Max Work
Հեռ 055 66 05 85 , 099 66 05 85,
Վ.Տերյան 91
www.maxwork.am
Մաքս Ուորք ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Գոռ Աբգարյանի կողմից, ով հանդիսանում է ընկերության հիմանդիրը և տնօրենը:
Սկզբնական շրջանում այն իրականացնում էր միայն Au-pair ծրագիրը, ապա հաջողությամբ աշխատելով ընդլայնեց իրականացվող ծրագրերի շրջանակները սկսելով իրականացնել նաև working holiday ծրագիրը 2014 թվականից: Ընկերության բարի համբավի և կազմակերպված աշատանքի մասին են խոսում այն բոլոր մասնակիցները, ովքեր այս կամ այն ծրագրերով մեկնել են տարբեր երկրներ:
2015 թվականից ընկերությունը պայմանագիր կնքեց մի շարք Գերմանական, Ավստրիական, Ամերիկյան, Չինական, Ռուսական, Իսպանական և այլ Եվրոպական ընկերությունների, դպրոցների, համալսարաններ և քոլեջների հետ և սկսեց իրականացնել ամառային դպրոցներ, ամառային ճամբարներ, տարբեր լեզվի դասընթացներ տարբեր երկրներում, ընկերության որոշ գործընկերներ տրամադրում են կրթաթոշակներ լավագույն ուսանողներին: Մաքս Ուորք ընկերությունը կազմակերպում է լեզվի հատուկ դասընթացներ այն դիմորդների համար, ում անհրաժեշտ է բարելավել օտար լեզվի գիտելիքները, որևէ ծրագրին մասնակցելու համար:
Դասընթացների արդյունավետության մասին են վկայում մեր մասնակիցների քննությունների մշտական բարձր արդյունքները: Ընկերությունը մասնակիցների համար կազմակերպում է հետաքրքիր էքսկուրսիաներ , բացօթյա դասընթացներ, ինչպես նաև հետաքրքիր խնջույքներ յուրաքանչյուր առիթիների ժամանակ: Ընկերությունում տիրում է շատ ջերմ և բարի մթնոլորտ: Ընկերության աշխատակիցները սիրով և բարեհամբույր կերպով կընդունեն Ձեզ, կպատասանեն Ձեր հարցերին և կփորձեն լուծում տալ Ձեր ցանկացած խնդրին: Սիրով կսպասենք Ձեզ:
10/09/2026
Մեր մյուս մասնակիցը Մարիամն է, ով կրկին ուղևորվեց Չինաստան` ասիական մշակույթը բացահայտելու🇨🇳🤩😍
07/09/2026
‼️Լավ լուր‼️ ծրագրի դիմորդների համար🤩։ Վարորդական վկայականի պարտադիր պահանջը չեղարկվել է 🤩🇺🇲
03/09/2026
Մեր հաջորդ մասնակիցը Ալվինան է , ով մշակութային փոխանակման ծրագրով մեկնում է Չինաստան 🤩🇨🇳 մաղթենք նրան հաճելի ճամփորդություն և հետաքրքիր օրեր Չինաստանում։ #չինաստան
20/08/2026
Մեր հաջորդ մասնակիցը Անահիտն է, ով ուղևորվում է դեպի 🇩🇪Գերմանիա իր երազանքի հետևից 🤩 մաղթենք նրան հաջողությքւններ իր երազանքի ճանապարհին։
ծրագրի մեր հաջորդ մասնակիցը Էենն է, ով հաջողությամբ ստացավ մուտքի արտոնագիրը և շուտով կմեկնի ԱՄՆ 🇺🇸
23/07/2026
#չինաստան ծրագրի մեր մասնակից Մարիամին օդանավակայանում դիմավորում են մեր գործընկերները և ուղեկցում իր հյուրընկալ ընտանիք 🤩🇨🇳։
22/07/2026
Իսկ մեր հաջորդ մասնակիցը Մարիամն է, ով ուղևորվեց Չինաստան 🇨🇳🤩 մաղթենք նրան հետաքրքիր և անմոռանալի օրեր Չինաստանում։
01/07/2026
Ավագ դպրոցականների փոխանակման ծրագիր։
Ծրագրի տևողությունը 3,6,9 կամ 12 ամիս։
Ստեղծի'ր ամուր կապեր ապագա բարձրագույն կրթության համար քո նախընտրած երկրում` սովորելով այդ երկրի ավագ դպրոցում։ Բացահայտի'ր եվրոպական կրթական համակարգը ներսից։ Բարելավի'ր օտար լեզվի մակարդակը լեզվակիր երկրի միջավայրում։ Կացությունը հյուրընկալ ընտանիքում, ծրագրում ընդգրկված են և' մասնավոր և' պետական դպրոցներ։ Ծրագիրը գործում է հետևյալ երկրներում` Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա։ Գործում են պայմաններ և վճարներ, տարբեր երկրների համար դրանք տարբեր են։
Մանրամասների համար 📩
Հասցե ` Տերյան 91
+37455660585
19/06/2026
🇪🇸Դպրոցականների փոխանակման ծրագիր Իսպանիա։
Սովորի'ր մինչև 3 ամիս Իսպանիայում` մասնավոր կամ պետական ավագ դպրոցում🇪🇸
Թող քո դեռահասության ամենահիշարժան փորձառությունը սկսվի Իսպանիայում։
Ապրի'ր իսպանացի հյուրընկալ ընտանիքում, հաճախի'ր տեղական դպրոց, բացահայտի'ր նոր մշակույթ, ստեղծի'ր ամուր կապեր քո ապագա բարձրագույն կրթության համար, բացահայտի'ր եվրոպական կրթական համակարգը ներսից և վերադարձի'ր ավելի ինքնավստահ, հասուն ու անկախ։
✨ High School Exchange Spain
👥 15–17 տարեկանների համար։
Ծրագրի վճարը սկսած 5200 € ից։
📩 Ուզո՞ւմ ես իմանալ ավելին։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Терян 91
Yerevan
0009
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
| Saturday | 11:00 - 14:00 |