Armlaw

Armlaw

Share

ArmLaw դատական ակտերի որոնման համակարգ

Հեղինակները կարևորել են Հայաստանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, սահմանադրական արդարադատություն իրականացնող Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի ակտերի դերն ու նշանակությունը: Որոնման արդյունքում առաջնահերթ կարող եք ծանոթանալ նշված դատարանների դատական ակտերին: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը օգտագործողներին տեսանելի են իրավական այն խնդիրներով, որոնց անդրադարձել է օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող դատական ատյանը:

Հեղինակները լիահույս են, որ համակարգը`

Հայաստանում կձևավորի դատական ակտերի հետ աշխատանքի նոր մշակույթ,
կօգնի օգտագործողներին նախապես ծանոթանալ իրավահարաբերության վերաբերյալ Դատարանի վերլուծությանը որոշակի գործով, որոշակի փաստերի համակցության մեջ,
կօգտագործվի Հայաստանի իշխանության բոլոր ճյուղերի, շահագրգիռ մարմինների և այլ անձանց կողմից,
կհանդիսանա իրական գործիք ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքներն առավել արդյունավետ պաշտպանության համար:

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan