Ringtower

Ringtower

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ringtower, Advertising/Marketing, 15/4 Vardanants St, Yerevan.

Մենք կազմակերպում ենք BookArt-ի և այլ նախագծերի շրջանակներում` գրողների, նկարիչների, թարգմանիչների, գործարարների և այլ ոլորտների կայացած անձանց հետ պանելային քննարկումներ, սեմինարներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և այլն😍

23/09/2026

#Իդեպ 😉 մեր էջում գործարար աշխարհի, արվեստի, սպորտի հարցազրույցների վարողը և խմբագիրն է լինելու` Անուշ Թորոսյանը🙂
(Անուշի նման պրոֆեսիոնալ լրագրող, խմբագիր ես չգիտեմ)

«Ի դեպ» — 4 գործարար (անհատներ), 1 հանդիպում, 1 կարևոր թեմա

1. 4 տարբեր ոլորտների գործարարների, անհատների մասնակցությամբ, հանդիպում են նույն սեղանի շուրջ։
Նպատակը՝ ծանոթություն, կապերի ստեղծում, փորձի փոխանակում։

2. Յուրաքանչյուր մասնակից ունենում է պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա։
Այսինքն՝ միջոցառումը նրա համար նաև անձնական բրենդինգի հնարավորություն է։

3. Անհատական հարցազրույցներ Յուրաքանչյուր գործարարի հետ առանձին կարճ հարցազրույց՝ իր բիզնեսի, ճանապարհի, փորձի ու տեսակետի մասին։

4. «Ի դեպ» գլխավոր դիսկուս. 4 մասնակիցները միասին քննարկում են մեկ կարևոր ու արդիական բիզնես թեմա։

Օրինակ՝
«Արհեստական բանականությունը փոխո՞ւմ է բիզնեսը, թե՞ պարզապես նոր գործիք է»
կամ
«Հայկական բրենդը՝ տեղական շուկայից դեպի միջազգային շուկա»։

Այս հատվածն ունենալու է`
📻 ռադիոյի համար՝ աուդիո հաղորդում Radio Arménie #Ռադիոկամուրջի շրջանակներում 🇫🇷
▶️ YouTube-ի համար՝ համառոտ վիդեո դիսկուս

Իսկ ամենակարևոր առավելությունը😍

Յուրաքանչյուր գործարար այս նախագծից ստանում է մի ամբողջ կոնտենտ փաթեթ.

1 networking հանդիպում → 1 ֆոտոսեսիա → 1 անհատական հարցազրույց → 1 ընդհանուր դիսկուս → ռադիո → YouTube → սոցիալական մեդիայի կարճ հոլովակներ։

Այսինքն՝ մասնակիցը պարզապես «հարցազրույցի չի գալիս»։ Նա մտնում է բիզնես համայնքի և մեդիա նախագծի մեջ։

Յուրաքանչյուր թողարկում կունենա իր թեմատիկ վերնագիրը, օրինակ՝

Ի ԴԵՊ — ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ/
4 գործարարներ × 1 թեմա ☺️
---

#բիզնեսոլորտ
#արվեստ #սպորտայիննորություններ

11/09/2026

Ի դեպ գործարար հարցազրույցների նախագիծը վերադառնում է 😎

1 networking հանդիպում → 1 ֆոտոսեսիա → 1 անհատական հարցազրույց → 1 ընդհանուր դիսկուս → ռադիո → YouTube → սոցիալական մեդիայի կարճ հոլովակներ։
Նախագիծ, որին մասնակիցը պարզապես «հարցազրույցի չի գալիս»։ Նա մտնում է բիզնես համայնքի և մեդիա նախագծի մեջ։
Մանրամասները շատ շուտով կհրապարակենք ❤️

