IGift.am

IGift.am

Share

iGift-ի միջոցով Դուք կարող եք Ձեր որևէ միջոցառման համար ս?

08/04/2020

#ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

💐Ահա և ավարտվեց կանանց միամսյակը:

🌟Ավարտին մոտեցավ նաև մեր խաղարկությունը, որի հաղթող է ճանաչվում Գոհար Սարգսյանը։ Սիրելի՛ Գոհար, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ, Ձեր նվերը ստանալու համար կապվե՛ք մեզ հետ անձնական նամակով📩

❤️Դե իսկ մյուս մասնակիցներին շնորհակալ ենք խաղարկությանը մասնակցելու համար։ Շարունակե՛ք ստեղծել Ձեր նվերների ցուցակները www.igift.am կայքում, որպեսզի միշտ ստանաք միայն ցանկալի նվերներ🎁

31/03/2020

Ի՞նչն է ավելի հաճելի, քան մարդու ուրախությունը կիսելը...❓ճիշտ է, ԵՐԿՈՒ մարդու ուրախությունը կիսելը։ 😊💕

😉Կարծես թե կռահում եք՝ խոսքը հարսանիքի մասին է՝ ամենասիրառատ իրադարձությունը, որին մենք ժամանակ առ ժամանակ մասնակցում ենք։

✅Եթե մինչև հավաքույթը դուք էլ եք միշտ 《ի՞նչ նվեր ընտրել》հարցին բախվում, պահպահնե՛ք այս ցուցակը Ձեզ մոտ, և նվերի ընտրությունը այլևս երկար֊բարակ մտածելու առիթ չի տա։ 🥳🤩

● Ոսկե և արծաթե զարդեր
● Տան դեկոր
● Հագուստ
● Ճամփորդություն և հանգիստ
● Խոհանոցային պարագաներ
● Կենցաղային տեխնիկա

Ունե՞ք հարսանեկան նվերի ձեր տարբերակը, գրե՛ք մեկնաբանություններում։😎💕

30/03/2020

Այս օրերին, երբ անգամ եղանակն է տխրում, կարևոր է գտնել ուրախությունն ու ոգեշնչումն ինքներս մեր մեջ🤗

🤩Օրինակ՝ iGift-ը ոգեշնչվում է իր հաջողություններով․

- 594 գրանցված օգտատեր www.igift.am- ում ✅
- 241 ցուցակ 📝
- 303 ցանկալի նվեր 🎁

😇Սա նշանակում է, որ մենք արդեն շատերին ժպիտ ենք պարգևել, հենց դա՛ էլ մեզ է ստիպում ժպտալ և շարունակել մեր աշխատանքն ավելի մեծ եռանդով։ ❤️

😍Իսկ դո՞ւ ինչով ես ոգեշնչվում։

27/03/2020

🏡Տուն․ բոլորի ամենահարազատ ու ջերմ անկյունը🤗

Մեզանում ընդունված է որևէ բան նվիրել մեր ընկերներին, երբ նրանք նոր տուն են ձեռք բերում։ Բայց ի՞նչ նվեր ընտրել բնակարանամուտին․ այս է խնդիրը🤔

🤓iGift-ի խորհուրդը՝ ընտրել նվերներ, որոնք կօգնեն նոր տունը դարձնել հարմարավետ և գեղեցիկ․

- Ժամացույց․ որպեսզի տունը միշտ հուշի բնակիչներին․ «ուշանում եեեեեեք»😱

- Անկողնային պարագաներ․ օրվա լավագույն պահը՝ քունը ավելի անուշ դարձնելու💤

- Սրճելու հավաքածու․ ո՞վ չի ցանկանա առավոտյան սուրճը վայելել ընկերոջ նվիրած բաժակով☕

-․․․

-․․․

💬Օգնե՛ք լրացնել ցուցակը, գրե՛ք Ձեր տարբերակները մեկնաբանություններում։


🤭Եթե հենց Դուք եք նոր տուն գնած ընկերը, ստեղծե՛ք Ձեր նվերների ցուցակը www.igift.am կայքում և օգնեք Ձեր հարազատներին նվերի ընտրության հարցում💚

#նվեր #բնակարանամուտ #ինչնվիրել

25/03/2020

🕌Թաջ Մահալ․ ի՞նչ գիտեք դրա մասին։ Հավանաբար այն, որ ամենաթեժ տուրիստական կետերից է աշխարհում՝ տարեկան մոտ 7-8 միլիոնանոց հաճախելիությամբ։

‼️ԲԱՅՑ․․․քչերը գիտեն, որ հնդկական Թաջ Մահալը պատմության ամենաթանկ նվերն է)))🎁

💝Այն Շահ Ջահան կայսեր նվերն է իր մահացած կնոջը, ևս մեկ ապացույց, որ գեղեցկությունը սիրուց է սկիզբ առնում․․․

🤯Տաճարը կառուցվել է 22 տարում, այսօրվա հաշվարկներով ծախսվել է մոտ 827․000.000 դոլար💵

🤨Բոլորը, ովքեր մասնակցել են կառուցմանը, ենթարկվել են ՄԱՀԱՊԱՏԺԻ կայսեր հրամանով․ աշխարհն այլևս երբեք չպետք է տեսներ նման շքեղ կառույց😰

