CardioLab Armenia

CardioLab Armenia

Share

“CardioLab” Medical Clinic, founded in 2024, specializes in modern heart care that prioritizes your well-being. Echocardiography. Electrocardiography.

CardioLab | Ձեր սրտի առողջության կենտրոնը

Մեծահասակների և երեխաների սրտի խնամք
📌 Ծառայություններ՝
• Սրտաբանական խորհրդատվություն
• Սրտի զննում և համապարփակ հետազոտություններ
• Արդիական մոնիտորինգի լուծումներ

📞 033 991 188
🌐https://www.cardiolab.am/am We provide a range of services for adults and children, from cardiology consultations and heart screenings to comprehensive health checks and advanced monitoring solutions. Provided services:

Cardiology, Rhythmology and Vascular Consultations. Holter Monitoring. Event Recording. Exercise Test.
6-Minute Walk Test. Cardiac screenings and Risk Stratification. Outpatient Follow-up and Cardiovascular Disease Management.

24/09/2026

💊 Միաժամանակ մի քանի դեղ եք ընդունո՞ւմ․ որքանո՞վ են դրանք համատեղելի

Դեղերի միջև, ինչպես նաև դեղերի և սննդի փոխազդեցությունները միշտ չէ, որ ուղեկցվում են նկատելի ախտանիշներով։ Դրանք կարող են նվազեցնել բուժման արդյունավետությունը կամ մեծացնել կողմնակի ազդեցությունների հավանականությունը՝ նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում։

«ԿարդիոԼաբ»-ում կլինիկական դեղագետը
🔷 մանրամասն ուսումնասիրում է ընդունվող դեղերի ցանկը
🔷 գնահատում է հնարավոր փոխազդեցությունները, դեղաչափերն ու ընդունման կարգը
🔷 առաջարկում է անհատական մոտեցում՝ նպաստելով առավել անվտանգ և արդյունավետ բուժմանը

📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

23/09/2026

EPIC-ը վերադառնում է։ 💗

2026 թ. նոյեմբերի 7-ին Երևանում կանցկացվի EPIC 2026՝ էլեկտրոֆիզիոլոգիայի նորարարություններին նվիրված երկրորդ ամենամյա գիտաժողովը:

Հայ և միջազգային մասնագետների մասնակցությամբ կքննարկվեն սրտային հանկարծամահության և կարդիոգենետիկայի, նախասրտերի ֆիբրիլյացիայի վարման, ինչպես նաև սրտային անբավարարության և ֆիզիոլոգիական խթանման արդիական մոտեցումները։

Սպասվում են կլինիկական դեպքերի քննարկումներ, երիտասարդ էլեկտրոֆիզիոլոգների համատեղ նիստ և EPIC ԷՍԳ ինտերակտիվ մրցույթ։

📅 Նշե՛ք օրացույցում՝ նոյեմբերի 7, 2026։
📍 Courtyard by Marriott
Ծրագրի և մասնակցության մանրամասները՝ շուտով։

————

EPIC is coming back! 💗

Join us in Yerevan on 7 November 2026 for EPIC 2026, the second annual ElectroPhysiology Innovations Conference.

Armenian and international experts will discuss current approaches to sudden cardiac death and cardiogenetics, atrial fibrillation management, heart failure, and physiologic pacing.
Look forward to clinical case discussions, a joint Young EP session, and the interactive EPIC ECG Arena competition.

📅 Save the date: 7 November 2026.
📍 Courtyard by Marriott

Programme and participation details coming soon.

22/09/2026

💙 «ԿարդիոԼաբ»-ում բուժառուի այցը կազմակերպվում է հստակ և հաջորդական փուլերով՝ ապահովելով անհրաժեշտ հետազոտությունների և մասնագիտական խորհրդատվությունների ամբողջական ընթացքը։

Այցի յուրաքանչյուր փուլ կազմակերպվում է հաշվի առնելով բուժառուի առողջական վիճակը և անհատական կարիքները։

💚 «ԿարդիոԼաբ»-ում կարևորվում է բուժառուակենտրոն մոտեցումը՝ ապահովելով համակարգված, մասնագիտական և հոգատար բուժսպասարկում։

📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

18/09/2026

📅 Հոկտեմբերի 18–25-ը բժիշկ-սրտաբան Դավիթ Սաղաբալյանը կլինի «Կարդիոլաբ»-ում՝ պացիենտների բժշկական տվյալների ուսումնասիրության և խորհրդատվությունների իրականացման նպատակով։

🇩🇪 Դավիթ Սաղաբալյանը ինտերվենցիոն սրտաբան և ռիթմի խանգարումների մասնագետ է, ով գործունեություն է ծավալում Բեռլինում։ Ունի սիրտ-անոթային բարդ դեպքերի վարման և ինտերվենցիոն սրտաբանության ավելի քան 10 տարվա փորձ։ 2016 թվականից ունի ներքին հիվանդությունների և սրտաբանության մասնագետի որակավորում։

📚 Կրթություն և մասնագիտական ուղի
Բարձրագույն բժշկական կրթությունը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ 1998–2004 թթ.։ 2012 թվականին ստացել է Գերմանիայում բժշկական գործունեություն իրականացնելու պետական արտոնագիր։

2013 թվականին Բեռլինի Շարիտե համալսարանական բժշկական կենտրոնում ստացել է դոկտորի աստիճան (Dr. med.)։ Դոկտորական աշխատանքի թեման վերաբերում էր աորտալ փականի պերկուտան փոխարինումից հետո Edwards SAPIEN և CoreValve կենսաբանական աորտալ փականային պրոթեզների դոպլերային ցուցանիշներին։

Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է Բեռլինի Bundeswehr Hospital-ում, Havelland Clinics-ում և Բեռլինի Martin Luther Hospital, Evangelisches Waldkrankenhaus Spandau և Evangelisches Krankenhaus Hubertus հիվանդանոցներում։ 2020 թվականից աշխատում է որպես սրտաբանության բաժանմունքի ավագ խորհրդատու։

💙 Մասնագիտական ուղղվածություն
Դավիթ Սաղաբալյանը մասնագիտացած է բարդ կորոնար միջամտությունների և ժամանակակից սարքային թերապիաների ոլորտում։ 2019 թվականից ունի նաև EHRA Cardiac Device Specialist որակավորում։

🏥 Դերը «Կարդիոլաբ»-ում

Դավիթ Սաղաբալյանը «Կարդիոլաբ»-ին աջակցում է որպես արտաքին փորձագետ՝ բարդ և ոչ ստանդարտ սրտաբանական դեպքերի ժամանակ, հատկապես երբ բուժման վերաբերյալ որոշումը պահանջում է լրացուցիչ փորձագիտական գնահատում կամ անհրաժեշտ է երկրորդ կարծիք։
Նա իրականացնում է՝
▫️բժշկական փաստաթղթերի և պատկերային հետազոտությունների հիման վրա անկախ երկրորդ կարծիքի տրամադրում,
▫️բարդ կամ ոչ հստակ կլինիկական որոշումների դեպքում դեպքի փորձագիտական գնահատում,
▫️անհրաժեշտության դեպքում առցանց խորհրդատվություն՝ Zoom հարթակի միջոցով։

17/09/2026

🫀Մեկնարկում է «Էլեկտրասրտագրության վարպետաց դաս»-ը՝ հագեցած ծրագրով: ⠀

Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան
✔️ Խորությամբ ուսումնասիրել էլեկտրասրտագրության (ԷՍԳ) հիմունքներն ու գործնական նրբությունները
✔️ Ծանոթանալ սրտաբանության և էլեկտրասրտագրության ժամանակակից մոտեցումներին
✔️ Վերլուծել իրական կլինիկական դեպքեր և ԷՍԳ օրինակներ
✔️ Հաղորդակցվել ոլորտի փորձառու մասնագետների հետ և ստանալ արժեքավոր մասնագիտական փորձ
✔️ Զարգացնել կլինիկական մտածողությունն ու ամրապնդել գործնական հմտությունները ⠀

📆 Սեպտեմբերի 22-26
📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303

📌 Թիրախային լսարան՝
▫️սրտաբաններ
▫️մանկական սրտաբաններ
▫️թերապևտներ
▫️ընտանեկան բժիշկներ
▫️միջին մասնագետներ
▫️ուսանողներ

🏷️ Արժեքը` 50 000 դրամ
❗️Մարզային բժիշկների և ուսանողների համար գործում է 50% զեղչ:

💙 Ավագ բուժաշխատողներ - ՇՄԶ 12 կրեդիտ
💙 Միջին բուժաշխատողներ - ՇՄԶ 6 կրեդիտ

🎓 Հատուկ կրթաթոշակ մասնակիցների համար
Դասընթացին մասնակցելով՝ դուք հնարավորություն կունենաք ստանալու 1 ամբողջական (100%) և 2 մասնակի (50%) կրթաթոշակ՝ հաջորդ մասնագիտական դասընթացին մասնակցելու համար։

🏆 Կրթաթոշակները կտրամադրվեն դասընթացի ամենաակտիվ մասնակիցներին՝ հաշվի առնելով նրանց ներգրավվածությունը, ակտիվ մասնակցությունը և ցուցաբերած արդյունքները։

