ArmMega

ArmMega

Share

«ԱՐՄՄԵԳԱ սպորտային և մշակութային ակումբ» ՀԿ

28/01/2020

Հայոց բանակը 28 տարեկան է: Այն կազմավորվեց, թրծվեց հայոց հողի համար մղված թեժ մարտերում, ցույց տվեց, որ մարտունակ է ու հաղթանակող:
Հիմա մեզ համար հայոց բանակը ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը:
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՈՒ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ:
ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ՈՒ ՆՐԱ ԶԻՆՎՈՐԻՆ։
🤜☯️🤛 🇦🇲 🇦🇲

05/01/2020

- ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ
- ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ
- ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

01/01/2020

ԹԻՄԸ ՍՐՏԱՆՑ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻԴ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ։
ԹՈՂ 2020 ԹՎԱԿԱՆԸ ԼԻՆԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ, ՀՐԱՇՔՆԵՐՈՎ ԼԻ ՈՒ ԱՌԱՏ ՏԱՐԻ։ ❄☃️🎅🌲

07/12/2019

31 տարի առաջ Սպիտակի ահեղ երկրաշարժը խախտեց Հայաստանի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Պաշտոնական նվազեցված տվյալներով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, բայց իրականում այն անցնում էր 35 հազարից։ Անօթևան դարձավ 530 հազարը։
Եվ չնայած այդ սարսափելի կորուստներին, միևնույն է՝ հայերը հազարամյակներ տևող պատմության ընթացքում սովորել են հաղթահարել տարբեր դժվարություններ, աղետներ ու թեպետ այդ ամենն ընդմիշտ մնում է գենետիկ հիշողության մեջ, մենք, ամեն դեպքում, գոյատևում ենք։

19/10/2019

Այսօր Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը:
Տոնի կապակցությամբ մայրաքաղաքին մաղթում ենք հզորացում և բարգավաճում, իսկ համաքաղաքացիներին՝ սիրել Երևանը և հոգատար վերաբերմունքով ու սրտացավությամբ, մշտապես մասնակցեն մեր մայրաքաղաքի շենացմանը։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԵՐԵՎԱՆ...
#ՍրտումսԵրևաննէ 🇦🇲 2️⃣8️⃣0️⃣1️⃣

05/10/2019

#ԱՐՄՄԵԳԱՆ շնորհավորում է բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում արգասաբեր աշխատանք և նորանոր հաջողություններ մատաղ սերնդին կրթելու մեծ և պատասխանատու գործում:

21/09/2019

Այսօր Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 28-րդ տարեդարձը:
Սիրելի՛ հայրենակիցներ -ն շնորհավորում է բոլորիդ ամենանվիրական տոնի` Անկախության օրվա առթիվ։ Մեր հայրենիքին մաղթում ենք խաղաղություն, իսկ մեր հայրենակիցներին՝ անկոտրում կամք, երջանկություն և բարեկեցություն:

01/09/2019

«ԱՐՄՄԵԳԱ» ակումբը սրտանց շնորհավորում է սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում ենք նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ:

09/07/2019
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Գուրգեն Մահարի 1
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 20:30
Tuesday 09:00 - 20:30
Wednesday 09:00 - 20:30
Thursday 09:00 - 20:30
Friday 09:00 - 20:30
Saturday 09:00 - 20:30