Azg.am
«Ազգ». լրագիր, օրաթերթ, ապա՝ շաբաթաթերթ և լրատվական կայք` 1991թ.փետրվարից։ ՌԱԿ պաշտոնաթերթն է
08/06/2026
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը պետք է դիտարկվի որպես Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակ։
08/06/2026
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմելու է քվեների վերահաշվարկի համար
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնում է.
Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։
Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։
Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։
Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում։
08/06/2026
Ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների բողոքները անպատասխան են մնացել. Սավին
Փաշինյանի կուսակցության դեմ ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների բողոքները անպատասխան են մնացել. հայտնել է ռուսաստանցի սենատոր Ալեքսանդր Սավինը։
«Կուսակցությունները հայտարարել են, որ Քպ-ի կողմից խախտումների վերաբերյալ իրենց ներկայացրած բոլոր դատական հայցերը դեռևս ոչ մի արձագանք չեն ստացել», – հայտարարել է նա ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:
08/06/2026
Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։
–Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունները։
-Գոնե ինձ համար դժվար է այս պահին գնահատական տալ ընտրությունների բուն ընթացքին՝ հաշվի առնելով, որ դեռևս չունենք թե՛ դիտորդների վերջնական կարծիքը, թե՛ ընդդիմության վստահված անձանց կարծիքները։ Այսինքն՝ այս ամբողջ պատկերն ունենալուց հետո կարելի է եզրակացություններ անել, թե ինչպիսի ընտրություններ ենք ունեցել։ Սա ընտրությունների բուն ընթացքի մասին, բայց որպես կանոն՝ ընտրակեղծքիները միայն բուն ընտրությունների օրը չէ, որ կատարվում են. ընտրակեղծքիներն այն ամբողջ շղթան են, որ նախընտրական քարոզչությունից սկսած՝ ուղեկցում են մինչև ընտրական պրոցեսի բուն ավարտը։ Դա վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը. երբ կա վարչական ռեսուրսի կիրառում, սա ինքնին խոսում է այն մասին, որ չկա ազատ, արդար և մրցակցային ընտրություն։
08/06/2026
Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը շնորհավորել ադրբեջանցիներին՝ նշելով․ «Շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին այն առիթով, որ «երկաթե բռունցքը» հինգ տարվա ընթացքում «միացում» կոչվող «քաղաքական շիզոֆրենիայից» բուժել է ՀՀ քաղաքացիների 57 տոկոսին։ Պետք է շարունակել բուժման գործընթացը»։
Նշենք, որ ադրբեջանական մամուլը հայաստանյան մամուլից ավելի ինտենսիվ է հրապարակում ՀՀ ԿԸՀ-ի տվյալները՝ չթաքցնելով ցնծությունը, որ Փաշինյանը մնալու է իշխանության։
08/06/2026
Ընտրությունները անցել են բավականին լուրջ ընտրախախտումներով. Ալեքսանդր Կոչուբաև
Կիրառական իմաստով ՔՊ-ն ձևավորում է կառավարություն և իրենց առաջադրած թեկնածուն կարող է ընտրվել վարչապետ։ ՔՊ-ն նախնական ունի 61 մանդատ, վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն։
ԱԺ-ում 105 պատգամավորի դեպքում քաղաքական և սահմանադրական շեմերը.