18/06/2026

Ի՞նչ բույր ընտրել գործնական հանդիպման գնալիս 🤔
Մարդիկ պետք է զգան ձեր օծանելիքը միայն այն ժամանակ, երբ մոտենում են ձեզ, ոչ թե այն պահին, երբ դուք մտնում եք սենյակ💙
Գործնական հանդիպումների ժամանակ օծանելիքը պետք է լրացնի ձեր կերպարը, այլ ոչ թե ուշադրություն գրավի։ Ահա մի քանի խորհուրդ․

🥰 Քանակը

💎Բավարար է 1-2 սեղմումը։

💎Եթե հանդիպումը փակ սենյակում է կամ երկար է տևելու, ավելի լավ է սահմանափակվել մեկ սեղմումով։

🥰Որտե՞ղ ցողել

💎Պարանոցի ստորին հատվածին կամ ականջի հետևում։

💎Կարող եք մեկ սեղմում անել նաև կրծքավանդակի հատվածին, որպեսզի բույրը մեղմ տարածվի։

🥰 Ինչպիսի՞ բույրեր ընտրել

Գործնական միջավայրի համար առավել հարմար են.

💎Թեթև ցիտրուսային բույրերը,

💎Մաքուր և թարմ նոտաները,

💎Նուրբ փայտային կամ ծաղկային բույրերը։

🚫Խուսափեք չափազանց քաղցր, ծանր կամ շատ ինտենսիվ բույրերից, քանի որ դրանք կարող են անհարմարություն պատճառել գործընկերներին։

🥰Երբ կիրառել

💎Օծանելիքը ցողեք հանդիպումից 20-30 րոպե առաջ, որպեսզի առաջին ուժեղ նոտաները մեղմանան։

💎Եթե հանդիպումը շարունակվում է ամբողջ օրը, սովորաբար անհրաժեշտ չէ օծանելիքը կրկին կիրառել։

🪙Գործնական միջավայրի «ոսկե կանոնը»

😊Եթե զրուցակիցը ձեր բույրը զգում է միայն մոտ տարածությունից, ապա օծանելիքը ճիշտ քանակով է կիրառվել։
---
#խորհուրդներ #օծանելիքիմասին

03/06/2026

Օրեր կան, որոնք գունապնակ են💙
Սա իր տեսակով լրիվ այլ երեկո էր😍 Կայացավ📌Մայիսի 30-ին «Գույնը մատնում է» խորագրով հանդիպում-բանախոսությունը` դիզայներ, սինեսթետ Гаяне Мартиросянի հետ:
Շուրջ 2,5 ժամ բացահայտեցինք գույների աշխարի միջոցով, թե ինչո՞ւ չկա կնոջ և տղամարդու միջև հարմոնիա։
Արդյո՞ք նրանից չէ, որ էներգիայի գույնը հակամարտության մեջ է մեդիայի և գովազդների միջոցով մեր ուղեղում լցված սխալ ինֆորմացիայի հետ և այլն։
Անսահման հետաքրքիր էր լսել Գայանեին, ով տարիներով կուտակած ուսումնասիրությունները, գիտելիքները փորձում էր սեղմ ժամանակում հասցնել ներկաներին։ Համբերատար պատասխանում էր բոլորի հարցերին։
Բացահայտումներով լի աշխարհ էր, որը դեռ պիտի շարունակվի 💙
Շնորհակալություն Գայանե ջան, որ շատ մանրակրկիտ ես աշխատում, բացատրում և չես զլանում բոլորի հարցերին անհատապես պատասխանել 🫠
Շնորհակալություն նաև հետաքրքրասեր, բանիմաց ներկաներին, ովքեր ոիշադիր մոտ 2,5 ժամ լսում էին և ակտիվ մասնակցում❤️
#գույներըմատնումեն #գույներ

24/05/2026

Հրաշալի մթնոլորտում կայացավ #Նեթվորկինգօր/ -ը և արդյունավոտ անցավ շնորհիվ ներկա գործարար կանանց💙
Բոլորը հնարավորություն ունեցան խոսել, պատմել զավեշտալի դեպքեր, կիսվել փորձով և իրար ոգևորել 🙂

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


15/4 Vardanants St
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00