Free Way Tour
արշավային ակումբը` հրավիրում է միասին անց
Միացե՛ք մեր գարնանային գեղեցիկ տուրերին 🌞 🍀☘️🍀 🌞
Ձեր անմոռանալի ճանապարհորդության ընկեր:
___________________________________________
Մանրամասների և տեղերը ամրագրելու համար զանգահարել՝
☎094 224656
☎099 077029
30/05/2021
Վահանավանք🇦🇲
Վահանավանքը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: Համաձայն Ստեփանոս Օրբելյանի վկայությանը, վանքի հիմնադիրն է Սյունիքի իշխան Ձագիկի որդի Վահանը, որի անունն էլ կրում է վանքը: Առաջինը 911թ. կառուցվել է Սուրբ Գրիգոր եկեղեցին, Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց: Այն խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ շինություն է, կառուցված տեղական կարմրավուն բազալտից: Եկեղեցին երկու մուտք ունի` արևմուտքից և հարավից:
Վահանավանքը հայ ճարտարապետական մտքի գեղեցկագույն կոթողներից մեկն է, Սյունյաց աշխարհի անգին զարդերից մեկը: Վանական համալիրը շրջապատվծ է գեղեցիկ անտառներով: Վանքի տարածքում կա նաև X դարում կավե խողովակներով կառուցված աղբյուր, որը գործում է մինչ օրս:
Համալիրը եղել է հայտնի մշակութային կենտրոն: Ունեցել է դպրոց, որտեղ ուսանելու են եկել Սյունիքի տարբեր բնակավայրերից: Նյութապես հզոր վանական համալիր է եղել, ունեցել է սեփական գյուղեր, մեծ հողային տարածքներ:
🇦🇲
29/05/2021
Կաքավաբերդ🇦🇲
Խոսրովի արգելոցում է գտնվում Կաքավաբերդը (9-13 դդ), որը հայտնի է նաեւ Գեղի Բերդ անունով: Բացի աշտարակներից եւ պատերից բերդում կառուցված է նաեւ միջնադարյան եկեղեցի,որի շրջակայքում կա (կամ կար) ցլերի եւ թռչունների պատկերներով հինգ մեծ վիշապների հուշարձանը ` փորագրված կանգուն քարերի վրա:
🇦🇲
10/05/2021
Մայիսի 22-ին շտապիր միանալ մեզ մասնակցելու տոլմայի համահայկական 10-րդ փառատոնին։
Ձեր անմոռանալի ճանապարհորդության ընկեր:
Մասնակցեք մեր տուրերին 5 անգամ և ստացեք 6-րդ տուրը անվճար ՀՀ տարածքուք 😉👍
Մանրամասների և տեղերը ամրագրելու համար զանգահարել՝
☎094 224656
Տևողությունը՝ 08:30-18:00
Տուրի ուղղություններն են՝
✔Սբ.ՀՌԻՓՍԻՄԵ 🚡 ⛪
✔Սբ.ԳԱՅԱՆԵ
✔ԷՋՄԻԱԾԻՆ
✔ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐ /Տոլմայի փառատոն/
Արժեքը 1 անձի համար՝ 2.300 դրամ
Արժեքը ներառում է`
* Բարձրակարգ տրանսպորտ 🚐 🚐
* Հայախոս գիդ-էքսկուրսավարի ծառայություն
Արժեքը չի ներառում (Մուտքավճարը՝ 1000դրամ)
Մեկնարկի վայր – Աբովյան փ. Ա. Իսահակյանի արձանի մոտից
____________________________________________
Մանրամասների համար զանգահարել՝
☎ 094 224656
05/05/2021
Մասնակցեք մեր տուրերին 5 անգամ և ստացեք 6-րդ տուրը անվճար ՀՀ տարածքուք 😉👍
Մանրամասների և տեղերը ամրագրելու համար զանգահարել՝
☎094 224656
Ձեր անմոռանալի ճանապարհորդության ընկեր:
Տևողությունը՝ 07:00-23:00
✔ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ 🚡 ⛪
✔ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ
✔ԽՆՁՈՐԵՍԿ
✔ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ
Արժեքը 1 անձի համար՝ 6.900 դրամ (7.900 դրամի փոխարեն)
Արժեքը ներառում է`
* Բարձրակարգ տրանսպորտ 🚐 🚐
* Հայախոս գիդ-էքսկուրսավարի ծառայություն
Արժեքը չի ներառում ճոպանուղու տոմսը՝ 5.500 դր. (ըստ ցանկության)
Մեկնարկի վայր – Աբովյան փ. Ա. Իսահակյանի արձանի մոտից
____________________________________________
Մանրամասների համար զանգահարել՝
☎ 094 224656
05/05/2021
Մասնակցեք մեր տուրերին 5 անգամ և ստացեք 6-րդ տուրը անվճար ՀՀ տարածքուք 😉👍
Մանրամասների և տեղերը ամրագրելու համար զանգահարել՝
☎094 224656
Ամեն կիրակի միացիր մեր ուխտագնացությանը՝
✔️ դեպի #ՂալթախչիիՍուրբՀովհաննես զորավոր մատուռ։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեպի Սբ. Հովհաննես հասնելու համար հաղթահարելու ենք բարձրունք մոտ 2 ժամ տևողությամբ քայլարշավով -6կմ.
