Bebeeway Apitherapy
Բուժում մեղվի խայթերով և մեղվամթերքներով 🐝
Ապիթերապիան բժշկության ալտերնատիվ մեթոդ է, (api-մեղու, therapy-բուժում), այսինքն բուժում ենք մեղվի խայթերով, և մեղվամթերքներով: Էջում ձեզ համար կբացահայտեք մեղվամթերքները իրենց ողջ ծավալով, կծանոթանաք նրանց քիմիական կազմին, նրանցով պատրաստված բուժիչ միջոցներին, կիմանաք ինչ հիվանդությունների դեպքում են նշանակվում:
Կգտնեք առողջ օրգանիզմ ունենալու ձեր բանաձևը:
Առողջ եղեք մարդիկ, շատ առողջ...
Մեղվի խայթից հետո, ցավը տևում է 30-50 վրկ, դրանից հետո կարելի է այսպես ծանոթանալ իրար հետ
#ապիթերապիա #մեղու #ապիտոքսինոթերապիա #բնականբուժում
Բուժառուս ինչ-ինչ պատճառներով բուժումը կիսատ է թողել: Եկել էր այցի.
(կարդալ առոգանությամբ, էմոցիաներով)😇😁
- բժշկուհի ջան էլի գալու եմ, օգոստոսի եեերևի՜ կեեսսերից: Ահագի լավ եմ էէ, դեմքս էլ ա փոխվե չէ՞, նկատեցի՞ր չէ ոնց ա փոխվե, բայց նկատեցի՞ր: Առաջ, որ նաայյում էի դեմքիիիս, ասում էի արա ո՞վ ա էս հիվվվանդը: Բայց հիմա, որ նայում եմ, ժպտում եմ, էն, որ ասում ես ժպիտով, այյյյ հիմա ժըպտալըս գալիս ա:
Առաջ նստել չէի կարում: Կես ժամ նստել եմմ, այ սենց մի ժամ էլ կնստեմ հազար հավեսով🙃
😊 բոլորիդ ժպիտով ու հազար հավեսով օր եմ մաղթում☀️🐝
#ապիթերապիա #նևրոզ
Մեղվոտ բարի լույս🐝🐝🐝
Վայելենք☀️
#ապիթերապիա #մեղու
Այն մասին, թե ինպե՞ս է ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Բրեժնևը բուժվում մեղվի խայթերով, որն էլ պատճառ է դառնում ապիթերապիայի ուսումնասիրությանը:
#ինսուլտ #ապիթերապիա #аптиерапия
Այն մասին, թե ինպե՞ս է ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Բրեժնևը բուժվում մեղվի խայթերով, որն էլ պատճառ է դառնում ապիթերապիայի ուսումնասիրությանը:
#ինսուլտ #ապիթերապիա #аптиерапия #մեղու #բրեժնև
20/06/2026
Սովորեք բնությունից
🐭Երբեմն մուկը կարող է մտնել փեթակ՝ տարված մեղրի ջերմությամբ և բույրով։ Մեղուները անմիջապես արձագանքում են՝ պաշտպանելով իրենց բույնը։ Միասին նրանք հարձակվում են ներխուժողի վրա, այնքան ժամանակ մինչև նա դադարում է շարժվել։ Սակայն առաջանում է մի այլ խնդիր, որը չի կարող լուծվել ուժով. դիակը չափազանց մեծ է հեռացնելու համար։ Եթե այնտեղ մնա, այն կսկսի փտել և կարող է վտանգել ամբողջ մեղվաընտանիքը։
🐝Մեղուներն ունեն դրա դեմ պայքարի իրենց սեփական մեթոդը։ Նրանք մկան մարմինը շերտ առ շերտ ծածկում են ակնանոմով, որն իր հակաբակտերիալ, հակասնկային և պաշտպանիչ հատկությունների շնորհիվ մեկուսացնում է մկան մարմինը՝ կանխելով հոտը և քայքայումը, պաշտպանելով փեթակը հիվանդություններից։ Սա միջատների աշխարհում հիգիենայի ամենաանսովոր օրինակներից մեկն է։
✅Վտանգը չվերացնելը չի նշանակում հանձնվել. մեղուները պարզապես չեզոքացնում են այն՝ պահպանելով կարգ ու կանոն և հավասարակշռությունը փեթակի ներսում:
#զարմանահրաշՄեղվաշխարհ #մեղու
15/06/2026
ԱՌԻԹՄԻԱՆԵՐ🧡
🫀Սրտի ռիթմի և/կամ հաջորդականության խանգարումները կոչվում են ԱՌԻԹՄԻԱՆԵՐ։
Ինչպես ցանկացած դեղամիջոց, հակաառիթմիկները նույնպես առաջացնում են մի շարք կողմնակի երևույթներ։ Բացի այդ 👉 հակաառիթմիկների ոչ բավարար արդյունավետության, կողմնակի երևույթների գերակշռության կամ բուժառուի անտանելիության դեպքում անհրաժեշտություն է առաջանում հակաառիթմիկ նոր միջոցների մշտապես որոնում, որոնց մեջ իրենց հիմնավոր և անվիճելի դերն ունեն մեղվամթերքները:
Մեղվամթերքները նշանակվում են կոմպլեքս բուժման տեսքով. մայրակաթ, ծաղկափոշի, ակնամոմ, մեղր, մեղվի թույն:
Ներկայացնենք միայն մեղվի թույնի ազդեցությունը սրտամկանի վրա🙂
🐝Մեղվի թույն.
