AMPERA

AMPERA

Share

AMPERA is a consulting and project management company. It was established in 2006.

In 2006-2024 the Company acted as AM Partners Consulting Company and was renamed to AMPERA in May 2024. Monitoring and Evaluation
Feasibility Studies
Needs Assessments
Business & Investment Planning
Economic analysis of enterprises
Market Surveys & Research
Sociological Surveys
Strategic Planning
Social-Economic Studies
Trainings and Seminars

Photos from AMPERA's post 24/09/2026

🔵 2026թ.-ի սեպտեմբերի 13-18 ժամանակահատվածում «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (Irrigated Agriculture Development in Ararat and Armavir Marzes - IADAAM) Ծրագրի Ջրային բաղադրիչի իրականացման շրջանակներում Ծրագրի թիմի և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները աշխատանքային ճանաչողական այցով գտնվել են Պորտուգալիայում🇵🇹: Պատվիրակության կազմում են եղել Ջրային կոմիտե-ի (ՋԿ) նախագահ Aramazd Ghalamkaryanը, նախագահի տեղակալներ Nvard Vardanyanը և Կարեն Դաղբաշյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրենի տեղակալ Ashot Khachatryanը, AMPERA ընկերության տնօրեն և Ծրագրի համակարգող Vahe Mambreyan-ը:

🔵 Ճանաչողական այցի նպատակն էր ծանոթանալ ոռոգման համակարգերի կառավարման պորտուգալական հաջողված փորձին, ոլորտի կազմակերպությունների կազմակերպաիրավական կառուցվածքին և գործառույթներին, ոռոգման համակարգերի զարգացման և կայունության ապահովման ծրագրերին և ընթացակարգերին։

🔵 Հայկական պատվիրակությունը այցելել է Պորտուգալիայի ոռոգման համակարգի կառավարման կազմակերպություններ՝ Գյուղատնտեսության և գյուղական զարգացման գլխավոր գերատեսչություն (DGADR), «Alqueva» զարգացման և ենթակառուցվածքների պետական ընկերություն (EDIA), ջրօգտագործողների ընկերություններ (ՋՕԸ) («Vale do Sorraia», «Associação de Beneficiarios de Obra de Rega de Odivelas» (ABORO), «Campilhas e Alto Sado» (ARBCAS)), ինչպես նաև հանդիպել է ՋՕԸ-ների ֆեդերացիայի (FENAREG) ներկայացուցչին: Անցկացվել են նաև դաշտային այցելություններ ֆերմերային տնտեսություններ և ոռոգման ենթակառուցվածքներ (ջրանցքներ, պոմպակայաններ և այլն)։

🔵 Այցելությունների ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է նշված կազմակերպությունների մանդատին և գործառույթներին, ոռոգման համակարգի քաղաքականության մշակման և իրականացման համակարգին՝ ինստիտուտներին, իրավա-կարգավորման համակարգին, պատասխանատուներին։ Հանդիպումների ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի սակագնի գնագոյացման մեթոդաբանությանը, ոռոգման ժամանակակից տեխնիկական լուծումներին (ներառյալ պոմպակայանների հեռավար կառավարումը, ջրի հոսքի և մակարդակի չափումը), գյուղացիական տնտեսությունների կոոպերացիայի և խոշորացման, գեր-ինտենսիվ այգիների հիմնման փորձին, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական երաշխիքների պահպանմանը՝ մեծածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հյուրընկալող կառույցների ներկայացուցիչների հետ Հայաստանում նրանց հաջող փորձի տեղայնացման պարագայում և ընթացքում հնարավոր համագործակցության վերաբերյալ։

✅ IADAAM Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից և իրականացվում Ֆրանսիայի Զարգացման Գործակալության (AFD - Agence Française de Développement) աջակցությամբ: Այն նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում:

✅ IADAAM Ծրագրի Ջրային բաղադրիչն իրականացվում է ՀՏԶՀ-ի կողմից, իսկ Ծրագրի տեխնիկական իրականացման բաղադրիչը պատվիրակվել է AMPERA ընկերության և ՈւՐԲԱՆ Կայուն զարգացման հիմնադրամի կոնսորցիումին: Ջրային բաղադրիչ նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը` ջրային ռեսուրսների կառավարման քաղաքականության իրականացման, գործիքների և կարողությունների բարելավման ուղղությամբ:

Հարցազրուցավար 11/09/2026

🔵 Համեցեք մեր թիմ՝ միասին մի քանի հետազոտություններ իրականացնենք...

