Armenian National Instruments State Orchestra
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն` Արվեստի հայկական հետքերով
Ստեղծվել է 2005թ. ապրիլի 30-ին կոմպոզիտոր Արա Գևորգյանի և դիրիժոր Նորայր Դավթյանի նախաձեռնությամբ: Սկզբից ևեթ այն առաքելություն է ստանձնել պահպանելու և զարգացնելու Հայաստանում վաղուց ի վեր ձևավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստի ավանդույթները: Իր գործունեությամբ նվագախումբը կամրջել է ժամանակները և ապահովել հին և նոր սերունդների փոխկանչը ու շարունակական երթը: Բարձրագույն կոնսերվատորիական և ասպիրանտական կրթությամբ շուրջ 40 երաժիշտ-կատարողներից բաղկացած նվագախմբի երկացանկը ներառում է թե՛ անցյալի հայկական ժողովրդական ու աշուղական մեղեդիների ժամանակակից մշակումներ, թե՛ արդի հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններ: Հայկական ազգային նվագարանների միջոցով միաժամանակ մատուցվել են եվրոպական կոմպոզիտորների (Բիզե, Բրամս, Պիացոլլա և այլք) ստեղծագործություններ` դրանց հաղորդելով յուրօրինակ գրավչություն և նորօրյա շունչ: Գործունեության ընթացքում նվագախումբը համագործակցել է ժողովրդական և էստրադային հանրահայտ երգիչ-երգչուհիների հետ, իսկ շատ երիտասարդ սկսնակ կատարողների համար հարթել հայտնիության ճանապարհ: Նվագախումբը բազմաթիվ համերգներ է ունեցել ոչ միայն երևանյան համերգասրահներում, այլ Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում: Բարեգործական համերգներով հանդես է եկել ծերանոցներում և ՀՀ զինվորական հաստատություններում, մասնակցություն ունեցել երաժշտական մի շարք նախագծերին («Ժողովրդական երգիչ», «Ժողովրդական տասնյակ», «Բենեֆիս» և այլն), «Հայաստան» համահայկական փառատոնին, տարբեր արտիստների ձայնասկավառակների թողարկմանը, որոնցից է «Առավոտ Լուսո» ձայնասկավառակը, որն ընդգրկում է բազմաբնույթ նվագախմբային ստեղծագործություններ` պիեսներ, ֆանտազիա, ռապսոդիա և այլն: Նվագախմբի հետ կայացել են ամերիկացի երգիչ Դանիել Դեքքերի, լիբանանահայ երգչուհի Շողիկ Թորոսյանի մենահամերգները: Տարբեր համերգների մասնակցել է նաև ստամբուլահայ երգչուհի Սիբիլը: Իրականացվել է կանադահայ երգահան Գրիգոր Բանանցի ստեղծագործություններից կազմված հեղինակային համերգ: Նվագախումբը կազմակերպել է նաև հոբելյանական երեկոներ` նվիրված հայ անվանի արվեստագետներին` Վլադիլեն Բալյանին, Մանվել Բեգլարյանին, Խաչատուր Ավետիսյանին, Հովհաննես Բադալյանին և այլոց: Համագործակցել է հանրահայտ երգիչ-երգչուհիների հետ, ինչպես նաև տարբեր կրթական և մշակութային կառույցների հետ: Մասնակցել է մի շարք պետական միջոցառումների համերգային ծրագրերին: Համերագային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքմենստանում: Նվագախմբի կազմում ընդգրկված են հետևյալ ազգային երաժշտական գործիքները` թառ, քամանչա, ուդ, դուդուկ, քանոն, սանթուր, շվի, սրինգ, դհոլ այլն: Նվագախումբն Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական համույթ» մրցանակին: 2022թ. Հանրային ռադիոյի ֆոնդի համար ձայնագրվել է 7 ստեղծագործություն՝ Խ.Ավետիսյանի «Տոնական նախերգանք», «Կոնցերտ» շվիի համար, Գ.Հախինյանի «Պարային սյուիտ» /1-4-րդ մասեր/, Ա.Ներսիսյանի «Դլե յաման», Ժ.Բիզեի նախերգանքը «Կարմեն» օպերայից, Ա.Խաչատրյանի «Սուսերով պար», Ա.Գևորգյանի «Նաիրուհի»: 2023թ. նվագախումբը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում: Նվագախմբի երաժշտական ղեկավարն է Հայաստանի վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:
