HumanUp Foundation
HumanUp կրթամշակութային հիմնադրամի առաքելությունն է ուղղորդել մարդուն դեպի ինքնաճանաչողություն և նպաստել նրա բազմակի ինտելեկտի զարգացմանը։
HumanUp Academy-ն ինովացիոն ակադեմիա, է որի նպատակն է մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդների մեջ զարգացնել այնպիսի հմտություններ ու մարդկային որակներ, որոնք անհրաժեշտ են ստարտափ, բիզնես, կամ այլ մասշտաբային նախաձեռնություն հիմնելու և այն էֆեկտիվ կառավարել կարողանալու համար՝ հաշվի առնելով ժամանակակից ու ապագա աշխարհի գլոբալ փոփոխությունները։
Եթե այս խոսքերը իրոք դիպան սրտիդ, գրի՛ր մեզ, միացի՛ր մեր նորարարական նախագծին 🚀
🚀 Ստարտափը ավելի թանկ է, քան ոսկին․
Ինչպե՞ս 🤔 ահա մանրամասները՝
13/02/2025
🧡 Սիրո մասին կարելի է խոսել անվերջ, բայց Սերն իսկապես կրողները նախընտրում են լռել և գործով արտահայտել այն:
💟 Տարբեր ազգերի բանահյուսության մեջ պահպանվել և փոխանցվել է Սիրո ամենաառանցքային դրսևորումը՝
Սերը շնորհ է, որը դու միշտ ձգտում ես տալ, պարգևել ամենքին ու ամենին։
Դա է հիմնական տարբերությունը Սիրո և սիրահարվածության միջև։ Սերը ուղղորդում է քեզ տալ, անխնա կիսվել դրանով, իսկ սիրահարվածությունը հակառակը՝ ստիպում է պահանջել, ակնկալել ու անդադար սպասումներ ունենալ։
🍎 Սիրո՝ որպես շնորհ, ամենաարխայիկ խորհրդանիշներից է Խնձորը, որն աղջիկը նվիրում էր իր ընտրյալին՝ որպես սիրո դրսևորում։
«Սիրեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք»
© Կոմիտաս
✨ Իսկական, գիտակից Սիրով լցված տոնական օրեր ենք մաղթում բոլորին։
22/10/2024
Շատ առանցքային դիտարկում է անում Areg Tadevosyan-ը.
Այսօր խնդիրների լուծման ընթացքը շատ դանդաղ է ռեսուրսների անարդյունավետ կիրառման պատճառով։ Փորձագետները կարող են կենսունակ լուծումներ մշակել, երկար աշխատել դրանք փորձարկելու և հաստատելու շուրջ, բայց նրանք իրենց ժամանակն ու էներգիան ստիպված են ծախսել տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքների վրա, որպեսզի գոնե նվազագույնը կարողանան անել։
🤔 Ո՞րն է լուծումը։
Լավագույն տարբերակի հեղինակին խոստանում ենք տալ «մեր թագավորության կեսը» 🙂
Խղճուկ ռեսուրսներով մեծ գործեր չեն անում. «Դեպի Բարձունք»-ը մարտահրավերներին դիմակայելու նախագիծ է Նոյյան Տապան. «Բացում ենք փակագծերը». Հյուրեր՝ կրթության փորձագետ, Բարձունք կրթական շարժման Առաջնորդող խորհրդի անդամ Արեգ Թադևոսյան և ուսանող, Դեպի Բարձունք...
20/10/2024
Նորարարությունն ու ստեղծարարությունը միշտ պետք է խրախուսել, աջակցել սկսնակներին, եթե ուզում ենք էական դեր ունենալ աշխարհում որպես ուժեղ երկիր։
Ով նորարար գաղափար ունի, դիմեք այս ծրագրին։ Շնորհակալություն TCF Armenia-ին այս հրաշալի հնարավորության համար։ ✨
26/09/2024
☀️ Այսօր մեծանուն հայ Վարդապետ Կոմիտասի ծննդյան օրն է։ Նրան պետք է հիշել միշտ, իսկ այսօր՝ հատկապես։
Նա արժանի է հատուկ մեծարման՝ կրթությանը, մշակույթին և ազգային զարթոնքին ուղղված իր ահռելի աշխատանքով, իր լույսով բոլորին վարակելու և դեպի ինքնաճանաչողությունը ուղղորդելու անգնահատելի գործով։
✨ Շնորհավորում ենք բոլորիս՝ Կոմիտասի պես հայ ուսուցիչ ունենալու առթիվ։
Հ.Գ. Շնորհակալություն Երևանի Մետրոպոլիտեն-ին վերջին շրջանում մետրոյի կայարաններում Կոմիտասի գործերը հնչեցնելու համար։
13/09/2024
✨ Առավոտը բարի էր բոլորի համար, հատկապես ChatGPT-ի օգտատերերի։
Open AI ընկերությունը թողարկել է իր նոր՝ «o1» մոդելը, որը մի քանի անգամ գերազանցում է բոլորիս կողմից արդեն սիրված «4o» մոդելին։
Հատկանշական է, որ նոր մոդելը ունի մտորելու հատուկ ձևաչափ՝ Chain of Thought, որը թույլ է տալիս մարդուն տեսնել, թե ինչ մոտեցմամբ է AI-ը մտածում, վերլուծում և գտնում լավագույն պատասխանը։
Նկարում երևում է, որ տեքստերի խմբագրման, պարզ օգտագործման դեպքում այն առավել չէ «4o» մոդելից, այ բայց
💻 ծրագրավորման
📊 տվյալների վերլուծության և
🔢 մաթեմատիկական խնդիրների
դեպքում նոր «o1» մոդելը շատ ավելի արդյունավետ է։
Ավելի մանրամասն կարդացեք Open AI պաշտոնական էջում։
Գերարդյունավետ օր ենք մաղթում բոլորիս ✨
01/09/2024
Հենց այս խոսքերն են փորագրված եղել Դելֆիում գտվող Ապոլոնի տաճարի մուտքի մոտ՝ որպես մարդու էության, բնույթի, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչման կոչ՝
«Ճանաչիր ինքդ քեզ»
✨ Շնորհավորում ենք գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Թող իմաստունների այդ կարևորագույն կոչը դառնա մեր բոլորի գլխավոր ուղենիշը։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
Alerts
Be the first to know and let us send you an email when HumanUp Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.