Maranik

Maranik

Share

Ընտրյալ Հատիկ Համի Գաղտնիք... Մառանիկ

«Մառանիկ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.ին՝ առաջին անգամ հայրենական շուկայում հանդես գալով նոր որակի փաթեթավորված ձավարեղենով: Ընկերությունը, անընդհատ աշխատելով իր արտադրանքի որակի բարձրացման և տեսականու ընդլայնման վրա, այժմ սպառողին է ներկայանում վեց հիմնական ուղղություններով՝ ձավարեղեն, համեմունքներ, ալյուր, չիր-չարազեղեն, սուրճ ու մակարոնեղեն:

17/08/2026

Ոսպով համեղ աղցան ❤️

Բաղադրիչներ՝
• ոսպ 300 գ, խաշած
• 2 սմբուկ
• 2 պղպեղ
• 1 գլուխ սոխ
• կարմիր և սև պղպեղ
• աղ
• չորացրած ծիտրոն
• բուսայուղ
Բանջարեղենը համեմել, դնել ջեռոցը 10-15 րոպե։
• ֆետա պանիր 200 գ

Սոուսի համար`
• ռուկոլա
• կես կիտրոնի հյութ
• ձիթայուղ
• բալզամիկ սոուս
• 1 պճեղ սխտոր

#Մառանիկ

Photos from Maranik's post 17/08/2026

Թեյով վայելենք փափուկ, նրբահամ, շոկոլադե թխվածքաբլիթները ֆրանսիական խմորով պատրաստված։ Խմորը կարելի է սառեցնել, հետո օգտագործել։ Անպայման փորձեք, և չմոռանաք կիսվել Ձեր արդյունքով մեզ հետ։

Բաղադրիչներ`
• ալյուր 450 գ
• ջուր 220 մլ
• կարագ 100 գ, սենյակային ջերմաստիճանի
• շաքարավազ 60 գ
• աղ 12 գ
• խմորիչ 7 գ
• կաթի փոշի 10 գ

• կարագ սառը 250 գ
• մուգ շոկոլադ 160 գ
• 1 ձվի դեղնուց
• շաքարի փոշի

Փորձեք թխել Մառանիկի շաքարավազով, խմորիչով, կաթի փոշիով և շաքարի փոշիով։

Պատրաստման եղանակը`
Ամանի մեջ խառնել ալյուրը, կաթի փոշին և շաքարավազը։ Խմորիչը լցնել ջրի կեսի մեջ, մյուս կեսի մեջ լուծել աղը։ Խմորիչն ավելացնել ալյուրին, խառնել, քիչ֊քիչ ավելացնել կարագը փոքր կտորներով, ապա ավելացնել աղաջուրը։ Հունցել երկար, 10 րոպեից ոչ քիչ։ Ծածկել սննդի տոպրակով, թողնել սառնարանում հասունանա 2 ժամ։ Սառը կարագը դնել յուղաթղթերի արանքում, գրտնակել մոտ 25×20 սմ չափի, դնել կրկին սառնարան։ Խմորը գրտնակել 45×25 սմ չափի մոտ 8 մմ հաստության։ Խմորի վրա դնել սառած կարագի շերտը լայնության մասով, ինչպես նկարում է, խմորը վրա բերել երկու կողմից, ինչպես նկարում է, կողքերը սեղմել։ Գրտնակել երկարությամբ, մոտ 6֊7 մմ հաստության ուղղանկյան։ 4 տակ ծալել, ծայրերը դեպի ներս, ինչպես նկարում է։ Թեթև գրտնակել, ծալել, ծածկել սննդի տոպրակով, դնել սառնարան 1 ժամ։ Խմորը գրտնակել 25×40 սմ ուղղանկյան, երկարությամբ բաժանել երկու մասի, յուրաքանչյուրը կտրել 5 փոքր ուղղանկյան։ Ուղանկյունիների մեջ դնել երկար շոկոլադ, փաթաթել, կարը դեպի ներքև դասավորել յուղաթղթով ծածկած տապակի մեջ։ Ծածկել յուղաթղթով, թողնել հասունանա տաք տեղում մոտ 2,5 ժամ։ (Եթե ցանկանում եք սառեցնել, ապա պետք է սառեցնեք այս փուլում։) Վրան քսել դեղնուց մի քանի կաթիլ կաթի հետ խառնած, դնել սառնարան 30 րոպե։ Թխել 190֊200°֊ում 15֊20 րոպե։ Թողնել հովանա ցանցի վրա, ցանել շաքարի փոշի։ Կարելի է պահել երկու օր, երրորդ օրը կարող եք տաքացնել, համը կվերականգնվի։
Քանի որ խմորի պատրաստման գործընթացը մի քիչ երկար է, կարող եք նախապես մի օր տրամադրել շատ խմորի պատրաստման համար, սառեցնել։ Թխելիս սառած հանել, և թխել։

