ArmLand
Adventure & Travel Since 2014
We organize hiking, trekking tours, mountain climbing and campings in Armenia Dream come true in the mountains
💧 Ինչո՞ւ է լեռներում կարևոր ջուրը խմել կում-կում։
Լեռներում երկար քայլելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ օրգանիզմը աստիճանաբար կորցնում է հեղուկ, ու կարևոր է ջուրը լրացնել ոչ թե միանգամից մեծ քանակությամբ, այլ՝ փոքր կումերով և պարբերաբար։
🏔️ Կում-կում ջուր խմելը օգնում է՝
💧 պահպանել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը,
💧 խուսափել միանգամից շատ ջուր խմելուց առաջացող ծանրության զգացումից,
💧 ավելի հարմարավետ շարունակել քայլքը,
💧 կանխել ջրազրկումը, հատկապես շոգ եղանակին։
Մի սպասեք, որ ծարավը շատանա․ լեռներում ջուրը պետք է խմել պարբերաբար՝ փոքր կումերով։ 💧🥾
Իսկ մեր փոքրիկ արշավականը կբարձրացնի ձեր տրամադրությունը😂🧡
28/09/2026
🏔️ ԷՔՍՊԵԴԻՑԻԱ դեպի Մուրադսար
Երեկ Արտյոմ Մարտիրոսյանի ուղեկցությամբ իրականացվեց ԷՔՍՊԵԴԻՑԻԱՆ դեպի Մուրադսար՝ 3214 մ բարձրությամբ։
Մուրադսարի առանձնահատկություններից մեկը լեռան հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում պահպանված ժայռապատկերներն են․ մոտ 200 քարերի վրա կարելի է հանդիպել հազարամյակների պատմություն ունեցող պատկերների, որոնք տարածվում են շուրջ 2 կմ հատվածում։
Այս անգամ ևս լեռը բացեց իր պատմական ու բնական առանձնահատկությունները մեր մասնակիցների առջև։ 🏔️
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ ճանապարհը մեզ հետ անցնելու և այս ԷՔՍՊԵԴԻՑԻԱՆ մեզ հետ կիսելու համար։ 🧡
27/09/2026
🌍 Զբոսաշրջության համաշխարհային օր
Այսօր այն մարդկանց օրն է, ովքեր ճանապարհը սիրում են ոչ միայն որպես նպատակակետ հասնելու միջոց, այլև որպես նոր վայրեր բացահայտելու, բնությունը ճանաչելու ու հիշողություններ ստեղծելու հնարավորություն։ 🏔️🥾
Հայաստանը լի է լեռներով, արահետներով ու պատմություններով, որոնք սպասում են իրենց բացահայտողներին։
Թող յուրաքանչյուր նոր արշավ լինի նոր ճանապարհ, նոր գագաթ ու նոր հիշողություն։ 🧡
Շնորհավոր Զբոսաշրջության համաշխարհային օրը։
Ճանապարհը շարունակվում է… 🏔️
27/09/2026
🏔️ ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ԵՎ ՑԱՂԱՑ ՔԱՐ
Հոկտեմբերի 3-ին ArmLand-ը ուղևորվում է դեպի Վայոց Ձոր՝ պատմական վայրերով ու լեռնային արահետներով լի գեղեցիկ երթուղի։ 🧡
Մեզ սպասվում է մոտ 10 կմ արշավ՝ Արտաբույնքից մինչև Եղեգիս։
Ճանապարհին կայցելենք՝
⛪ Ցաղաց Քար վանական համալիր
🏰 Սմբատաբերդ
🏡 Եղեգիս գյուղ
⛪ Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի
🍂 Պատմական հուշարձաններ, աշնանային բնություն ու Վայոց Ձորի հրաշալի տեսարաններ՝ մեկ օրվա ընթացքում։
💰 Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
💧 Շշալցված ջուրը՝ ակումբի կողմից
📍 Հանդիպում՝ Հանրապետության հրապարակ, Մարիոթ հյուրանոցի մոտ
🕢 Ժամը՝ 07:30
🧡 Միացե՛ք...
📞 +374 44 88 00 58
24/09/2026
📍Քաջքար լեռ
Շնորհակալ ենք բոլորին 🧡😊
Հաջորդ անգամ միանալու ես չէ՞😍😂
22/09/2026
🏔️ ՎԱՐԴԵՆԻՍ ԼԵՌ — ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26
Հիշեցում՝ այս շաբաթ օրը միասին բարձրանում ենք Վարդենիս լեռ՝ 3522 մ բարձրությամբ։ ⛰️
Առջևում մեզ սպասվում է գեղեցիկ լեռնային ճանապարհ, բացվող համայնապատկերներ ու նոր գագաթ՝ ArmLand-ի հետ։ 🧡
📅 Սեպտեմբերի 26
📍 Վարդենիս լեռ — 3522 մ
Եթե դեռ չես միացել ՝ ժամանակն է գրանցվելու։
21/09/2026
🏔️ Արագածի հարավային գագաթ՝ 3887 մ
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, մեր խումբը բարձրացավ Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի հարավային գագաթ։
Արշավն անցկացվեց Անահիտի և Դենիսի ուղեկցությամբ։ Լեռնային ճանապարհը, Արագածի բնությունն ու գագաթից բացվող տեսարանները դարձան օրվա կարևորագույն պահերը։
Այս օրը նշեցինք մեր ձևով՝ լեռներում, միասին և նոր բարձունք անցնելով։ 🇦🇲🧡
Շնորհավորում ենք բոլորիս Անկախության օրվա առթիվ։
Շնորհավոր տոնդ, Հայաստան։ 🇦🇲
21/09/2026
🏔️ Դեպի Քաջքար
Այս պահին մեր խումբը ճանապարհին է դեպի Քաջքար լեռ՝ 3937 մ բարձրությամբ։
4-օրյա արշավի առաջին օրերն անցնում են Համշենի լեռնային բնության մեջ։ Առջևում դեռ երկար ճանապարհ է, իսկ մենք կիսվում ենք արշավի ընթացքով՝ հենց ճանապարհից։ 🧡
21/09/2026
⛰️ Խուստուփ — 3201 մ
Երեկ Գագիկի ուղեկցությամբ մեր ճանապարհը Սյունիքում էր՝ դեպի Խուստուփի գագաթ։ 🏔️
Քայլարշավի ընթացքում անցանք լեռնային արահետներով, հաղթահարեցինք վերելքն ու վերջում հասանք Խուստուփի 3201 մ բարձրությամբ գագաթին։
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր միացան մեզ այս արշավին։ Ձեր էներգիան ու լավ տրամադրությունը ճանապարհը դարձրեցին ավելի հաճելի։ 🧡
Կհանդիպենք հաջորդ արշավներին։ ⛰️
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Arshakunyats 4
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when ArmLand posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.