KRET
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from KRET, Artist, Gyulbenkyan street, Yerevan.
Երկար մտածում էի՝ ինչպե՞ս այցեքարտը դարձնել ոչ թե պարզապես կոնտակտային տվյալ, այլ գործիք։
Այժմ մեր հաճախորդները պրոյեկտի ավարտին ստանում են սև մետաղյա NFC քարտ։ Այն իր մեջ ամփոփում է նախագծի հասանելիությունը, թարմացումները և հաջորդ քայլերի հնարավորությունը։ Դիզայն, որը աշխատում է։
27/05/2026
Գառնու տաճարի Concept Figure-ը մագնիսներով հավաքվող մոդուլային կոնստրուկտոր ա, որը մտածված ա որպես կոլեկցիոն իր։ 🏛️ Ինտերակտիվ պրոդուկտ, որտեղ միքսած են մշակույթը, ժամանցը ու ժամանակակից պրոդուկտ դիզայնը։
Պրոեկտի մանրաշասները
-ի էջում
PackagingDesign DesignConcept ProductDesign Branding
25/05/2026
Իդեալական օր Nurijanyan Vineyards-ում: 🏔️🍷
13/05/2026
Սկսել ենք մի պրոդուկտի ռեդիզայն, որն արդեն վաճառվում է, բայց իր ամբողջ պոտենցիալին համարժեք չի աշխատում։
Խնդիրը պարզա՝ վիզուալ պրոդուկտը կորումա մյուսների կողքին։ Ապրանքն իրականում շատ լավնա, բայց փաթեթավորումն էմոցիա չի փոխանցում։
Կողմնորոշվել ենք, թե ինչ ուղղությամբ շարժվենք. օգտագործելու ենք պրոդուկտի նկարը, որ սպառողին հստակ լինի, թե ինչ կա փաթեթավորման մեջ։
Սա դեռ պրոցեսի սկիզբնա։ Հիմա շարունակելու ենք աշխատել՝ էս զգացողությունը լիարժեք դիզայնի վերածելու համար։
07/05/2026
Հիշեցի, թե ոնց 9 տարի առաջ ՀՏ Հայկոյի հետ խելք-խելքի տվեցինք ու ստեղծեցինք «Ֆուրշետ Բուֆետ»-ի լոգոն։ Հիմա բիզնեսը մեծացել ա՝ 2 մասնաճյուղ հենց Երևանի կենտրոնում: Շատ լավ ա, ֆին. տվյալներին չեմ տիրապետում, բայց հին լոգոյին նայելուց հասկանում եմ՝ ռեբրենդինգ ա պետք, օդի ու ջրի պես 😅
12/04/2026
Մի շատ հետաքրքիր բան եմ նկատել 😅 Ամեն անգամ, երբ նոր կարևոր գործ եմ սկսում, մի մեղու անպայման գալիս ու նստում է դռանը։ Այս անգամ էլ մեր հյուրը հայտնվեց ճիշտ այն պահին, երբ աշխատում էինք նոր օֆիսի դռան վրա։ Փորձիցս արդեն գիտեմ՝ սա հաստատ սպասվող հաջողության նշան է: 🐝
04/04/2026
Փակել գրասենյակը բացումից 6 ամիս անց... Միայն թե ավելի ուժեղ վերադառնալու համար:
Շատերը կհիշեն Beezy Branding-ի ստուդիան Գյուլբենկյանում: Այն գործեց 6 ամիս ու մեզանից անկախ պատճառներով ստիպված եղանք ժամանակավորապես տեղափոխվել մեր հին հասցե:
Բայց մեր նպատակն անփոփոխ էր։ Ուրախ ենք կիսվել. ուղիղ մեկ տարի անց մենք վերադառնում ենք Գյուլբենկյան՝ բացելով մեր նոր ստուդիան նախկինի ճիշտ հարևանությամբ: Այժմ ավարտում ենք շինարարական վերջին շտրիխները և արդեն մի քանի օրից պատրաստ կլինենք հյուրընկալել մեր գործընկերներին և քննարկել նոր, կրեատիվ նախագծեր։
հայաստան նորգրասենյակ ռեբրենդինգ
02/04/2026
Երևի անցած տարի էր, երբ Beezy Branding-ի գործընկերների համար NFC չիպով նոր այցեքարտի դիզայն ստեղծեցի։ Բայց արի ու տես, որ ոչ մի տպարան (նույնիսկ Չինաստանում) չկարողացավ դա իրագործել։ Լիովին հասկանում եմ՝ նոր բան փորձել քչերն են ուզում, քանի որ ստանդարտը միշտ էլ աշխատում է։ Բայց հենց նորարար գաղափարներն են, որ առաջ են տանում ընկերություններին ու մարդկությանը առհասարակ։
31/03/2026
Մի քանի օր առաջ մեծն Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, հավանեց իմ ստեղծած LEGO կոնցեպտը։ Մինչև հիմա հավատս չի գալիս, աննկարագրելի ոգևորված եմ: 💫 Այս ջերմ արձագանքն ինձ մի նոր, շատ ավելի մեծ գաղափար տվեց. ցանկանում եմ այս կոնցեպտը վերարտադրել մեծ չափսերով և ամենաառաջին օրինակը նվիրել Ազնավուրի թանգարանին՝ որպես հարգանքի տուրք լեգենդին։ Ի՞նչ կարծիքի եք այս մտահղացման մասին:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Gyulbenkyan Street
Yerevan
Alerts
Be the first to know and let us send you an email when KRET posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.