Հարցազրուցավար ԱՄՊԵՐԱ խորհրդատվական և ծրագրերի կառավարման ընկերությունն իրականացնում է հետազոտություններ, որոնց շրջանակներում իրականացվում են հարցումներ՝ ՀՀ տնային տնտեսությ....

_ _ 20/08/2026

🔵 Ֆինանսական խաբեությունների և զեղծարարությունների ինչպիսի՞ ձևեր կան Հայաստանում.
🔵 Ի՞նչ պատճառով են մարդիկ ընկնում ֆինանսական խաբեբաների և զեղծարարների «թակարդը».
🔵 Ովքե՞ր են ավելի հաճախ դառնում ֆինանսական խաբեությունների և զեղծարարությունների զոհ.

✅ Այս և այլ հարցերի պատասխանները կօգնեն մեզ մշակել ֆինանսական խաբեությունների և զեղծարարությունների դեմ պայքարի հասցեական և արդյունավետ միջոցառումներ.

‼️ Ֆինանսական խաբեությունները և զեղծարարություններն արդեն հասնում են ահագնացող ծավալների.
‼️ Շատացել են խաբեությունների ձևերը: Դրանց արդյունքում հազարավոր մարդիկ կրել և կրում են ֆինանսական կորուստներ.

✅ Ուստի շատ կարևոր է, որ մասնակցեք այս ազգային հարցմանը: Ձեր պատասխանները թույլ են տալու մշակել ֆինանսական խաբեբաներին և զեղծարարներին հակազդման քայլեր.
✅ Մասնակցեք հարցմանը՝ սեղմելով այս նկարի վրա 👇

_ _ Please click the link to complete this form.

06/08/2026

📣 ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ

🔵 Պաշտոնի անվանումը 👉 ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆ

🟠 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ. Ադմինիստրատիվ օգնականը հանդիսանում է ընկերության տնօրենների օգնականը՝ ընկերության գրասենյակի վարչական կառավարման գործառույթների իրականացման հարցերում։ Գրասենյակի վարչական կառավարումը բաղկացած է տարաբնույթ գործառույթներից, որոնց լիարժեք կատարումը հանդիսանում է ադմինիստրատիվ օգնականի աշխատանքային պարտականությունը։

👇 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
🔵 Պատասխանել հեռախոսազանգերին, կատարել զանգերի անհրաժեշտ վերահասցեավորում.
🔵 Հետևել պատվիրատուների, կապալառուների և այլ գործընկերների հետ ընկերության փաստաթղթերի շարժին՝ նրանց մոտ տանելով և նրանց մոտից ստանալով փաստաթղթեր, ֆայլեր և այլ շրջանառվող տեղեկատվություն.
🔵 Վարել ընկերության աշխատակիցների և ընկերությունում աշխատելու հավակնորդների տվյալների բազա.
🔵 Իրականացնել ընկերության կարիքների համար գրասենյակային ապրանքների՝ գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների, ինչպես նաև գրասենյակային ծառայությունների գնումներ.
🔵 Աշխատանքային օրվա ընդմիջման և կորպորատիվ միջոցառումների համար իրականացնել սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների գնումներ.
🔵 Իր կողմից կատարվող ծախսերի համար վարել ֆինանսական հաշվետվություն, պատասխանատվություն կրել իրեն վստահված ֆինանսական միջոցների առկայության (պահպանման) համար.
🔵 Պատվիրատուների և գործընկերների այցերի ժամանակ ապահովել հյուրընկալություն և հյուրասիրություն.
🔵 Վերահսկել գրասենյակի մաքրուհու աշխատանքը.
🔵 Մասնակցել ընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի և կատարել ծրագրերի ղեկավարների կողմից դրված առաջադրանքներ՝ սեփական հմտությունների և մասնագիտական ունակությունների սահմաններում։