53 ձայն — պարզ մեծամասնություն
Բավարար է՝
• Վարչապետ ընտրելու համար,
• Կառավարության ծրագիր ընդունելու համար,
• Սովորական օրենքների և որոշումների մեծ մասի ընդունման համար,
63 ձայն (3/5) — սահմանադրական մեծամասնություն
Անհրաժեշտ է՝
• Սահմանադրական օրենքներ ընդունելու կամ փոփոխելու համար
• Հանրապետության նախագահ ընտրելու համար,
• Սահմանադրությամբ նախատեսված մի շարք բարձր պաշտոնյաների ընտրության համար,
70 ձայն (2/3) — որակյալ մեծամասնություն
Անհրաժեշտ է՝
• Սահմանադրությամբ նախատեսված առավել կարևոր որոշումների համար
• Սահմանադրական փոփոխությունների որոշ ընթացակարգերում
• Որոշ հատուկ սահմանադրական լիազորությունների իրականացման ժամանակ։
Բայց, ընտրությունները անցել են բավականին լուրջ ընտրախախտումներով, որոնք ստվերում են արդյունքները և կարծում եմ անհրաժեշտ է բողոքարկել դրա արդյունքները։
Ալեքսանդր Կոչուբաև, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու
08/06/2026
Ուժեր, որոնք ակնհայտ արբանյակ չէին, բայց ակամա հայտնվեցին այդ դերում՝ ձայների փոշխացման էֆեկտի իմաստով. Հակոբ Բադալյան
Այստեղ ես կբաժանեմ երկու մասի: Ուժեր, որոնք ակնհայտորեն իշխանության արբանյակ էին եւ միտված էին ապահովել ձայների փոշիացում եւ ընդդիմության հիմնական ուժերի դեմ լրացուցիչ հակկաքարոզչություն, եւ ուժեր, որոնք ակնհայտ արբանյակ չէին, բայց ակամա հայտնվեցին այդ դերում՝ ձայների փոշխացման էֆեկտի իմաստով:
Առաջինների պարագայում ասելու բան թերեւս չկա էլ: Քարոզարշավի ընթացքում, նաեւ Հանրայինի հեռուստաբանավեճերի ընթացքում ակնհայտ էր, թե որ ուժերն են դրանք եւ ինչն է մասնակցության նպատակը: Թեեւ, ինչպես ավելի վաղ նշել եմ, այստեղ ես կանեմ վերապահումներ՝ կան ուժեր, որոնք իշխանության ուղեծրում են, բայց դե ֆակտո արբանյակ են այդ ուղեծրից եւ հնարավոր է Հայաստանից դուրս գտնվող կենտրոնների համար:
Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա կարծում եմ, որ այս ընտրական պրոցեսից հետո նրանք թերեւս պետք է պատկերացնեն, թե որքան դեստրուկտիվ է մասնակցությունը, եթե այն չի ուղեկցվում իրապես մրցունակ համակարգային-ինստիտուցիոնալ ներուժով: Դա է ընտրական պրոցեսը, ընտրական պրոցեսը լոկ գեղեցիկ եւ տպավորիչ խոսքի կամ կրեատիվ ակցիաների պայքար չէ: Դրանք ունեն իրենց կարեւոր տեղը, բայց էֆեկտիվ լինում են, երբ «տեղավորված» են համակարգային-ինստիտուցիոնալ կառուցվածքի համապատասխան «դարակում»:
Եվ կա այդ կառուցվածքը, ապա, կրկնեմ՝ ամենաանկեղծ մտադրության պարագայում անգամ, ուժը՝ մեծ հավանականությամբ, կամա, թե ակամա ծառայում է գործող իշխանության համար ցանկալի ստատուս-քվոյի պահպանմանը:
Այստեղ պետք է անել համարժեք հետեւություններ, ինչը ինքս համարում եմ շատ կարեւոր, որովհետեւ այդ մասնակից ուժերի շրջանակում կան միավորներ, որոնք հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում դիտարկում եմ կարեւոր ռեսուրս՝ հանրային շահի պաշտպանության ու ներկայացման տեսանկյունից:: Հետեւաբար ցանկալի չէ, որ այդ ռեսուրսը հայտնի այնպիսի իրավիճակներում ու դիրքում, ինչպես ընտրական ներկայիս պատկերը:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան
08/06/2026
Քաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալ. Մարուքյան
https://azg.am/news/%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a8-%d5%b8%d6%82%d5%b2%d5%a5%d6%80%d5%b1%d5%bd-%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/
08/06/2026
ԲՀԿ-ն կարող է չանցնել խորհրդարան 0.004% ձայների պակասի պատճառով։
«Բարգավաճ Հայաստան»-ը հավաքել է ձայների 3,996%-ը.
ԿԸՀ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս ՉԻ ԼԻՆԻ խորհրդարանում:
Դոնթի բանաձև կիրառելուց հետո (Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում, ձայների փոշիացում) նոր խորհրդարանում են՝
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64 մանդատով,
«Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատով,
«Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով:
Արդյունքում՝ ՔՊ-ն կարող է կառավարություն ձևավորել միանձնյա, բայց Չի ԿԱՐՈՂ սահմանադրական փոփոխություններ անել, քանի որ դրա համա անհրաժեշտ քանակի մանդատ չի ստացել:
08/06/2026
Թուրքական «Թաքվիմ» պարբերականը նշում է, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում կբացվի «Մեծ Թուրանի ճանապարհը»։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Կողբացի 20/3
Yerevan
0012