ArmSoft

ArmSoft

Share

Հայկական Ծրագրեր ՍՊԸ - Բանկային, ERP, Հաշվապահական և Առևտրային համակարգեր: 39 տարվա փորձ, 270 աշխատակից և ավելի քան 31 000 պատվիրատու:

Հայկական Ծրագրեր Ընկերությունը զբաղվում է բիզնեսի կառավարման համակարգեր մշակելով, ներդնելով ու դրանց հետագա սպասարկումով: Մենք տրամադրում ենք ինչպես տիպային լուծումներ միջին ու փոքր կազմակերպություններին, այնպես էլ առանձնահատուկ լուծումներ` բարդ հաշվառում ունեցող ձեռնարկություններին և բանկային համակարգեր` բանկերին ու վարկային կազմակերպություններին:
11000 պատվիրատուներով, 240 աշխատակիցներով և 36 տարվա փորձով Հայկական Ծրագրերը հանդիսանում է ոլորտի բացարձակ առաջատարը Հայաստանում:

23/09/2026

Բանկային քաղվածքից գործընկերների արագ ավելացում - ՀԾ-Հաշվապահ 9

Photos from ArmSoft's post 23/09/2026

Այսօր մասնակցում ենք ԵՊՀ-ում անցկացվող ԲանՈւգործ Էքսպոյին։

Հարգելի ուսանողներ և աշխատանք փնտրողներ, համեցեք մեր տաղավար՝ ծանոթանալու ՀԾ-ում ծրագրավորողների համար բաց թափուր հաստիքներին և ՀԾ Ուսումնական կենտրոնի C # և SQL 1-ին մակարդակ դասընթացներին։

Դասընթացներում այս տարի ներառվել է նաև AI բաղադրիչ, իսկ երկրորդ փուլում մասնակիցները միասին կաշխատեն մեկ ընդհանուր նախագծի վրա։ Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու ՀԾ-ում աշխատանքի ընդունման հարցազրույցների։

Սիրով կսպասենք ձեզ մեր տաղավարում։

22/09/2026

📈 ՀԾ համակարգերում այժմ հասանելի է Ուղիղ համակցում Ակբա բանկի հետ։

Ակբա բանկը միացել է «ՀԾ-Կորպորատիվ բանկ» ամպային հարթակին, ինչի շնորհիվ կորպորատիվ հաճախորդները կարող են ֆինանսական գործառնություններն իրականացնել անմիջապես հաշվապահական համակարգից՝
✅ Կատարել փոխանցումներ և վճարումներ
✅ Կատարել աշխատավարձի խմբային փոխանցում
✅ Դիտել հաշիվների քաղվածքը և մնացորդը
✅ Ներբեռնել քաղվածքը և մշակել

Մեկ համակարգ՝ բանկային գործարքների և հաշվապահական աշխատանքի համար։

20/09/2026

⚡️ Բանկային գործարքներն ու հաշվապահությունը՝ մեկ միասնական համակարգում։

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ, արագ և արդյունավետ։

Ակբա բանկը միացել է «ՀԾ-կորպորատիվ բանկ» ամպային հարթակին․ այժմ ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդները կարող են բոլոր ֆինանսական գործառնություններն իրականացնել անմիջապես հաշվապահական ծրագրից։

💡 Ի՞նչ առավելություններ է տալիս նոր լուծումը․

🔹 Այլևս չկա ֆայլեր արտահանելու/ներբեռնելու կամ տվյալները կրկնակի մուտքագրելու անհրաժեշտություն։
🔹 Բանկային գործարքները, վճարումները և քաղվածքների հետ աշխատանքը կատարվում են մեկ հպումով։
🔹 Նվազում է վարչարարությունը՝ ազատելով թանկարժեք ժամանակ բիզնեսի զարգացման համար։

▶️ Մանրամասները՝ տեսանյութում։

18/09/2026
18/09/2026

Քաղվածքի ավտոմատ մշակում - ՀԾ-Հաշվապահ 9

Photos from ArmSoft's post 16/09/2026

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին , մասնակցում ենք ՀՊՏՀ-ում իրականացվող աշխատանքի ամենամյա տոնավաճառին։
Հարգելի աշխատանք փնտրողներ, համեցեք մեր տաղավար՝ ծանոթանալու ընկերությունում առկա թափուր հաստիքներին և կորպորատիվ մշակույթին։
Ձեզ սպասում են նաև անակնկալներ:
Սիրով կսպասենք Ձեզ ժամը 11:00-14:00, ՀՊՏՀ բակում։

10/09/2026

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի ավտոմատ լրացում - ՀԾ-Հաշվապահ 9

05/09/2026

Արձակուրդայինի վճարում անմիջապես հաշվարկի փաստաթղթից

ՀԾ-Հաշվապահ 9

02/09/2026

ՀԾ-ՄՌԿ համակարգի միջոցով հաստիքացուցակի վարումը դառնում է առավելագույնս ճկուն և ավտոմատացված։
Համակարգը թույլ է տալիս յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանել՝
🔹 Հաստիքների քանակը (պլանային քանակ)
🔹 Աշխատավարձի նվազագույն և առավելագույն շեմերը
🔹 Պահանջվող չափանիշները՝ կրթություն, մասնագիտություն, տարիքային և այլ հատկանիշներ
📊 Համակարգն ավտոմատ իրականացնում է հաստիքացուցակով նախատեսված և փաստացի տվյալների համեմատական վերլուծություն՝ օգնելով խուսափել շեղումներից։

#ՀԾ #հաստիքացուցակ

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Charents 1
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 11:00 - 16:00