🫀Շնորհիվ ապիտոքսինի հիմնական բաղադրիչի` Մելիտինի, գանգլոբլոկացնող ազդեցության, ապիտոքսինն ունի Վագոտրոպ ազդեցություն` դանդաղեցնում է սրտի կծկումների ռիթմը:
🫀 Հայտնի է մեղվի թույնի բաղադրության մեջ մտնող կարդիոպեպ սպիտակուցի հակաառիթմիկ ազդեցությունը, որը գործում է ինչպես բետտա-ադրենոբլոկատոր, նույնպես դանդաղեցնում է սրտի կծկումների ռիթմը:
🫀 Միաժամանակ մեղվի թույնը ուժեղացնում է սրտի արտահոսքը, խոչընդոտելով սրտային անբավարարության զարգացմանը:
🫀 Ունենալով հակամակարդիչ եւ հակաագրեգատային հատկություն, անփոխարինելի է թրոմբոտիկ բարդությունների և փորոքի ֆիբրիլյացիայի կանխարգելման համար:
🫀 Ունի արտահայտված կարգավորող ազդեցություն նյարդային և
էնդոկրին համակարգի գործունեության վրա
✅միջնորդավորված ազդեցություն ունի հիպոթալամուս-հիպոֆիզ -մակերիկամի կեղև համակարգի վրա , մասնակցելով ֆոնային հիվանդությունների բուժմանը:
Առողջ եղեք 🌸
#ապիթերապիա #մեղվաբուժություն #апитерапия #մեվամթերք #ապիտոքսին #մեղու
28/05/2026
Շնորհավոր տոնդ, Հայրենի՛ք...
Աստվծո օրհնությունը միշտ քեզ հետ լինի☀️
#ՀավերժականՀայաստան
Մեղբուծության Համահայկական 4-րդ ֆորումին խոսել եմ մեղվի բուժիչ էներգիայի մասին և այն մասին, թե մեղվաբույծները ինչպե՞ս կարող են այն հասանելի դաձել մարդկանց համար:
Շնորհակալություն Մեղվաբուծության դարբնոց գիտակրթական կենտրոնին իրենց ներդրած ջանքերի համար՝ ուղղված Հայաստանում մեղվաբուծության զարգացմանը:
#ապիթերապիա
22/05/2026
Մեղբուծության Համահայկական 4-րդ ֆորումին խոսել եմ մեղվի բուժիչ էներգիայի մասին և այն մասին, թե մեղվաբույծները ինչպե՞ս կարող են այն հասանելի դաձել մարդկանց համար:
Շնորհակալություն Մեղվաբուծության դարբնոց գիտակրթական կենտրոնին իրենց ներդրած ջանքերի համար՝ ուղղված Հայաստանում մեղվաբուծության զարգացմանը:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Պարույր Սևակի 1/4
Yerevan
Opening Hours
| Monday | 13:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 12:00 |
| Wednesday | 13:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 12:00 |
| Friday | 13:00 - 17:00 |
| Saturday | 10:00 - 13:00 |