#Մառանիկ #շաքարավազ #խմորիչ

16/08/2026

Օրհնեալ կիրակի 🙏
Շնորհավոր Խաղողօրհնեք 🍇🍇🍇

#Մառանիկ

Photos from Maranik's post 15/08/2026

Համեղ ու օգտակար աղցան ենք պատրաստելու լոբով, սպանախով, բազուկով և ընկույզով ❤️

Բաղադրիչներ
• սպանախ, կտրատած
• 1֊2 բազուկ, խաշած, ձողիկների կտրատած
• լոբի 1 բաժակ, եփած
• 1 գլուխ կարմիր սոխ, կտրատած
• ֆետա պանիր կամ այծի պանիր ½ բաժակ, կտրատած կամ փշրած
• ընկույզ ½ բաժակ, բոված և մանրացված

Սոուսի համար
• ձեթ 3 ճ.գ.
• բալզամիկ քացախ 2֊3 ճ.գ.
• մանանեխ 1֊2 թ.գ.
• մեղր 1 թ.գ.
• աղ, սև պղպեղ

Փորձեք պատրաստել Մառանիկի սև պղպեղով, լոբով։

Պատրաստման եղանակը`
Առանձին ամանի մեջ խառնել սոուսի բաղադրիչները։ Աղցանամանի մեջ խառնել աղցանի բաղադրիչները, ավելացնել սոուսը, խառնել, մատուցել։ Կարելի է նաև ավելացնել գազար, գունավոր պղպեղ։ Բարի ախորժակ 💚

#Մառանիկ #լոբի

15/08/2026

Բարի առավոտ։ Այսօր պատրաստելու ենք կիտրոն֊տրյուֆելներ։ Շատ համեղ են ստացվում, իսկ տեսքը շա՜տ ախորժալի, իսկական կիտրոնիկներ։ 🍋🍋🍋

Բաղադրիչներ՝
Խմորի համար՝
🍋 կիտրոնի տորթի խառնուրդ 425 գ (կամ կարող եք ինքներդ պատրաստել՝ 1,5 բաժակ ալյուր, շաքարավազ 1 բաժակ, փխրեցուցիչ 2 թ.գ., սոդա 1/4 թ.գ.)
🍋 հալած կարագ 1/2 բաժակ
🍋 կիտրոնի հյութ 1 ճ.գ.
🍋 շաքարավազ 2 ճ.գ.
🍋 կիտրոնի կեղև 1 թ.գ., ըստ ցանկության

Այլ բաղադրիչներ՝
🍋 դեղին շաքարավազ 3/4 բաժակ

Փորձեք պատրաստել Մառանիկի բարձրակարգ ալյուրով, շաքարավազով, փխրեցուցիչով։

Պատրաստման եղանակը՝
Կիտրոնի տորթի չոր խառնուրդը փռել տապակի վրա, բովել ջեռոցում 5 րոպե 175°֊ում։ Մեծ ամանի մեջ խառնել չոր բոված խառնուրդը և մնացած բաղադրիչները, պետք է ստացվի խոնավ շաքարավազով խմոր։ Խմորից գդալով վերցնել հավասարաչափ և կարագոտ ձեռքերով գնդել։ Պետք է ստացվի մոտ մինչև 20 գնդիկ։ Կարող եք ձեռքերի օգնությամբ գնդիկներին տալ կիտրոնի ձև։ Յուրաքանչյուր գնդիկը թավալել դեղին շաքարավազի մեջ։ Դասավորել ափսեի մեջ, սառեցնել 1 ժամ։ Տրյուֆելները կարող եք պահել փակ ամանի մեջ սառնարանում մինչև 1 շաբաթ։ Զարդարել անանուխի թարմ տերևներով։

#Մառանիկ #ալյուր #շաքարավազ #փխրեցուցիչ

Photos from Maranik's post 14/08/2026

Բարի առավոտ։ Այսօր պատրաստում ենք շատ համեղ դեղձով թխվածք։ Շատ հեշտ է պատրաստվում, փորձեք։

Բաղադրիչներ՝
• ալյուր 1,5 բաժակ (190 գ)
• փխրեցուցիչ 1/4 թ.գ.
• աղ 1/4 թ.գ
• փափուկ կարագ 170 գ
• շաքարավազ 1 բաժակ (210 գ)
• 3 մեծ ձու, սենյակային ջերմաստիճանի
• կիտրոնի կեղև՝ քերած 1/2 թ.գ.
• վանիլին
• 3 մեծ դեղձ՝ կեղևազրկած, խորանարդիկների կտրատած (1/2 դեղձը շերտատել վրան զարդարելու համար)
• շաքարի փոշի վրան ցանելու համար։

