VT Consulting

VT Consulting

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from VT Consulting, Tax preparation service, Ռոստոմի փողոց 30, Yerevan.

«Վի ԹԻ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունն առաջարկում է ՝

✔Հարկային խորհրդատվություն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար
✔Հաշվապահական և հարկային հաշվառում բոլոր ոլորտներում

24/04/2026

📢 Կարևոր տեղեկատվություն առևտրի էլեկտրոնային հարթակների (Wildberries-ի) վերաբերյալ

📅 2027 թ․ հունվարի 1-ից առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողները դուրս կգան հարկման հատուկ համակարգից և կաշխատեն հարկման ընդհանուր համակարգում

Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա մատակարարվող ապրանքների մասով՝ անկախ ԱԱՀ-ի շեմից, Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում՝

ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այն դեպքում, երբ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքները մատակարարվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում.

ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այն դեպքում, երբ իր կողմից շահագործվող առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքները մատակարարվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում:

📌 Այս փոփոխությունը նպատակ ունի ապահովել հավասար մրցակցային պայմաններ և բարձրացնել հարկային թափանցիկությունը էլեկտրոնային առևտրի ոլորտում։

📩 Խորհրդատվության և այլ մանրամասների համար դիմեք ՎԻ ԹԻ Քոնսալթինգ ՍՊԸ

📍 ք. Երևան, Ռոստոմի 30 (Nar-Dos Plaza)
📞 094-37-38-73

14/03/2026

📢 Փոփոխություններ ՀՀ հարկային օրենսգրքում (երկրորդ ընթերցում)

Ընդունվել է օրենքի նախագիծ, որով սահմանվում են նոր կանոններ բժշկական ծառայությունների հաշվառման և վճարումների վերահսկման ոլորտում։

🔹 Բժշկական ծառայությունների նույնականացում
Յուրաքանչյուր մատուցված բժշկական ծառայության համար անհրաժեշտ կլինի ունենալ էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված անհատական նույնականացման ծածկագիր։

🔹 ՀԴՄ կիրառություն բժշկական կազմակերպություններում
Այն բժշկական կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք միացված են էլեկտրոնային առողջապահության համակարգին, պարտավոր են կիրառել ՀԴՄ, եթե վճարումը կատարվում է վճարային տեխնոլոգիաների միջոցով։

🔹 Նույնականացման ծածկագիր հաշվարկային փաստաթղթերում
Բժշկական ծառայության նույնականացման ծածկագիրը պետք է ներառվի նաև հաշվարկային փաստաթղթերում։

📅 Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ 2026 թվականի ապրիլի 1։
Նախատեսվում է, որ անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը կընդունվեն օրենքի հրապարակումից հետո 60 օրվա ընթացքում։

📌 Ունե՞ք հարցեր կամ ցանկանում եք ստանալ մասնագիտական խորհրդատվություն։
Կապվե՛ք մեզ հետ և ստացե´ք ամբողջական աջակցություն հարկային օրենսդրության հարցերում։

📍 ք. Երևան, Ռոստոմի 30 (Nar-Dos Plaza)
📞 094-37-38-73

#ՀարկայինՕրենսդրություն #ՀարկայինՓոփոխություններ #Հաշվապահություն #ՀարկայինԽորհրդատվություն #ԲիզնեսՀայաստան

08/03/2026

Ցանկանո՞ւմ եք խորացնել Ձեր գիտելիքները հարկային օրենսդրության ոլորտում 📊

Մեկնարկում է Հարկային օրենսդրության խորացված դասընթացի նոր խումբը։

Դասընթացը նախատեսված է ոլորտում արդեն աշխատող մասնագետների համար, ովքեր ցանկանում են ավելի խորքային հասկանալ ՀՀ հարկային համակարգը և աշխատել վստահ ու պրոֆեսիոնալ մակարդակով։

Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
• ՀՀ ամբողջ հարկային օրենսգիրքը
• Օրենսգրքի վերջին փոփոխություններն ու թարմացումները
• Գործնական կիրառման կարևոր նրբությունները

📅 Մեկնարկ՝ ապրիլի 28
⏱ Տևողություն՝ 3 ամիս
📚 Շաբաթական՝ 2 դաս
💰 Արժեք՝ ամսեկան 40 000 դրամ
Շտապում ենք տեղեկացնել, որ առաջին 5 գրանցվողների համար կգործի 20% զեղչ։

📍 ք. Երևան, Ռոստոմի 30 (Nar-Dos Plaza), Զորավար Անդրանիկ մետրոյի մոտ
📌 Տեղերը սահմանափակ են․ շտապե՛ք ամրագրել
📞 094-37-38-73

