Magic Sale

Magic Sale

Share

Մարկետինգային Ընկերություն

Դեռ 2006թ. մենք սկսեցինք հավաքագրել բիզնես-տվյալների լայն բազա, որը ներառում է թե՛ որոշակի ծառայություն մատուցող կազմակերպությունների, թե՛ դրանց պոտենցիալ հաճախորդների մասին տվյալներ:

Հաջորդ` 2007 թ.-ի հունիսից, հիմնվելով հավաքագրված տվյալների վրա, մասնագիտացել ենք վաճառքների ուղիղ խթանման ակցիաների (Sales Promotion) կազմակերպման աշխատանքների ոլորտում:

Իսկ 2008 թվականը Magic Sale-ի համար նշանավորվեց նոր նվաճումներով:

Հունվարին առաջին անգամ կազմակերպեցինք սեմփլինգ Երևանի փողոցներում: Հաջորդ ամսին ծառայությունների մակարդակը բարձրացնելու և միջազգային չափանիշներին համապատասխանացնելու նպատակով ձևավորվեց պրոֆեսիոնալ մարկետոլոգների և սոցիոլոգների թիմ:

Այս ամենը մեզ թույլ տվեց արդեն մայիսից սկսել վաճառքների ուղիղ խթանման ակցիաների (Sales Promotion) լայանծավալ ծրագիր, որն ուղղված է խոշոր կազմակերպությունների (առևտևայի բանկեր, խոշոր ներմուծողներ ու արտադրողներ, պետական և հասրակական կառույցներ և այլն) աշխատակիցների շրջանում սպառողական ակտիվության զարգացմանը:

Կանգ չառնելով այս ձեռքբերումների վրա` 2009 թ, հունվարից մենք սկսեցինք մեր զեղչային կտրոնների տարածումը 50-ից ավելի հասարակական կետերում (ռեստորաններ, ակումբներ, գեղեցկության սրահներ և այլն): Յուրաքանչյուր հաճախորդ, ընտրելով իրեն անհրաժեշտ ծառայության կամ խանութի կտրոնը, հնարավորություն է ստանում համալրել համապատասխան կազմակերպության հավատարիմ սպառողների շարքը:

Ակտիվ աշխատաոճի շնորհիվ 2009թ. երկրորդ կեսին մեզ հաջողվեց սկիզբ դնել երկու առանցքային պրոեկտների: Նախ հոկտեմբերից մեկնարկեց ՙԲոնուս Քարտ՚ քարտային ծրագիրը, իսկ ևս մեկ ամիս անց` կուտակային ՙՄեջիք Քարտ՚ նախագիծը, որոնք արդեն իսկ արժանացել են դրական արձագանքների դրանցում ընդգրկված կազմակերպությունների և սպառողների կողմից:

Եվ վերջապես 2010 թ. Մարտից մենք իրականցնում ենք ՙԱՆՎՃԱՐ ՏԵՏՐԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՚ բարեգործական նախագիծը:

Բարի գալուստ BONUS.AM:
Մաղթում ենք Ձեզ շահավետ գործարքներ:

Want your establishment to be the top-listed Arts & Entertainment in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Արշակունյաց 34
Yerevan
0010