Հայաստանի Անկախ Հանրապետությունը 35 տարեկան է 🇦🇲
🎶 Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ
📅 Սեպտեմբերի 20
🕖 19:00
📍 Արամ Խաչատրյան համերգասրահ
🎟️ Տոմսերը ձեռք բերելու համար անցե´ք մեր bio բաժնի հղումով
📞 Կամ զանգահարե´ք 055 (91) 526 477 | 033 300 175 հեռախոսահամարներով
♥️ Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին տոնելու Հայաստանի անկախ Հանրապետության 35-ամյակը
🇦🇲 Հայաստանի անկախ Հանրապետությունը 35 տարեկան է
Համերգին ընդառաջ շարունակվում են մեր ակտիվ փորձերը
🎶 Համերգին կմասնակցի նաև Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի երգչախումբը
♥️ Եկե´ք տոնելու Հայաստանի Անկախ Հանրապետության 35-ամյակը Ազգային նվագարանների աննախադեպ համերգային ծրագրով
🎟️ Տոմսերը մեր bio բաժնում են
30/08/2026
✨ Ձայներ, որոնք կլցնեն բեմը
👉🏻 Թերթե´ք ծանոթանալու համար մեր համերգի մեներգիչներին
🇦🇲 Հայաստանի անկախ Հանրապետությունը 35 տարեկան է
📅 Սեպտեմբերի 20
🕖 19:00
📍 Արամ Խաչատրյան համերգասրահ
🎟️ Տոմսերը ձեռք բերելու համար անցե´ք բիոյում նշված հղումով
📞 Կամ զանգահարե´ք 055 (91) 526 477 | 033 300 175 հեռախոսահամարներով
29/08/2026
🇦🇲 Հայաստանի անկախ Հանրապետությունը 35 տարեկան է
🎶 Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը սպասում է ձեզ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական համերգին
✨ Համերգի ընթացքում ելույթ կունենան`Զարուհի Բաբայանը, Վարդան Բադալյանը, Աննա Խաչատրյանը, Մհեր Մեսրոպյանը, Վահե Մարգարյանը, Էլյա Թաշչյանը և Դավիթ Խաչատրյանը
📅 Սեպտեմբերի 20
🕖 19:00
📍 Արամ Խաչատրյան համերգասրահ
🎟️ Տոմսերը ձեռք բերելու համար անցե´ք բիոյում նշված հղումով
📞 Կամ զանգահարե´ք 055 (91) 526 477 | 033 300 175 հեռախոսահամարներով
❤️ Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին տոնելու այս կարևոր օրը։
🎶 ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆ. հատված «Երազի իմ երկիր հայրենի» ստեղծագործության կատարումից
🇦🇲 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 35 ՏԱՐԵԿԱՆ Է
🔹 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված տոնական համերգային ծրագիր։
📅 Սեպտեմբերի 20 | 🕖 19:00|
🎟️ Տոմսեր` https://www.tomsarkgh.am/hy/event/51239/Հայաստանի-ազգային-նվագարանների-պետա.html | ☎️ 055 (91) 526 477 | 033 300 175
📍 Երևան, «Արամ Խաչատրյան» համերգասրահ

📅 Սեպտեմբերի 20 | 🕖 19:00
🎟️ Տոմսեր` https://www.tomsarkgh.am/hy/event/51239/Հայաստանի-ազգային-նվագարանների-պետա.html | ☎️ 055 (91) 526 477 | 033 300 175
📍 Երևան, «Արամ Խաչատրյան» համերգասրահ
_
🇦🇲 THE REPUBLIC OF ARMENIA CELEBRATES ITS 35TH ANNIVERSARY OF INDEPENDENCE
🔹 The Armenian National Instruments State Orchestra presents a concert dedicated to the 35th anniversary of the Independence of the Republic of Armenia.
📅 September 20 | 🕖 19:00
🎟️ Tickets: https://www.tomsarkgh.am/hy/event/51239/Հայաստանի-ազգային-նվագարանների-պետա.html | ☎️ 055 (91) 526 477 | 033 300 175
📍Aram Khachaturian Concert Hall, Yerevan
17/08/2026

Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
30 Vardanants
Yerevan
0070
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |