagles_fan_club ֆան շարժումներին` մեզ հետ ակտիվ աջակցության համար

Դե ինչ, Գլուխ 2րդ, Մաս 1✅️
Հաջորդ Մասը` 6 օրից

Առաջ, սև ու սպիտակներ ⚪️⚫️

Photos from FC Ararat-Armenia's post 22/07/2026

👏🇦🇲Շնորհակալ ենք հաղթական էմոցիաների համար:

👏🇦🇲Thank you for the winning emotions.

ALFA Fan Club First Armenian Front /FAF ultras/ Red Eagles / Կարմիր Արծիվներ ✊

19/07/2026

Nothing extraordinary, just Armenians on tour 🚌🇦🇲

Riga vs Ararat-Armenia
14.07.26
Away end

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Yerevan