Կարող եք պատրաստել Մառանիկի բարձրակարգ ալյուրով, շաքարավազով և թխվածքների համար նախատեսված համեմունքներով՝ վանիլինով, շաքարի փոշիով և փխրեցուցիչով։

Պատրաստման եղանակը՝
Կարագը շաքարավազով հարել, ավելացնել ձվերը հատ֊հատ, հարել, ավելացնել կիտրոնի կեղևը, վանիլինը, շարունակել հարել։ Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը, աղը և հարել, լցնել կտրատած դեղձը, խառնել։ Խմորը լցնել 23 սմ տրամագծով յուղած տապակի մեջ, թխել 175°֊ում 50 րոպե կամ մինչև 1 ժամ։ Թողնել սառի տապակի մեջ 10 րոպե, հանել տապակից, վրան ցանել շաքարի փոշի և զարդարել դեղձի շերտերով։

#Մառանիկ #ալյուր #շաքարավազ #փխրեցուցիչ #վանիլին

13/08/2026

Վայրի բրնձով և սիսեռով աղցան թարմեցնող լայմով թանձրուկով Anush Kitchen -ի համեղ բաղադրատոմսով🍋‍🟩✨

Բաղադրիչներ
• Միրակոլո բրինձ (վայրի) 500 գ
• ձեթ
• աղ
• ջուր 6 բաժակ
Եփել
• սիսեռ 1 բաժակ, եփած
• չերի լոլիկ 2 բաժակ, կիսած
• մաղադանոս
• անանուխ
• կարմիր գլուխ սոխ, կտրատած

Թանձրուկի համար
• 2 կիտրոն կամ լայմ
• լայմի կեղև
• ձեթ
• սև պղպեղ
• աղ
• սխտոր, ըստ ցանկության

#Մառանիկ #միրակոլո

Photos from Maranik's post 13/08/2026

Ծիրանի կարկանդակի սիրահարներ ունե՞նք։ Համեղ բաղադրատոմս ենք առաջարկում։ Թխեք, կհամոզվեք 🧡

Բաղադրիչներ
• կարագ 120 գ
• շաքարավազ 75 գ
• 2 ձու
• ալյուր 150 գ
• փխրեցուցիչ 1 թ.գ.

Փշուրների համար
• կարագ
• ծիրան 1 կգ
• ալյուր 150 գ
• շաքարավազ 100 գ
• կարագ 100 գ
• նշի էքստրակտ
• շաքարի փոշի

Փորձեք պատրաստել Մառանիկի փխրեցուցիչով, շաքարի փոշիով, շաքարավազով։

Ծիրանները լցնել եռման ջրի մեջ, հեռացնել կեղևը, կիսել, կուտը հեռացնել։ Խմորի համար ձուն շաքարավազով հարել։ Ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը, ապա հալած կարագը, լավ խառնել։ Խմորը լցնել 26 սմ տրամագծով յուղած ձևամանի մեջ, վրան դասավորել ծիրանները, թեթևակի սեղմել։ Առանձին ամանի մեջ խառնել ալյուրը, շաքարավազը, կարագը, նուշի էսքտրակտը։ Լցնել ծիրանների վրա, հարթեցնել, թխել 175°֊ում մոտ 45 րոպե։ Թողնել սառչի, ցանել շաքարի փոշի։

#Մառանիկ #շաքարավազ #փխրեցուցիչ

Photos from Maranik's post 11/08/2026

Իսկ Դուք տնային պայմաններում պաղպաղակ պատրաստե՞լ եք։ Ի՞նչ տարբերակներ գիտեք համեղ տնական պաղպաղակներ պատրաստելու։ Մեկնաբանություններում կիսվեք մեզ հետ Ձեր փորձված և համեղ բաղադրատոմսերով։ Իսկ մենք Ձեզ առաջարկում ենք պատրաստել այս մեկը՝ ելակով պաղպաղակ, ընդամենը 3 բաղադրիչով։

Բաղադրիչներ՝
• սերուցք 2 բաժակ
• խտացրած կաթ 1 տուփ
• ելակ 450 գ

Պատրաստման եղանակը՝
Ելակը մանրացնել և ճզմել, դնել մի կողմ։ Սերուցքը խտացրած կաթով լավ հարել, ավելացնել ճզմած ելակը, խառնել գդալով։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր սննդի ներկ ավելացնել՝ թեթև վարդագույնի համար։ Պաղպաղակը լցնել ձևամանի մեջ, վրան զարդարել ելակով, ծածկել կափարիչով և դնել սառցարան 4֊5 ժամ։ Մոտ 3֊4 ժամ հետո կարող եք ստանալ թույլ պաղպաղակ։ Ավելի պինդ պաղպաղակ ստանալու համար ավելի շատ թողեք սառցարանում։

#Մառանիկ

Want your business to be the top-listed Bakery in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Գրիբոյեդովի 25/27
Yerevan