Yerevan Events
Երևանյան մշակութային և ժամանցային միջոցառումների ուղեցույց:
Բեռնեք անվճար Yerevan events հավելվածը
Yerevan events (Երևանյան միջոցառումներ) նախագիծը ուղեցույց է, որը կօգնի Ձեզ հետևել Երևանյան մշակութային, ժամանցային, կրթական, սպորտային և այլ միջոցառումներին, ինչպես նաև կինոթատրոնների կինոցուցադրություններին: Yerevan events-ը հաղորդակցային գործիք և կապող օղակ է միջոցառումներ կազմակերպողների և ժամանցասերների միջև: Հետևելով մեզ, Դուք մշտապես տեղեկացված կլինեք ինչպես առանձին հաստատության, այնպես էլ
10/06/2026
Ամառային երեկոները -ը հրավիրում է Մայր թատրոն միասին դիտելու բազմաժանր ներկայացումներ սիրված դերասանների մասնակցությամբ 🎭։
Այս շաբաթ ներկայացվելու են`
➡️ Հունիսի 11 - ԻՇԱՄԵՂՈՒ
➡️ Հունիսի 14 - ՄՈԽՐՈՏԸ
Շտապեք տոմսեր ամրագրել` զանգահարելով
📞 010 527670
093 789392
#երևանյանմիջոցառումներ #արիթատրոն #արիերևան #ներկայացում #մայրթատրոն Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
09/06/2026
#հունիս-ին Մնջախաղի թատրոնում հետևյալ ներկայացումներն են ներկայացվելու.
🎭 Հունիսի 27 - ՕՖԼԱՅՆ
🎭 Հունիսի 29 - ԴԵՊԻ ՆԵՐՍ
Ներկայացումների սկիզբը` ժ. 19:00
Վայրը` 📍ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոն / Ամիրյան 26
Տոմսերի համար ⬇️
098 123132
#երևանյանմիջոցառումներ #արիերևան #արիթատրոն Երևանի Մնջախաղի Պետական Թատրոն | Yerevan State Pantomime Theatre
04/06/2026
📌Այս տարի «Երևանի Գինու Օրեր»-ը նշում է իր 10–ամյակը։
📌 Հունիսի 5-ին, 6-ին և 7-ին Երևանի սիրտը կրկին կլցվի մարդկանց էմոցիաներով, հանդիպումներով ու ստեղծվող հիշողություններով, որոնց կհամեմեն գինին ու մշակույթը։
Փառատոնը կհամախմբի ավելի քան 100 գինեգործի և գինեգործական ընկերության, հարյուրավոր գործընկերների և հազարավոր այցելուների՝ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։
Տեղեկացնում ենք նաև, որ «Երևանի Գինու Օրեր» փառատոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով 2026 թ. հունիսի 4-ին՝ ժամը 07։00-ից կդադարեցվի երթևեկությունը հետևյալ հատվածներում․
• Պուշկին–Սարյան խաչմերուկից մինչև Սարյան–Մոսկովյան–Թումանյան խաչմերուկ,
• Սարյան–Մոսկովյան–Թումանյան խաչմերուկից մինչև Սպենդիարյան–Մոսկովյան խաչմերուկ,
• Սպենդիարյան–Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան–Բողրամյան խաչմերուկ,
• Սարյան–Մոսկովյան–Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան–Փարպեցի խաչմերուկ։
Հունիսի 4-ին՝ ժամը 07։00-ից, կմեկնարկի նշված հատվածներում կայանված մեքենաների տարհանումը։
Խնդրում ենք հաշվի առնել, որ բոլոր մեքենաները դուրս են բերվում տարածքից ամեն օր մինչև ժամը 12։00-ն և խնդրում ենք օգտվել հարակից փողոցներից, նախապես պլանավորելով երթուղիներն ու կայանումը։
Երթևեկությունն ամբողջությամբ կվերականգնվի հունիսի 8-ին՝ ժամը 07։00-ից։
#երևանյանմիջոցառումներ #արիերևան
01/06/2026
Այսօր ամենամաքուր և ամենամանկական տոնն է` Երեխաների Պաշտպանության միջազգային օրը👶👧👦։
Սիրելի' փոքրիկներ, -ի ողջ անձնակազմը շնորհավորում է ձեզ օրվա առթիվ` մաղթելով անամպ և խաղաղ երկինք, անհոգ մանկություն, լինեք առողջ և ժպիտը ուղեկից լինի ձեզ ողջ կյանքում ❣️👨👩👧👦։
01/06/2026
Հունիսի 1-ին մայրաքաղաքում միջոցառումների պակաս չի լինելու 👧🧒😍:
Միայն պետք է ընտրեք վայրը` Հյուսիսային պողոտա, Անգլիական այգի թե Կարապի լիճ 🤔:
#երևանյանմիջոցառումներ #արիերևան Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
28/05/2026
Այսօր Հայաստանի Առաջին հանրապետության օրն է 🇦🇲: Օրը նշանավորվեց Հանրապետության հրապարակում շքերթով, որտեղ ներկայացվեցին վերջին տարիներին ձեռքբերված ռազմական սպառազինությունը։
Փա՜ռք նահատակներին🪖
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը ❤️💙🧡
Հունիսի 1-ին մայրաքաղաքում իսկական հեքիաթային օր է լինելու 👧🥳🧒
ժ. 12:00-18:00-ը Կարապի լճում և Հյուսիսային պողոտայում միասին ժամանակ ենք անցկացնելու և խաղալու🎈
Օրը ավարտվելու է հատուկ անակնկալով․
20:30-ին Ազատության հրապարակում Առյուծիկը բացահայտելու է մի շատ կարևոր գաղտնիք… 👀✨
Իսկ թե ինչ գաղտնիք, կիմանաք գալով Ազատության հրապարակ 🥳
#երևանյանմիջոցառումներ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
22/05/2026
Թերևս այսօրվա ամենասպասված իրադարձությունը‼️
Երևանյան բոլոր դպրոցներում այսօր հնչեց Վերջին Զանգը 🎊🔔:
Իրադարձություն, որին անհամբեր սպասում էին բոլոր շրջանավարտները 👨🎓👩🎓։
-ի ողջ անձնակազմը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին, մաղթելով հաջողություններով լի ճանապարհ, մեծ ձեռքբերումներ և երջանիկ ապագա։
Այս շաբաթ Մայր թատրոնում տրագիկոմեդիա է ներկայացվելու. Շ.Ջոնսի 🎭 «ԻՇԱՄԵՂՈՒ» ներկայացումը, մասնակցությամբ Նելլի Խերանյանի, Արաքսյա Մելիքյանի, և մյուսների:
🗓Մայիսի 20-ին, ժ․ 19:30-ին Մայր թատրոնի Փոքր բեմ
Տոմսերն ամրագրելու համար զանգահարեք․
☎️ 010 527670
📲 093 789392
Շտապեք, տոմսերը տոմսերը շուտ են սպառվում‼
#երևանյանմիջոցառումներ #արիերևան #արիթատրոն Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հունիսի 2-6-ը 4-րդ անգամ Թումանյանի անվան զբոսայգում կիրականացվի երևանյան բալետային միջազգային փառատոնը:
🩰 Հունիսի 2-ին և 3-ին անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ կներկայացվի Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Թամար» բալետի պրեմիերան:
🩰 Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի արդեն մեծ ճանաչում գտած և սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:
🕦Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:
#երևանյանմիջոցառումներ #բալետ #արիերևան #ներկայացում Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Address
Yekmalyan 6
Yerevan
0002
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |