Lookoptic
Օպտիկական ոսպնյակների,շրջանակների,կոնտակտային ոսպնյակների և բրենդային արևային ակնոցների լայն տեսականի
Բացահայտե՛ք կատարյալ տեսողության և գերազանց տեսքի տունը՝ Lookoptic
«Look Optic»-ում արդեն ներկայացված են իտալական հանրահայտ բրենդի՝ «Ital-lenti»-ի HMC և Iron ծածկույթներով ապակիները՝ ստեղծված առավել հստակ տեսողություն, հարմարավետություն և երկարատև պաշտպանություն ապահովելու համար։ ✨
🔹 HMC ծածկույթը նվազեցնում է արտացոլումները, բարձրացնում ապակու թափանցիկությունն ու ապահովում ավելի հարմարավետ տեսողություն՝ հատկապես համակարգչի և գիշերային լուսավորության պայմաններում։
🔹 Iron ծածկույթը առանձնանում է բարձր դիմացկունությամբ, քերծվածքներից պաշտպանությամբ և հեշտ մաքրվող մակերեսով՝ դարձնելով ամենօրյա օգտագործումը առավել հարմարավետ։
Բարձր որակ, եվրոպական տեխնոլոգիաներ և ժամանակակից լուծումներ՝ «Look Optic»-ում 👓
27/07/2026
📣 AECP Grand Rounds: Optometry
Join us for the next AECP Grand Rounds dedicated to Optometry on July 28, from 7:00 PM–8:00 PM (Yerevan time). Zoom access will open at 6:45 PM.
This educational session will feature expert presentations and discussion on:
👁️ Dry Eye and Refractive Errors
👓 Multifocal or Monovision Correction for Presbyopia
Guest Speakers:
🔹 Dr. Ruzanna Melikyan (Armenia) – Founder and President of the Optometry Association of Armenia, Ophthalmologist-Optometrist
🔹 Dr. Tamara Petrosyan Tamara Petrosyan (USA) – Associate Clinical Professor, College of Optometry and NYC Health + Hospitals/Gotham Health (East New York)
✅ Advance registration is required:
https://us02web.zoom.us/webinar/register/WN_B_jbRkNOQKaz1s5srnssgQ #/registration
We look forward to welcoming ophthalmologists, optometrists, eye care professionals, students, and all those interested in advancing vision care.
For inquiries:
📞 +374 95 577964
📞 +374 55 577963
22/07/2026
Գիշերային ժամերին վարելիս աչքերի հոգնածությունն ու հանդիպակաց մեքենաների լուսարձակների փայլը կարող են խանգարել անվտանգ տեսողությանը։ 🚗✨
Ժամանակակից LED և քսենոնային լուսարձակները պարունակում են բարձր էներգիա ունեցող կապույտ լույսի սպեկտր, որը կարող է առաջացնել տհաճ փայլ և տեսողական անհարմարություն։
ITAL-LENTI-ի IRON DRIVE հակափայլային ծածկույթը ստեղծված է հենց այս խնդիրը լուծելու համար․ այն մինչև 70%-ով նվազեցնում է լուսարձակների գրգռող ազդեցությունը՝ օգնելով պահպանել ավելի հստակ և հարմարավետ տեսողություն գիշերային ժամերին։
✅ Ավելի քիչ փայլ
✅ Ավելի հստակ տեսողություն
✅ Ավելի հարմարավետ վարում մթության և վատ լուսավորության պայմաններում
Միաժամանակ IRON DRIVE ծածկույթով Premium Easy Drive և Easy Drive ոսպնյակները հարմար են ոչ միայն վարելու, այլև ամենօրյա օգտագործման համար։
Ձեր աչքերի հարմարավետությունը՝ յուրաքանչյուր ճանապարհին։ 👓
Look Optic-ում հասանելի են ITAL-LENTI ոսպնյակներ
19/07/2026