👇 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ.
🔵 Աշխատանքի վայր 👉 ՀՀ, ք. Երևան, Վերին Անտառային փող., 135 շենք, բն. 3
🔵 Աշխատանքային օրեր 👉 5-օրյա աշխատանքային շաբաթ (երկ, երք, չրք, հնգ, ուրբ), բացառիկ դեպերում՝ շաբաթ օրը (տարվա մեջ ոչ ավել, քան 5 օր)
🔵 Աշխատանքային ռեժիմ 👉 Ամբողջ դրույք
🔵 Աշխատանքային ժամեր 👉 9:00-18:00
🔵 Աշխատանքի հեռանկարայնություն 👉 Վարձատրվող փորձաշրջան՝ 1-2 ամիս, հիմնական աշխատանք՝ անժամկետ
🔵 Վարձատրություն 👉 Ֆիքսված աշխատավարձ: Աշխատավարձի չափը. ա) փորձաշրջանի ընթացքում՝ 100,000 դրամ (զուտ/մաքուր), բ) փորձաշրջանից հետո՝ 200,000 դրամ (զուտ/մաքուր)
🔵 Վարձատրության հետ կապված այլ պայմաններ 👉 ա) աշխատավարձի տարեկան ինդեքսացիա, բ) ամենամյա արձակուրդ, գ) պարգևավճարներ (անկանոն, ըստ կատարողականի)

👇 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ.
🔵 Բարձրագույն կրթություն
🔵 Հայերենի (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն
🔵 Անգլերեն և ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես ✅առավելություն
🔵 Համակարգչով աշխատելու ունակություն, MS Office-ի, Excel-ի և Outlook-ի իմացություն

👇 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
🔵 Կարգապահություն
🔵 Աշխատասիրություն
🔵 Ազնվություն
🔵 Գաղտնապահություն
🔵 Կազմակերպչական ունակություններ
🔵 Պլանավորման ունակություն
🔵 Նախաձեռնողականություն
🔵 Թիմային աշխատանքի պատրաստակամություն
🔵 Երկրից արտագաղթելու ցանկության բացակայություն

👇ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ.
🔵 CV և հետաքրքրության նամակ (ոչ պարտադիր) ուղարկել [email protected] հասցեին, Subject դաշտում նշելով «Ադմինիստրատիվ օգնական»
🔵 Դիմել մինչև 2026թ.-ի օգոստոսի 20-ը
🔵 Թեկնածուների հետ հարցազրույցներ և նրանց կազմից աշխատակցի ընտրություն՝ 2026թ.-ի օգոստոսի 20-ից մինչև 30-ը
🔵 Աշխատանքի մեկնարկ 👉 2026թ.-ի սեպտեմբերի 1

#աշխատանք #օգնական

Թափոնների կառավարման վերաբերյալ հանրային իրազեկվածության հարցում 31/07/2026

🔵 Ձեր տարածքում գործո՞ւմ է աղբահանության ծառայություն
🔵 Որքա՞ն հեռու եք գնում աղբը թափելու համար
🔵 Ձեր տարածքում կա՞ն աղբի տեսակավորման տարաներ

✅ Այս և այլ հարցերի պատասխանները կնպաստեն աղբահանության ծառայությունների հետագա բարելավման ծրագրերին
✅ Մասնակցեք հարցմանը 👇

#աղբ #ԹԱՓՈՆ #աղբահանություն #աղբիտեսակավորում #տեսակավորում #աղբիվերամշակում

Թափոնների կառավարման վերաբերյալ հանրային իրազեկվածության հարցում Please click the link to complete this form.

