Comfort Build

Comfort Build

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Comfort Build, Real Estate, Nazarbekyan 41/1, Yerevan.

Comfort Build` Ձեր հարմար, Ձեզ համար 🩵

Բնակարաններ, թաունհաուսներ և առանձնատներ անմիջապես կառուցապատողից։

Մեր նախագծերն են՝
🏢PRIME PARK բնակելի համալիր
🏢NAZARBEKYAN TOWERS բնակելի համալիր
🏠NEW SILIKYAN բնակելի թաղամաս Comfort Build` Ձեր հարմար, Ձեզ համար 🩵

Բնակարաններ, թաունհաուսներ և առանձնատներ անմիջապես կառուցապատողից։

Մեր նախագծերն են՝
🏢PRIME PARK բնակելի համալիր
🏢NAZARBEKYAN TOWERS բնակելի համալիր
🏠NEW SILIKYAN բնակելի թաղամաս

Գրասենյակի հասցե՝
📍 Հալաբյան 35/1
📞 +374 33 400410

22/08/2026

Հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ Պրայմ Պարկ բնակելի համալիրի Ա մասնաշենքում վաղը՝ կիրակի օրը, մյուս օրը՝ երկուշաբթի օրը, իրականացվելու են շքամուտքերի սալիկապատման աշխատանքներ։ Խնդրում ենք ցանկացած շարժ վերանորոգման , կահավորման հետ կապված այս 2 օրը դադարեցնել:
Բ մասնաշենքում նախատեսվում է աշխատանքը օգոստոսի 25-26 ին:

11/08/2026

Հարգելի՛ բնակիչներ,
Ստացել ենք նաև «Փրայմ Պարկ»բնակելի համալիրի շահագործման թույլտվությունը☺
📄Սիրով տեղեկացնում ենք նաև, որ բնակելի համալիրի բացման արարողությունը տեղի է ունենալու ս․թ․ հոկտեմբերի 17-ին։
📩Գրանցվելու համար խնդրում ենք Ձեր տվյալները ուղարկել [email protected] էլ . հասցեին

30/07/2026

⚠️Ուշադրություն
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Լենինգրադյան 27/6 հասցեում 24 ժամ ջրամատակարարում չի լինելու։

Photos from Comfort Build's post 03/07/2026

Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ «Պրայմ Պարկ» բնակելի համալիրի ավարտական ակտը ստացվել է, որը սահմանված
կարգով պետական գրանցում է ստացել կադաստրի պետական կոմիտեում, որի վերաբերյալ համապատասխան
ծանուցումներ են ուղարկվել շահառուներին:
Ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շահագործման թույլտվությունը ստանալու համար, որը
նախատեսվում է ստանալ մինչև հուլիս ամսվա վերջ:
Շենքում ավարտված են բոլոր շինարարական աշխատանքները՝ բացառությամբ շքամուտքերի, որոնց ներքին
հարդարման աշխատանքները դեռ չեն իրականացվում՝ հաշվի առնելով շենքում՝ ակտիվ վերանորոգման
աշխատանքների ընթացքը:
Շքամուտերի դիզայներական լուծումների լուսանկարները ստորև կհրապարակվեն:
Խնդրում և հորդորում ենք շինաշխատանքների արդյունքում ապահովել վերելակների պատշաճ օգտագործումը և
մաքրությունը, ինչպես նաև շինարական աղբը չկուտակել ընդհանուր օգտագործման տարածքներում:
Շենքի դիմաց գտնվող տարածքի կառուցապատման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի գլխավոր
հատակագծի պահանջների համաձայն նշված հողատարածքը հանդիսանում է պետական սեփականություն
հանդիսացող անտառային նշանակության հողամաս և ընդգրկված է Դալմայի այգիների տարածքում։
Ըստ մեր տեղեկատվության, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նշված տարածքում իրականացվելու
է այգու վերականգնման և բարեկարգման ներդրումային ծրագիր։

18/06/2026

Հարգելի’ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ վերելակները աշխատելու են առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 7-ը, ուստի խնդրում ենք շինարարական աշխատանքները իրականացնել՝ վերոնշյալը հաշվի առնելով։

27/03/2026

📄Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ ստացել ենք «Փրայմ Պարկ» բնակելի համալիրի շինարարության ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ ☺
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց և ընկերություններին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել բնակելի համալիրի կառուցման
- - - - - - - - - - -
🏙 «Կոմֆորտ Բիլդ»
🏢«Փրայմ Պարկ»-ի վաճառքի բացառիկ ներկայացուցիչ։
Գրասենյակի հասցե՝ Նազարբեկյան 41/1, 210 տարածք։
աշխատանքներում։
📞 033 400 410
📞 033 400 411
📞 012 400 410

Photos from Comfort Build's post 01/03/2026

Քըրք Քըրքորյան 27/6 հասցեում կառուցված բնակելի համալիր
Համալիրի սիրելի շահառուներ
Տեղեկացնում ենք, որ Լենինգրադյան փողոցի անվանափոխությամբ, փոփոխվել է նաև մեր համալիրի հասցեն, դառնալով՝ Քըրք Քըրքորյան 27/6։
Հարգելի շահառուներ ներկայացվում է կատարված աշխատանքների տեղեկատվությունը․
Ամբողջությամբ ավարտված են երկաթբետոնյա, երեսպատման, պատուհանների, տեղադրման աշխատանքները, հենապատերի կառուցումը։
Տեղադրվել են աստիճանավանդակների մետաղական բազրիքները, պատշգամբների մետաղական բազրիքները։
Տեղադրված են վերելակները։
Ամբողջությամբ իրականացված են ներքին և արտաքին կոմունիկացիոն ցանցերի մոնտաժումը, հակահրդեհային համակարգի մոնտաժումը, կաթսայատան, պոմպակայանների և ենթակայանի կառուցումը։
Ավարտված է կաթսայատան գազաֆիկացման աշխատանքները։
Տեղադրված են բնակարանների մուտքի և միջանցքների դռները, իրականացվել է միջանցքների կահավորումը։
Իրականացվել է նաև ընդհանուր օգտագործման տարածքների, միջանցքների և աստիճանավանդակների վերանորոգման և հարդարման աշխատանքները։
Կառուցված է լողավազանը և խաղահրապարակները։
Ամբողջությամբ ավարտված է նկուղային 3 հարկերի /կայանատեղիների/ հարդարման և կահավորման աշխատանքները։
Բարվոք եղանակային պայմանների դեպքում մարտի 10-ից կիրականացվի բակի բարեկարգման աշխատանքները։
Տեղեկացնում եմ նաև այն, որ ընկերությունը դիմել է պատկան մարմիններին բնակելի համալիրի ավարտական ակտի ստացման համար։

26/02/2026

✔Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ ստացել ենք «Նոր Սիլիկյան» բնակելի թաղամասի շինարարության ավարտական ակտը📄☺️

31/12/2025

🎄⛄ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ🎄
Մողթում ենք, որ 2026 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաջողությունների տարի🎁

Want your business to be the top-listed Realtor/realty Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Nazarbekyan 41/1
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00