Sexual Health Protection
..
04/09/2026
Այսօր՝ Սեռական առողջության համաշխարհային օրը, մենք միանում ենք միջազգային արշավին՝ հիշեցնելու, որ սեռական առողջությունը ավելին է, քան պարզապես հիվանդությունների բացակայությունը: Դա մարդու հիմնարար իրավունք է:
Ինչպես նշված է մեր այս տարվա ուղերձում.
🌟 «Positive Sexuality: A Path to Well-being»
🌟 (Սեռականության դրական ընկալում. ճանապարհ դեպի բարեկեցություն)
Ի՞նչ է սա նշանակում գործնականում.
✅ Ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցություն՝ կապված սեռականության հետ:
✅ Առողջ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, համաձայնության և վստահության վրա:
✅ Սեռականության նկատմամբ առանց խտրականության, բաց և հարգալից մոտեցում:
Եկեք միասին գնահատենք և պաշտպանենք այս արժեքները:
📢 Ինչպե՞ս կարող ես մասնակցել.
🗣️ Բաց խոսիր այս թեմայի մասին՝ հիմնվելով գիտելիքների և հարգանքի վրա:
🛡️ Պաշտպանիր քո և ուրիշների իրավունքները:
❤️ Կիսվիր այս գրառմամբ՝ բարձրացնելու իրազեկվածությունը:
#ՍեռականԱռողջությանՕր
10/06/2026
Գաղափարների, փորձի և լավ տրամադրության հերթական փոխանակումը... 🥰
Hrach Papyan ափսոս շուտ գնացիր😏
27/03/2026
🌎 Այս տարի Պորտուգալիայում սեռական բժշկության 27-րդ համաշխարհային գիտաժողովին Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան ներկայացրեցին բժիշկ-սեքսոլոգներ Անդրանիկ Ղարիբյանը և Սաթենիկ Սահակյանը։
Dr. Andronis Gharibyan Dr. Satenik Sahakyan
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան սեռական բժշկության 27-րդ համաշխարհային համագումարում Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան սեռական բժշկության 27-րդ համաշխարհային համագումարում Մանրամասները Posted in Նորություններ Published on March 01 2025 Դիտումները՝ 103 Տպել Ուղար...
📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ 15.11.2025թ. կայացած
🩺 «Առողջ ընտանիք» խորագրով գիտաժողովի
մասնակցության վկայականները պատրաստ են։
Խնդրում ենք մոտենալ և ստանալ Ձեր վկայականները հետևյալ հասցեով՝
📍 Աբովյան 58
🏛 ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոն
Սիրով՝
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա
31/12/2025
🎄Մաղթում ենք գալիք տարում առողջություն, հոգեկան և սեռական բարեկեցություն, ներդաշնակություն և իհարկե մարդակենտրոն բժշկության շարունակական ամրապնդում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ🎉
07/12/2025
🎉 Այսօր Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, հարգարժան Արամ Էդուարդի Հակոբյանի ծննդյան տարեդարձն է։
📚 Պրոֆեսոր Հակոբյանը տարիներ շարունակ իր գիտական, կրթական և կազմակերպչական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել սեքսոլոգիայի զարգացման, մասնագետների պատրաստման և ոլորտի միջազգային ճանաչելիության բարձրացման գործում։
👩⚕👨⚕ Նրա առաջնորդությունը, մասնագիտական բարձր չափանիշները և մարդկային անկեղծ վերաբերմունքը մշտապես ոգեշնչող են թե՛ երիտասարդ մասնագետների, թե՛ ամբողջ համայնքի համար։
🌟 Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի թիմը սրտանց շնորհավորում է պրոֆեսոր Հակոբյանին՝ մաղթելով առողջություն, նոր ձեռքբերումներ, անսպառ ստեղծագործական էներգիա և շարունակական հաջողություններ մեր մասնագիտական ընտանիքի առաջընթացի գործում։
🎂 Շնորհավոր ծննդյան տարեդարձը, հարգելի պրոֆեսոր Հակոբյան։
Հարգանքով՝
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա 🇦🇲
08/11/2025
ℹ️Թիրախային լսարան
🔸սեքսոպաթոլոգներ
🔸գինեկոլոգներ
🔸ուրոլոգներ
ℹ️ 8 ՇՄԶ կրեդիտ
ℹ️ մասնակցությունն անվճար է
Նոյեմբերի 15-ին ԵՊԲՀ Նելլի Խոստիկյանի անվան լսարան
Գրացման հղում 👉
«ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔ» Մուլտիդիսցիպլինարային գիտաժողով (գրանցում) 15.11.2025 ԵՊԲՀ 6-րդ լսարան Թիրախային լսարան՝ սեքսոպաթոլոգներ, գինեկոլոգներ, ուրոլոգներ Միջոցառումը կրեդիտավորվելու է, շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ։ Մասնակցությունը ան...
05/11/2025
🎉 Ուսումնական Ձեռնարկի շնորհանդես 📖
27/10/2025
📖Սեպտեմբերի 7-ին Ռուբեն Սևակի 140-ամյակի միջոցառման ընթացքում ներկայացվեց «Բժշկի օրագրից պոկված էջեր» գիրքը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Մաթևոսյանի թարգմանությամբ։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամները։
Ռուբեն Սեւակի 140-ամյակին նվիրված «Բժշկի օրագրից պոկված էջեր» գրքի շնորհանդես Ռուբեն Սեւակի 140-ամյակին նվիրված «Բժշկի օրագրից պոկված էջեր» գրքի շնորհանդես Մանրամասները Posted in Նորություններ Published on September 17 2025 Դիտումները՝ 41 Տպել Ուղարկել էլ. փ....
05/09/2025
📖Սեռական առողջությունը սկսվում է գիտելիքից🥰
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
58 Abovyan
Yerevan
0025