Polytech High School
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոց
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը (նախկին` ՀՊՃՀ հենակետային վարժարանը) գործում է 1994 թ.-ից: Նախապես եղել է ՀՀ ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություն, իսկ 2011 թ.-ին, ՀՀ Կառավարության որոշմամբ, հենակետային վարժարանը վերակազմավորվել է` միավորվելով ՀՊՃՀ-ին:
Ներկայումս ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում սովորում է 905 աշակերտ:
Դպրոցում գործում են մասնագիտական հոսքեր տարբեր ուսումնական ծրագրերով.
•
23/06/2026
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոցը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա 10-րդ դասարանում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը։
ℹ️ Ընդունելությունը իրականացվելու է հունիսի 23-ից հուլիսի 5-ը առցանց համակարգով:
👩🏻🎓 Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2026-2027 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության համար հատկացվել է 115 անվճար և 65 վճարովի տեղ։
☎️ Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 011-71-00-41, 010-52-03-45 հեռախոսահամարներով:
Ավելին՝ https://polytech.am/xoqg
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #ԱվագԴպրոց
14/06/2026
🎓 Հիշարժան ակնթարթներ ավարտական երեկոյից․ ֆոտոամփոփում ✨📷
14/06/2026
🧠📐🛠️ ՄՏԱԾԻՐ․ ԳԾԻՐ․ ԿԱՌՈՒՑԻՐ
Սիրելի աշակերտներ,
Գծագրության և ինժեներական մտածողության խմբակը շարունակում է իր ակտիվ ու հետաքրքիր գործունեությունը՝ աշակերտներին փոխանցելով նոր գիտելիքներ, հմտություններ և ստեղծագործական մտածողություն։ 🚀
Յուրաքանչյուր դաս նոր հնարավորություն է սովորելու, ուսումնասիրելու և սեփական գաղափարները կյանքի կոչելու։ ✨
📚 Դասերի ընթացքում աշակերտները՝
✏️ գծում են,
📏 չափում են,
💡 վերլուծում և մտածում են,
🧪 փորձարկում են տարբեր լուծումներ,
🏗️ և քայլ առ քայլ իրականացնում իրենց նախագծերը։
Խմբակի աշխատանքը նպաստում է ոչ միայն տեխնիկական գիտելիքների ձեռքբերմանը, այլև զարգացնում է տրամաբանական, ստեղծագործ և ինժեներական մտածողությունը։ 🌟
Մենք շարունակում ենք միասին սովորել, բացահայտել և կառուցել ապագայի գաղափարները, քանի որ այստեղ յուրաքանչյուր միտք կարող է դառնալ իրականություն։
#Պոլիտեխնիկ #ՊոլիտեխնիկիԱվագԴպրոց
#Գծագրություն #ԻնժեներականՄտածողություն
FutureEngineers
ThinkDrawBuild LearnByDoing
ՍտեղծիրՔոԱպագան
PolyBridge անգլերենի խոսակցական խմբակը ամփոփեց 2025–2026 ուսումնական տարին։ Աշակերտները ձեռք բերեցին ոչ միայն բազում նոր գիտելիքներ, ծանոթություններ և փորձ, այլև անմոռանալի հիշողություններ։
Տարին լի էր հետաքրքիր քննարկումներով, նոր բացահայտումներով և հաճելի հանդիպումներով, որոնք նպաստեցին ոչ միայն լեզվական հմտությունների զարգացմանը, այլև նոր ընկերությունների ձևավորմանը։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվության և ներգրավվածության համար, նրանց շնորհիվ մենք կարողացանք ապահովել խմբակի ընկերական մթնոլորտը և ամեն վայրկյանը լցնել ջերմությամբ։
Դե՛ ինչ, կհանդիպենք սեպտեմբերին 😉
Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 31-րդ սերդի շրջանավարտների ավարտական երեկո
🎸 Պոլիտեխնիկի ավագ դպրոցի բենդը՝ Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 31-րդ սերնդի ավարտական երեկոյին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական ուղերձը Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 31-րդ սերնդի շրջանավարտներին։
Պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցի 31-րդ սերնդի շրջանավարտների ավարտական հանդիսավոր երեկո
🎓 Մենք մոտենում ենք ավարտին…
12.06.2026 — պահպանե՛ք օրը✨
#պոլիտեխնիկ #ավագդպրոց #պոլիտեխնիկիավագդպրոց #շրջանավարտ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
105 Teryan Street
Yerevan
0009
Opening Hours
| Monday | 08:00 - 16:30 |
| Tuesday | 08:00 - 16:30 |
| Wednesday | 08:00 - 16:30 |
| Thursday | 08:00 - 16:30 |
| Friday | 08:00 - 16:30 |