👀Այսպիսով՝ Թաջ Մահալի համար շա՜տ թանկ գին է վճարվել՝ գումար, տասնյակ տարիներ, մարդկային կյանքեր։ Այո՛, այն ամենաթանկարժեք նվերն է, որն աշխարհը երբևէ տեսել է․․․

www.igift.am

#նվեր #ԹաջՄահալ #սեր

23/03/2020

Էն անհարմար պահը, երբ նվեր ես ստանում, իսկ այն քեզ ո՛չ պետք է, ո՛չ էլ երբևէ պետք կգա😅 ծանոթ է, չէ՞․․․

Դրանից խուսափելու ու նվերը չՎԵՐանվիրելու(ուփս, բոլորս ենք արել🤭) համար է IGIFT-ի նվերների ցուցակը📝 Այն կազմելով՝ կօգնեք մարդկանց «օֆ, ի՞նչ նվիրեմ» հարցում ու միշտ կստանաք Ձեզ ցանկալի նվերները 🤩

❓Ինչպե՞ս․ պարզապես՝

-գրանցվե՛ք www.igift.am կայքում (1 րոպե էլ չի տևի),
-ստեղծե՛ք միջոցառում,
-ավելացրե՛ք այնտեղ Ձեզ ցանկալի նվերները,
-կիսվե՛ք հղումով ընկերների հետ։

🧞‍♀️Ու վուալյա՜, բոլորն անհոգ են, բոլորը՝ երջանիկ😁

www.igift.am

#նվեր

20/03/2020

😁Համաձայնեք, որ չկա ավելի մեծ հաճույք, քան նվեր մատուցելիս հարազատների երջանիկ ժպիտը տեսնելը։

🤪Այսօր Երջանկության միջազգային օրն է, եկե՛ք շնորհավորենք նրանց՝ նշելով մեկնաբանություններում💬

Շնորհավո՜ր❤️

www.igift.am

#երջանկությանօր #երջանկություն #նվեր #ժպիտ

19/03/2020

Ահա այսպիսի նվերները շա՜տ հաճախ են պատահում, քանի որ շատերը գործում են այս 3 սխալը😅
🧐Եկե՛ք պատմենք՝ ինչպիսին նվերը ՉՊԵՏՔ է լինի․

🎁Ցանկալի vs կիրառելի նվեր․ կանոն՝ նվերը լավն է այնքանով, որքանով կիրառելի է ապագայում։

Պատկերացրե՛ք մի քաղցրակերի, ում ամենացանկալի նվերը կլիներ շոկոլադներով լի տուփը։ Իսկ հիմա պատկերացրեք՝ որքան հաճույք և օգուտ կստանար, եթե իրեն նվիրեին պարի հաճախելու տոմս 👯

⏱️Նվեր՝ ․ շատերը կենտրոնանում են նվերը մատուցելու վրա՝ փաթեթավորում, մատուցման ձև, արձագանք․․․Իհարկե, այս ամենը կարևոր է, բայց հիշե՛ք՝ դա տևում է մի պահ, իսկ նվերը սիրում են ապագայում՝ այն օգտագործելիս։

Պարունակությունը միշտ ավելի կարևոր է, քան փաթեթավորումը🤗

🛍️Շատ, ավելի շատ, ՇԱՏԱԳՈՒՒՒՒՅՆ․ ոչ, ոչ ու կրկի՛ն ոչ․․․նվեր ընտրելիս միշտ հիշեք՝ կարևոր է որակը, ոչ թե՝ քանակը💎

Իսկ Դուք ի՞նչ կանոններ ունեք✍️

www.igift.am

#նվեր #միամսյակ #ոսկեկանոններ

17/03/2020

😷Այս օրերին ամենաԱՐՏԱԿԱՐԳ նվերը, որ կարող ենք անել մեր հարազատներին և ինքներս մեզ, ապահովությունն է։

🏡Մնացե՛ք տանը, եղե՛ք ապահով կորոնավիրուսի հարձակումներից և հետևե՛ք Ձեր առողջությանը💚

www.igift.am

12/03/2020

🤩Ի՞նչն է շատ կանանց միամսյակի ընթացքում․․․ՆՎԵՐՆԵՐԸ‼️

🎁Սիրելի՛ կանայք և աղջիկներ, դուք վերջապես կարող եք ստանալ Ձեր վաղու՜ց ցանկալի նվերը մեր նոր խաղարկության միջոցով։

Ինչպե՞ս․ պարզապես՝

👍հավանե՛ք այս հրապարակումը և IGift.am էջը,

🔁կիսվե՛ք հրապարակմամբ Ձեր ընկերների հետ,

💬մեկնաբանություններում գրեք «նվեր» բառը և իմացե՛ք՝ ինչպես մասնակցել խաղարկությանը։

www.igift.am

#մրցույթ #խաղարկություն #նվեր #միամսյակ

08/03/2020

🌸Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ 🌸Մարտի 8-ի առթիվ, ցանկանում բազում երջանիկ պահեր և տոներ😁💕💕💕

www.igift.am

Want your business to be the top-listed Shop in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Yerevan