30/06/2026

Մելինէ Թորոս

14/06/2026

Edgar Mehrabyan

Photos from AMPERA's post 01/06/2026

🔵 «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (Irrigated Agriculture Development in Ararat and Armavir Marzes) ( ) Ծրագրի Ջրային բաղադրիչի տեխնիկական աջակցությամբ գործարկվել է Հայաստանում ոռոգման և հողային հարցերի երկխոսության հարթակը: Այս հարթակը կծառայի որպես փոխգործակցության միջավայր պետական մարմինների (ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ), ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն (ԷՆ), ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն (ՇՄՆ), «Ջրառ» ՓԲԸ, Ջրօգտագործող ընկերություններ (ՋՕԸ)), միջազգային գործընկերների (Համաշխարհային բանկ (World Bank Armenia - Համաշխարհային բանկ Հայաստան) (ՀԲ), Ֆրանսիայի զարգացման գործակալություն (AFD - Agence Française de Développement) (ՖԶԳ)) և այլ շահագրգիռ կողմերի համար։ Հարթակը ստեղծված է ոռոգման ոլորտում իրականացվող ծրագրերի շուրջ երկխոսություն ծավալելու համար՝ փաստորեն գործելով որպես ոռոգման ոլորտում իրականացվող ծրագրերի համակարգման գործիք։

🔵 2026թ.-ի մայիսի 27-ին տեղի ունեցավ հարթակի առաջին նիստ-քննարկումը, որին մասնակցեցին Ջրային կոմիտեի (ՋԿ) ներկայացուցիչները՝ ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանի (Aramazd Ghalamkaryan) գլխավորությամբ, ՀՏԶՀ ներկայացուցիչները՝ տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանի (Ashot Khachatryan) գլխավորությամբ, ՀԲ «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման» (WISE) ծրագրի ղեկավար Մարտիրոս Նալբանդյանը, ՀՀ ՇՄՆ Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ Արման Շահնուբարյանը, Ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետ Օրի Ավետիսյանը, «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանը, IADAAM Ծրագրի Ջրային բաղադրիչի օպերատոր AMPERA ընկերության և ՈւՐԲԱՆ Կայուն զարգացման հիմնադրամի (UFSD - Urban Foundation - 6,000 DAYs: a Journey to Decent Life) կոնսորցիումի ղեկավարները և փորձագետները:

🔵 Հայաստանում ոռոգման և հողային հարցերի երկխոսության հարթակի առաջին նիստի քննարկման հարցերն էին.
1️⃣. Հարթակի նպատակները Ծրագրի համատեքստում (զեկուցող՝ Արմինե Թուխիկյան)
2️⃣. Հայաստանի ջրային ռեսուրսները տարածաշրջանային համատեքստում. քաղաքատնտեսական վերլուծություն (զեկուցող՝ Հեղինե Գրիգորյան)
3️⃣. Սևանա լիճը որպես կարևորագույն էկոհամակարգ և ռազմավարական ջրային ռեսուրս. խնդիրներ և մարտահրավերներ (զեկուցող՝ Այսեր Ղազարյան)
4️⃣. Արարատի և Արմավիրի մարզերի խոշոր ջրանցքների թվային քարտեզագրում և գույքագրում (զեկուցող՝ Բենիկ Զաքարյան)

🔵 Քննարկվող հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում և մտքերի փոխանակություն: Քննարկվեցին նաև հարթակի հաջորդ նիստի ժամկետները և քննարկման հարցերի շրջանակները:

🔵 Հույս ունենք, որ Հայաստանում ոռոգման և հողային հարցերի երկխոսության հարթակը թույլ կտա բարձրացնել ոռոգման համակարգի ռազմավարական հարցերի և ծրագրի վերաբերյալ տեղեկատվության շրջանառման օպերատիվությունը և արդյունավետությունը: Բարի երթ!

🔵 ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից և իրականացվում Ֆրանսիայի Զարգացման Գործակալության աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

🔵 ՀՏԶՀ-ի կողմից իրականացվող Ջրային բաղադրիչը, որի տեխնիկական իրականացման բաղադրիչը պատվիրակվել է AMPERA ընկերության և UFSD - Urban Foundation - 6,000 DAYs: a Journey to Decent Life կոնսորցիումին, նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանը` ջրային ռեսուրսների կառավարման քաղաքականության իրականացման, գործիքների և կարողությունների բարելավման ուղղությամբ։

29/05/2026

Hermine Ghazaryan

22/02/2026

Артём Варданян

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


3, 135 Verin Antarayin Str
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30