Light Design Studio
Our portfolio https://www.behance.net/lightdesign
Մեր ընկերությունը գործում է համակարգչային դիզայնի ոլորտում:
Կատարում ենք ցանկացած տիպի աշխատանք, որը վերաբերում է գրաֆիկ դիզայնին․ բրենդային ոճի ձևավորում, ռեբրենդինգ, լոգոտիպի ստեղծում, այցեքարտ, թռուցիկ, բուկլետ, կատալոգ, պոստերներ և այլն:
Կատարում ենք վեբ դիզայնի աշխատանքներ, ստեղծում ենք կայքեր, հավելվածներ (apps) և web֊ին վերաբերվող այլ ծառայություններ:
Զբաղվում ենք գրքերի ձևավորմամբ, ինչպես նաև դրանց տպագրությամբ և այլ խմբագրական աշխատանքներով:
Ստեղծում ենք 3D գրաֆիկական եռաչափ մոդելներ ծրագրերի միջոցով:
Վիդեո դիզայնի (Motion design) շնորհիվ ստեղծում ենք հետաքրքիր անիմացիաներ և կատարում ենք մոնտաժային աշխատանք:
Մենք ղեկավարում ենք ինտերիերի ձևավորման աշխատանքների ամբողջ ընթացքը, սկսած տարածքի պլանավորումից մինչև կահավորում:
Մեր թիմը ստեղծում է բարձր որակի մոդելներ և՛ արտաքին, և ՛ ներքին ճարտարապետական դիզայնի համար:
08/08/2026
Վերջապես բացահայտում ենք Հայկի ու Տաթևի ամենասպասված գաղտնիքը 🥳
Դիմավորե՛ք **HATARO**-ն՝ Հայաստանում ստեղծված բարձրորակ հագուստի նոր բրենդը, որի անվան ու լոգոյի յուրաքանչյուր մասնիկում մի ամբողջ ընտանիքի պատմություն է թաքնված։ 🤍
**HA**՝ Հայկ, **TA**՝ Տաթև, **RO**՝ Ռոբերտ, իսկ փոքրիկ Միհրանի անվան առաջին տառը՝ **M**-ը, իր տեղն է գտել լոգոյի **O** տառի ներսում։ Հենց այս գեղեցիկ ընտանեկան պատմությունից էլ ծնվեց HATARO-ի անվանումն ու մեր ստեղծած լոգոյի գաղափարը։
Լոգոյի քառակուսի կառուցվածքը նույնպես պատահական չէ։ Այն խորհրդանշում է ամուր հիմքով տուն՝ կարծես կառուցված քառակուսի քարերով․ տուն, որի ամենաամուր հիմքը ընտանիքն է։
HATARO-ն ստեղծված է ամեն օրվա համար՝
մինիմալ դիզայն, մաքսիմալ որակ, 100% բամբակ և հարմարավետություն։🤍
Մեզ համար մեծ հաճույք ու պատասխանատվություն էր աշխատել այսքան ջերմ գաղափար ունեցող բրենդի ինքնության վրա։ Համոզված ենք՝ Հայկի ու Տաթևի սիրով, էներգիայով և նվիրումով HATARO-ին մեծ ու հաջողություններով լի ճանապարհ է սպասվում։
Մաղթում ենք անսահման հաջողություններ, հազարավոր սիրելի հաճախորդներ և, իհարկե, շա՜տ-շատ վաճառքներ։ 🥰
Իսկ սա դեռ միայն սկիզբն է․ մենք շարունակելու ենք HATARO-ի կողքին լինել՝ ստեղծելով նոր տեսականիների դիզայնը, սոցիալական հարթակների համար բարձրաճաշակ հրապարակումներ և աջակցելով դիզայնի ու տպագրության հետ կապված յուրաքանչյուր հարցում։
Սիրով ստեղծված բրենդ՝ ընտանիքի ամենաամուր հիմքի վրա։
HATARO — Born from Love. 💞
02/08/2026
Ողջույն♥️
Բազում նամակներից հետո հասկացանք, որ նորից ժամանակն է վերսկսել մեր գործունեությունը։
Այո՛, սկսում ենք ևս մեկ Graphic Design կուրս։🎉
Եթե վաղուց ուզում ես դիզայն սովորել, բայց սպասում էիր ճիշտ պահին՝ սա հենց այդ պահն է ✨
4 ամսվա ընթացքում դու կսովորես՝
💻 Adobe Illustrator և Adobe Photoshop
🤖 AI գործիքների կիրառություն դիզայնում
🎨 Կստեղծես մի քանի իրական քեյս և ներկայանալի պորտֆոլիո
📚 Շաբաթական 3 օր՝ 1,5 ժամ
👥 Խմբում՝ առավելագույնը 6 մասնակից
🌐 Դասերը՝ միայն online ձևաչափով
🎁 Իսկ առաջին դասը՝ անվճար
Դասընթացը վարելու է Ծովինար Զաքարյանը՝ Light Design Studio-ի հիմնադիր տնօրենը, ով ունի 13 տարվա մասնագիտական և 7 տարվա դասավանդման փորձ։
🚀 Մեկնարկը՝ օգոստոսի 17-ին
Տեղերը սահմանափակ են, այնպես որ գրանցվելու համար գրի՛ր մեր էջին 💌
AdobePhotoshop AIDesign
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Tigran Petrosyan 48/6
Yerevan
0054