Հուլիսի 10-16 Աստանայում «Look Optic»խանութ-սրահի տնօրեն, Հայաստանի Օպտոմետրիայի Ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, ակնաբույժ-օպտոմետրիստ Ռուզաննա Մելիքյանը մասնակցեց «EuroScoli» սեմինարին, որը վարում էր սկլերալ ոսպնյակների ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մասնագետ Դադի Ֆադելը (Daddi Fadel)։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին սկլերալ ոսպնյակների կիրառման նորագույն մոտեցումները, կլինիկական դեպքերի վերլուծությունները և գործնական լուծումները։ Այսպիսի միջազգային կրթական ծրագրերը կարևոր հնարավորություն են շարունակաբար զարգացնելու մասնագիտական հմտությունները և Հայաստանում կիրառելու համաշխարհային լավագույն փորձը՝ ի շահ մեր պացիենտների։
Շնորհակալություն կազմակերպիչներին և հատկապես Դադի Ֆադելին՝ իր գիտելիքներով ու փորձով կիսվելու համար։
Լավագույն տեսականին՝ «Look optic»-ում
#ակնոց #բրենդայինակնոց #տեսողությանստուգում #օպտիկականակնոցներ
Իսկ դու հավատո՞ւմ ես, որ մեկ աքսեսուարը կարող է ամբողջությամբ փոխել կերպարդ։ ✨
Ռոբերտո Կավալիի այս ակնոցները դրա լավագույն ապացույցն են։ 😎🤍
15/06/2026
👓 Միոպիայի (կարճատեսության) հսկում՝ ժամանակակից լուծումներով
Կարճատեսությունը (միոպիան) տեսողության այն խանգարումն է, որի դեպքում հեռվում գտնվող առարկաները երևում են ոչ հստակ։ Եթե մեկ տարվա ընթացքում կարճատեսությունն աճում է 0.5 դիոպտրիայից ավելի, այն համարվում է աճող և պահանջում է հատուկ վերահսկում։
✨ Look Optic-ում միոպիայի հսկումն իրականացվում է ժամանակակից մոտեցումներով՝ մասնագիտացված Myopica ակնոցային ոսպնյակների միջոցով, որոնք մշակված են ոչ միայն հստակ տեսողություն ապահովելու, այլև կարճատեսության աճը դանդաղեցնելու նպատակով։
🇮🇹 Myopica իտալական ոսպնյակները արտադրվում են իտալական հայտնի Ital-lenti ընկերության կողմից և պատրաստվում են անհատական դեղատոմսով։ Հնարավոր է ընտրել նաև տարբեր պաշտպանիչ ծածկույթներ՝ IRON, IRON+ և BLUE BLOCK։
👧👦 Խորհուրդ է տրվում 6-16 տարեկան երեխաներին և նախատեսված է ամենօրյա կրման համար՝ ցանկալի է օրական առնվազն 10-12 ժամ։ Արդյունավետության համար կարևոր է նաև, որ երեխաները բավարար ժամանակ անցկացնեն բացօթյա միջավայրում։
👩⚕️ Look Optic-ում տեսողության ստուգումն իրականացնում է Հայաստանի Օպտոմետրիայի Ասոցիացիայի նախագահ, բժիշկ-օպտոմետրիստ Ռուզաննա Մելիքյանը։
❗️Կարևոր է հիշել՝ միոպիկ ոսպնյակները չեն վերացնում կարճատեսությունը, սակայն օգնում են դանդաղեցնել դրա զարգացումը և պահպանել երեխայի տեսողությունը երկար տարիներ։
📍Myopica ակնոցային ոսպնյակները կարող եք գտնել Look Optic խանութ-սրահներում։
#Կարճատեսություն #Միոպիա #ԵրեխաներիՏեսողություն #ԱկնոցայինՈսպնյակներ
01/06/2026
Սիրելի՛ երեխաներ,
Շնորհավորում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Թող ձեր մանկությունը լինի լուսավոր, գունեղ ու լի ժպիտներով, իսկ յուրաքանչյուր օրը՝ նոր բացահայտումներով ու երջանիկ պահերով։
Թող աշխարհը միշտ լինի այնքան պայծառ, որքան ձեր աչքերի փայլն է։
Շքեղությունն ու նրբաճաշակությունը մեկ բրենդում՝ Chopard ✨
Բրենդային, բարձրորակ ակնոցների նոր տեսականի՝ «Look optic»-ում
#ակնոց #բրենդայինակնոց #օպտիկականակնոցներ #տեսողությանստուգում
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Mashtots 43/14
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |
| Sunday | 11:00 - 18:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when Lookoptic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.