Node Studio
● Ինտերիեր դիզայն և շինարարություն
● Նախագծումից մինչև ամբողջական իրականացում
● Բնակելի և կոմերցիոն տարածքներ
Node Studio-ն ինտերիերի դիզայնի և ամբողջական իրականացման ստուդիա է Երևանում։
Մենք ստեղծում ենք բնակելի և կոմերցիոն ինտերիերներ՝ տարածքի պլանավորումից, 3D վիզուալիզացիայից և աշխատանքային գծագրերից մինչև վերանորոգման աշխատանքների կազմակերպում, կահավորում և վերջնական հանձնում։
Մեր մոտեցումը համատեղում է ֆունկցիոնալությունը, պարզ ձևերը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը՝ ստեղծելով մտածված, ժամանակակից և երկարաժամկետ արժեք ունեցող տարածքներ։
Գեղեցիկ ռենդերը դեռ ամբողջական նախագիծ չե։
Ռենդերը ցույց է տալիս` ինչ տեսք կունենա ինտերիերը, բայց շինարարության համար պետք են նաև ճիշտ հատակագծեր, լուսավորության, էլեկտրականության ու տեխնիկական լուծումների պլաններ։
Հակառակ դեպքում սխալներն ու խնդիրները շատանում են, իսկ որոշ փոփոխություններ արդեն տեղում լուծելը կարող է ժամանակ ու լրացուցիչ ծախս պահանջել։
Պլանավորում եք վերանորոգու՞մ։ Գրեք մեզ` սիրով կքննարկենք ձեր նախագիծը։
Այս նախագիծը սկսվել է դատարկ տարածքից, իսկ հիմա արդեն կամաց կամաց ստանում է իր նախատեսված տեսքը։
Ռենդերներում ամեն ինչ նախապես մտածված է` տարածքի կազմակերպումից մինչև նյութերն ու մանրամասները։ Հիմա հերթը շինարարությունն է, ամենահետաքրքիր մասը հենց այն է, երբ պատկերները սկսում են իրականություն դառնալ։
Շուտով ցույց կտանք նաև հաջորդ փուլերը։
#ինտերիերդիզայն #բնակարանիվերանորոգում
22/07/2026
Ինտերիերի լավ արդյունքը սկսվում է ճիշտ պլանավորումից, բայց չի ավարտվում միայն դիզայնով։
Node Studio-ում ամբողջ գործընթացը վարում ենք մեկ թիմով՝ տարածքի ուսումնասիրությունից ու հատակագծի մշակումից մինչև 3D պատկերներ, աշխատանքային գծագրեր, նյութերի ընտրություն և շինարարության վերահսկում։
Այս մոտեցումը օգնում է, որ նախագծված լուծումները հնարավորինս ճշգրիտ իրականացվեն, իսկ տարբեր աշխատանքները լինեն համակարգված։
Աշխատում ենք Երևանում՝ նորակառույց բնակարանների և վերանորոգման կարիք ունեցող տարածքների հետ։
Պլանավորում ե՞ք նոր ինտերիեր կամ ամբողջական վերանորոգում։
Գրեք մեզ՝ ձեր նախագիծը քննարկելու համար։
Interior design and construction in Yerevan — from the first plan to the finished space. Send us your floor plan, approximate area and current photos to discuss your project.
#ԻնտերիերԴիզայն Վերանորոգում Երևան
Այս 60քմ բնակարանը սկսվեց լրիվ դատարկ տարածքից, իսկ վերջում դարձավ այսպիսի պատրաստ ու հարմարավետ տուն։
Սկզբում մշակեցինք ամբողջ դիզայնը եռաչափ պատկերներով, հետո անցանք շինարարությանը և իրականացրեցինք նախագիծը մինչև վերջ։
Ձեր բնակարանը կարող է լինել հաջորդը։
Ուղարկեք մեզ հատակագիծը, ու միասին կքննակենք հնարավոր տարբերակները։
#ինտերիերդիզայն #բնակարանիվերանորոգում #երևան
Տարածքը գեղեցիկ դարձնելը միայն սկիզբն է։ Մեզ համար կարևոր է, որ այն նաև լինի հարմար, մտածված և իսկապես ձերը։
Node studio-ում ստեղծում և իրականացնում ենք ինտերիերներ` գաղափարից մինչև պատրաստ տարածք։
Նորակառույց բնակարա՞ն, թ՞ե վերանորոգում։ Գրեք մեզ` միասին կգտնենք ձեր տարածքին համապատասխան լավագույն լուծումը
#ինտերիերդիզայն #ինտերիեր #վերանորոգում #երևան
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 09:00 - 13:00 |