#Հաշվապահություն #ՀաշվապահականԴասընթաց #ՆորՄասնագիտություն #Կարիերա #ԿրթությունԵրևան #ՏեղերըՍահմանափակԵն

13/02/2026

Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

http://www.parliament.am/draft_history.php?id=16150

✅Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:

Ըստ այդմ՝
📌աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),

📌մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,

📌գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,

📌ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,

📌ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։

🔻Նախագահի ստորագրումից հետո Օրենքի իրավակարգավորումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման հաջորդ օրվանից:

01/02/2026

Ուզու՞մ ես դառնալ պահանջված հաշվապահ 🧮
Սկսի՛ր քո պրոֆեսիոնալ ուղին մեզ հետ՝ ՎԻ ԹԻ Քոնսալթինգում 📚

📌 Մասնակցի՛ր ԿԳՄՍՆ նախարարության կողմից երաշխավորված դասընթացին՝ ստանալով պետական ճանաչում ունեցող վկայական և արժեքավոր գիտելիքներ։

🎓 Սա մի դասընթաց է, որ կարող է ամբողջությամբ փոխել քո ապագան։
✅ Ուսումնառություն պրակտիկ ծրագրերով
✅ Փորձառու մասնագետներ
✅ Ուսման գումարը հետ վերադարձնելու հնարավորություն

📍Վայրը՝ Երևան, Ռոստոմի փողոց 30 (Nar-Dos Plaza) (Զորավար Անդրանիկ մետրոյի հարևանությամբ)
📌Տեղերը սահմանափակ են — շտապի՛ր ամրագրել։
💸Արժեքը՝ 30.000 դրամ / ամսական/ 4 ամիս

📞Զանգահարի՛ր՝ 094-37-38-73
📩Գրի՛ր մեր էջին — պատասխանում ենք շատ արագ։

🚀 Մի՛ կորցրու քո հնարավորությունը՝ սկսելու նոր մասնագիտական ուղի։

#Հաշվապահություն #Դասընթացներ #ՎԻԹԻՔոնսալթինգ #ԵրևանԴասընթացներ #ՆորՍկիզբ #ՀաշվապահԴարձիր

31/12/2025

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

«VT Consulting»‑ը սիրով շնորհավորում է Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ արդյունավետ համագործակցության, վստահության և ակտիվ ներգրավվածության համար։

Մաղթում ենք, որ 2026 թվականը Ձեզ պարգևի ստեղծագործ գաղափարներ, նոր հաջողություններ և կայուն առաջընթաց։

Photos from VT Consulting's post 26/12/2025

Ազգային ժողովը ընդունեց ✅

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը 🏛️🩺

Մանրամասն նկարագրությունը կարդացե´ք հրապարակման մեջ 👇📌

Դիմե՛ք մեզ՝ ԱՆՎՃԱՐ խորհրդատվության համար 📩🤝

📞 +374 94 373873
📍 ք. Երևան, Ռոստոմի 30 (Nar-Dos Plaza) 🗺️🏢

#առողջապահություն #առողջությանապահովագրություն #համընդհանուրապահովագրություն #օրենք #ԱզգայինԺողով #Հայաստան #Երևան #խորհրդատվություն #անվճարխորհրդատվություն #իրավաբանականխորհրդատվություն #ապահովագրություն #առողջություն #լուրեր

Photos from VT Consulting's post 16/12/2025

📄 Թվային աշխատանքային պայմանագրեր՝ առանց բարդությունների

📌 2026թ. հունվարի 1-ից պարտադիր՝ նոր պայմանագրերի համար
📌 Գործող պայմանագրերի պարտադիր թվայնացում, օրինական ժամկետը` 12 ամիս⏳

⚠️ Սխալ ձևակերպումները կարող են բերել խնդիրների և տույժերի։

💼 ՎԻ ԹԻ Քոնսալթինգը առաջարկում է
✔ արագ և ճիշտ թվայնացում
✔ ՊԵԿ համակարգի ամբողջական ուղեկցում
✔ հաշվապահական ծառայություն

🎯 ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն

📞 +374 94 373873
📍 ք. Երևան, Ռոստոմի 30 (Nar-Dos Plaza)

#ԹվայինՊայմանագիր #ԱշխատանքայինՕրենսգիրք
#ՀաշվապահականԾառայություն #ՎԻԹԻՔոնսալթինգ

Want your business to be the top-listed Accountant in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Ռոստոմի փողոց 30
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00

Alerts

Be the first to know and let us send you an email when VT Consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.