Անհրաժեշտ պարագաներ․
-արևային գլխարկ, ակնոց, տաք հագուստ
-ջուր
-թեթև սնունդ
——————————————————————————————
Մեկնելու ենք ժամը 09։00-ին Աբովյան փ. Ա. Իսահակյանի արձանի մոտից
Արժեքը 1 անձի համար՝ 3.900 դր. (4.500 դրամի փոխարեն)
-բարձրակարգ տրանսպորտի
-գիդ-ուղեկցորդի ծառայությունը
-հյուրասիրություն
——————————————————————————————
Սուրբ Հովհաննես մատուռը Հայաստանի Լոռու մարզի Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ 10-12 դդ. շինություն է:
Այս մատուռը ժողովրդին հայտնի է իր հրաշագործ զորությամբ: Բժշկության ակնկալիքով այստեղ են բերել տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց։ Բազմաթիվ ընտանիքներ ուխտագնացություն են կատարել և զավակ խնդրել տեղի համանուն Սուրբից: Ի պատասխան շնորհակալության` նրանք իրենց լուման են ներդրել մատուռի բակը գեղեցկացնելուն և խաչքար են տեղադրել: Դրա վկան է խաչքարերի մի ամբողջ համաստեղություն, որոնք տեղակայված են Սուրբ Հովհաննեսի շրջակա տարածքում։
Մեկնարկի վայր – Աբովյան փ. Ա. Իսահակյանի արձանի մոտից
__________________________________________
Մանրամասների համար զանգահարել՝
☎ 094 224656
06/12/2020
Եղիշե առաքյալ կամ Ջրվշտիկ վանք
Ս.Եղիշե առաքյալ կամ Ջրվշտիկ վանքը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից հյուսիս-սրևմուտք, Մռավի անտառածածկ լեռնաբազուկներից մեկի հարավային լանջին: Հիմնվել է ս. Եղիշե վկայի գերեզմանի վրա: Եղել է Հայոց Արևելից Կողմանց հնագույն սրբավայր: Նախապես հայտնի է եղել Ներսմիհրի ուխտ անունով: Քրիստոնեության ընդունումից հետո կոչվել է Ջրվշտիկ` վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ ջրվեժի անունով, ապա` Ս. Եղիշե առաքյալ վանք: Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու, V դ. Արցախի Վաչագան Բարեպաշտ թագավորը ս. Եղիշեի նահատակության տեղում հուշասյուն է կանգնեցրել, գերեզմանի վրա մատուռ-դամբարան կառուցել և ինքն էլ վախճանվելուց հետո թաղվել դրա մոտ: Վաղ միջնադարում Ջրվշտիկ վանքը սերտորեն կապված է եղել կրոնական և քաղաքական կենտրոնների մոտակայքում գտնվող Գլխո վանքի, արքայանիստ Գյուտականի, Կաղանկատույքի, Բերդակուրի հետ` լինելով պատմական Արցախի նվիրական սրբավայր-ուխտատեղին:
1244թ.-ին Սերոբ սարկավագը հնագույն եկեղեցու հիմքերի վրա կառուցել է վանքի Ս. Եղիշե առաքյալ եկեղեցին: XII-XIII դդ. կառուցվել է Ջրվշտիկ վանքի գլխավոր միանավ թաղածածկ եկեղեցին, 1264թ.-ին` նրան արևմուտքից կից երկսյուն գավիթը, որի երկլանջ տանիքին 1323թ.-ին կանգնեցվել է քառասյուն զանգաշտարակը: 1286թ.-ին վանահայր Սիմեոնը Վաչագան Բարեպաշտ թագավորի գերեզմանի վրա եկեղեցի է կառուցել: Հյուսիսից հարավ շարքով կանգուն յոթ եկեղեցիներն ու մատուռները (XIII-XVII դդ.) թաղածածկ, երկթեք տանիքով շենքեր են, որոնք ունեն տարբեր եզրաձևով (կիսաշրջանաձև, ուղղանկյուն, զույգ կիսաշրջանաձև) և տարբեր քանակի խորաններ: Խորանների այսպիսի բազմազանությունը մեկ մենաստանում բացառիկ է հայկական վանքերում: Ջրվշտիկ վանական համալիրի հարավային կողմում են խցերն ու սեղանատունը, որոնց շարքում իր ճարտարապետությամբ առանձնանում է վանահոր երկհարկ շենքը (1552 թ.): XVI դ.-ում կառուցված վանքի պարիսպը նորոգվել և ամրացվել է 1716 թ.-ին, միաժամանակ կառուցվել և ամրացվել են երկու կամարակապ դարպասները:
Միջնադարում Ջրվշտիկ վանքում պահվել են աշխարհիկ ու կրոնական կարևոր վավերագրեր, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասք: Վանքը եղել է դպրության և գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել և նվիրատվությամբ ստացվել ենտարաբնույթ արժեքավոր ձեռագրեր: 1899 թ.-ին գտնվել են Ջրվշտիկ վանքի VII-VIII դդ. բրոնզե բուրվառները, որոնցից մեկը զարդարված է Տերունական սրբապատկերով: Գարեգին վարդապետ Հովսեփյանը բուրվառները նվիրել է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանին:
Ժողովրդական ավանդազրույցը Վաչագան Բարեպաշտ թագավորի և Անահիտ թագուհու անունների հետ է կապում Ջրվշտիկ վանքի արևմտյան կողմում գտնվող աղբյուրը, իսկ վանքի բակի խաչաքանդակ տապանաքարը համարում է Անահիտի գերեզմանը:
XVII դ.-ում Ջրվշտիկ վանքը եղել է հայ ազգային-ազատագրական պայքրի կենտրոններից: Այդ ժամանակաշրջանում մեծ հռչակ է ունեցել վանքի միաբան, քաջակորով Ավագ վարդապետը, իսկ մենաստանը վայելել է Արցախի մելիքների հոգածությունը, որոնցից գահերեցը` Ջրաբերդի նշանավոր մելիք Ադամը, թաղվել է Ջրվշտիկ վանքի բակում` Ս. Եղիշե առաքյալ եկեղեցու մոտ:
Նյութի աղբյուր` «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0054