CivilNet

CivilNet

Share

CIVILNET -- a new brand of journalism about Armenia and the Caucasus. Watch what you want when you want it.

CIVILNET` լրատվության նոր տեսակ: Ոչ միայն ԻՆՉ է կատարվել, այլ նաև ԻՆՉՈՒ: Ներկայացնում ենք ոչ միայն փորձագետների կարծիքը, այլ նաև Ձերը:

CIVILNET-ի հաղորդումներն ու նյութերը կարելի է դիտել ցանկացած պահի, ցանկացած վայրում:

Տեղական, տարածաշրջանային և միջազգային լուրեր, որոնց հիմքում է հետազոտություն և վերլուծություն:

CIVILNET -- It's not WHAT happens, but WHY and HOW that's important. Young, bilingual and trilingual reporters bring you research and analysis on today's news and everyday's issues. Watch CIVILNET live or on-demand, from the comfort of your home, your workplace, public wi-fi zones, and anywhere else with Internet access in and out of Armenia – for news and research-based coverage of local and regional as well as relevant global issues in Armenian and English.

Բյուրեղավանում խմելու ջրի նմուշներում վարակի հարուցիչներ չեն հայտնաբերվել․ ՀՎԿԱԿ 10/09/2026

Բյուրեղավանում խմելու ջրից վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Բյուրեղավանում խմելու ջրի նմուշներում վարակի հարուցիչներ չեն հայտնաբերվել․ ՀՎԿԱԿ Բյուրեղավանում խմելու ջրից վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային ...

Սամվել Կարապետյանը դատարանով Նիկոլ Փաշինյանից ներողություն է պահանջում 10/09/2026

Տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն և 3 մլն դրամ փոխհատուցում։

Սամվել Կարապետյանը դատարանով Նիկոլ Փաշինյանից ներողություն է պահանջում Տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն...

Արդյունքներն անսպասելի չէին․ ԿԳՄՍ նախարարը՝ աշակերտների ցածր ցուցանիշների մասին 10/09/2026

Անդրադառնալով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությանը, որտեղ արձանագրվել են հայաստանցի 15-ամյա աշակերտների ցածր ցուցանիշները մաթեմատիկայի, բնագիտության և ընթերցանության ոլորտներում, նախարարն ընդգծել է, որ այդ տվյալները Հայաստանի համար առաջին հերթին բազային ու ելակետային արդյունքներ են՝ հանրակրթության բարեփոխումների ընթացքն ու առաջընթացը գնահատելու համար։

Արդյունքներն անսպասելի չէին․ ԿԳՄՍ նախարարը՝ աշակերտների ցածր ցուցանիշների մասին Միջազգային աշակերտների գնահատման PISA հետազոտության արդյունքներն անսպասելի չէին,...

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով առաջին նիստը՝ սեպտեմբերի 18-ին 10/09/2026

❗️ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին։ Նիստը կանցկացվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Գործը քննող դատավորը Սերժ Ռուշանյանն է։

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով առաջին նիստը՝ սեպտեմբերի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին։ Նիստը...

10/09/2026

«Արցախը՝ նոր Սփիւռք. մեր պարտականութիւնն է օգնել իրենց»

Խոհեր պատերազմի, պարտության և պատասխանատվության մասին 10/09/2026

📌 Կարեն Հարությունյանը գրում է 2020-ի պատերազմի հետազոտության ու հետազոտական խնդիրների մասին։

Խոհեր պատերազմի, պարտության և պատասխանատվության մասին Երեկ հանդիպել էի շվեդ մի հետազոտողի, որն ուսումնասիրում է 2020-ի Ղարաբաղյան պատերազմը։ Ասում էր՝ իրենց համար կարևոր է պատերազմը հասկանալ հենց այն վերապրած մարդկանց ա...

09/09/2026

Ethnic Armenians will be required to reside in the country for two years to apply for citizenship

09/09/2026

Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջիի հետ: Յայեջին, նախքան իր առաքելության վայր մեկնելը, ներկայացրել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված իր առաջարկած ծրագիրը։

Արաղչին, ընդգծելով Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առաքելության կարևորությունը, կոչ է արել ամրապնդել երկու երկրների համար առաջնահերթություն ունեցող համագործակցության ուղղությունները և օգտագործել առկա հնարավորությունները՝ Իրանի և Հայաստանի տնտեսական ու հյուպատոսական հարաբերությունների զարգացման համար։

09/09/2026

🚗 Երևանի իշխանությունները քննարկում են խցանումների դեմ նոր սահմանափակումներ, հատկապես փոքր կենտրոնում։ Այս մասին Հ1-ի հետ հարցազրույցում ասել է Երևանի ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

🅿️ Հնարավոր տարբերակներից են կայանման ժամերի սահմանափակումը, որոշ ժամերի մուտքի արգելքը և Երևան մուտք գործելու պայմանների խստացումը։

📹 Քաղաքի մուտքերում տեղադրվում են տեսախցիկներ՝ մեքենաների հոսքը հաշվարկելու համար։ Վերջնական որոշումներ դեռ չկան։

💳 Որպես միջազգային պրակտիկայի օրինակ նա նշել է նաև մոդել, երբ ֆիքսվում է մեքենայի մուտքի ու ելքի ժամը և քաղաքում մնալու համար սակագին է կիրառվում։

🚕 Քաղաքապետարանը քննարկում է նաև լիցենզավորված քաղաքային տաքսիների համակարգ, որոնց կարող են տրվել որոշ երթևեկային առավելություններ։

🚌 Երևանում նախատեսվում է ընդլայնել ավտոբուսային առանձնացված գծերի ցանցը և ձեռք բերել ևս 200 ավտոբուս։

🎯 Նպատակը հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալն ու անձնական մեքենաների օգտագործումը նվազեցնելն է։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանությունում։

«Հայրենասերնե՞ր», թե՞ կեղծիք տարածողներ․ տելեգրամի «վարկանիշի» մյուս կողմը 09/09/2026

❓ Տեղյա՞կ եք, որ տելեգրամում կա հայկական քաղաքական ալիքների «հայրենասերների» վարկանիշ։

❗Սակայն մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ցանկում ընդգրկված ալիքները պարբերաբար տարածում են կեղծ ու մոլորեցնող տեղեկություններ։

🔍 Ովքե՞ր են այդ «հայրենասերները», ի՞նչ կապեր ունեն միմյանց հետ և որտեղի՞ց են գալիս նրանց տարածած թեզերը։

📖 Կարդացե՛ք ուսումնասիրությունը և ասեք՝ արդյո՞ք հետևում եք այդ ալիքներից որևէ մեկին։

✅ CivilnetCheck

«Հայրենասերնե՞ր», թե՞ կեղծիք տարածողներ․ տելեգրամի «վարկանիշի» մյուս կողմը Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության՝ EUPM Armenia-ի պաշտոնական մեկնարկից ընդամենը մեկ օր անց՝ հունիսի 14-ին, Ереванский наблюдатель տելեգրամյա....

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


One Northern Avenue
Yerevan
0010