Խոսնակներ
-Տաթևիկ Հովակիմյան՝ սրտաբան, առիթմոլոգ, Հանրային առողջության մասնագետ
-Ֆլորա Մուրադյան՝ սրտաբան, ԵՊԲՀ Սրտաբանության ամբիոնի դասախոս
-Սերգեյ Բարսամյան՝ սրտաբան, Էլեկտրոֆիզիոլոգ
Մեծ Բրիտանիայի, Բլեքփուլ Վիկտորիա հիվանդանոց
-Գևորգ Պետրոսյան՝ սրտաբան
-Տաթևիկ Գաբրիելյան՝ ֆունկցիոնալ ախտորոշման սրտաբան
-Ռաֆայել Մարտիրոսյան՝ սրտաբան, առիթմոլոգ
-Աննա Ճաղարյան՝ սրտաբան առիթմոլոգ

Ընթացիկ մշտապես քննարկվելու են հետաքրքիր կլինիկական դեպքեր💫:

▫️Գրանցման համար խնդրում ենք անցնել ստորև նշված հղումով
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeUrjgqgVymLZHHsVuOc131VTLf2YLPS2XI2rawy9yhFle5PQ/viewform?usp=header

▫️Դասընթացի ծրագիրը
https://drive.google.com/file/d/1q6cioZcBewSDlUbTvsj0LgQzoF8snTCZ/view?usp=sharing

❗️Տեղերը խիստ սահմանափակ են, շտապեք գրանցվել։

17/09/2026

🫀 ՄԻԱՑԵ՛Ք «ԿԱՐԴԻՈԼԱԲ»-Ի ԹԻՄԻՆ

💙 «ԿարդիոԼաբ»-ը փնտրում է պատասխանատու, հոգատար և մասնագիտական բարձր մոտեցում ունեցող բուժքույրերի մեր թիմին միանալու համար։

Հիմնական պարտականություններ՝
▫️ բժշկի ցուցումով բուժքույրական միջամտությունների իրականացում
▫️ հիվանդասենյակի նախապատրաստում բուժառուների ընդունելության համար
▫️ բուժառուների նախապատրաստում նախատեսվող միջամտություններին
▫️ բժշկական գործիքների ախտահանում և մանրէազերծում
▫️ բուժառուների բժշկական տվյալների և անամնեզի հավաքագրում ու մուտքագրում

Հիմնական պահանջներ՝
🔹 միջին բժշկական կրթություն և/կամ վերջին տարիներին համապատասխան վերապատրաստումների առկայություն
🔹 համակարգչային հմտություններ (MS Office, Web)
🔹 հայերենի գերազանց տիրապետում՝ գրավոր և բանավոր
🔹 ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
🔹 էլեկտրասրտագրի վերլուծության հմտություն
🔹 բուժառուների հետ բարեհամբույր և հոգատար հաղորդակցվելու կարողություն

💚 Սրտաբանական կլինիկայում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

🗓 Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ
🕘 Աշխատանքային ժամեր՝ 09:00–17:00 կամ 11:00–19:00

📩 Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում պարտադիր նշելով «Բուժքույր»։

📍 Հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2, 303

15/09/2026

Նարցիս, Մակիավելի, փսիխոպաթ․ ինչպե՞ս պաշտպանվել նրանցից

▫️Ինչո՞ւ է պատահում, որ որոշ մարդկանց հետ շփումից հետո մենք մեզ արժեզրկված, օգտագործված կամ ճնշված ենք զգում։ Ինչպե՞ս հասկանալ՝ խնդիրը սովորական կոնֆլիկտն է, թե մեր դիմացինի վարքում կան նարցիս ական, մակիավելիստական կամ պսիխոպատ իկ գծեր։

🩺 CardioLab Podcast-ի այս թողարկման ընթացքում սրտաբան Տաթևիկ Հովակիմյանի հյուրը հոգեբան-խորհրդատու Գրիգորի Բադալյանն է։ Զրույցի թեման հոգեբանության մեջ հայտնի «մութ եռյակն» է՝ նարցիսիզմը, մակիավելիզմը և պսիխոպատիան։

💙 Խոսում ենք այն մասին, թե ինչ է իրականում նարցիսիզմը և ինչու նարցիսական վարք ունեցող մարդուն մշտապես անհրաժեշտ են ուշադրություն ու հիացմունք, ինչպես է մակիավելիստական վարքը մարդկանց վերածում սեփական նպատակներին հասնելու գործիքի, ինչով է առանձնանում պսիխոպատիկ վարքը, և ինչու այս երեք երևույթները կարող են միաժամանակ հանդիպել նույն մարդու վարքում։

💚 Անդրադառնում ենք նաև այն հարցին, թե ինչու երբեմն դժվար է անմիջապես հասկանալ, որ հարաբերությունն արդեն վնասում է մեզ։ Երբ շփումից հետո պարբերաբար ընկնում է ինքնագնահատականը, առաջանում են տագնապ, ճնշվածություն կամ ներքին անհարմարություն, դա կարող է կարևոր ազդակ լինել՝ հասկանալու, թե ինչ ազդեցություն ունի այդ հարաբերությունը մեր հոգեկան և նույնիսկ ֆիզիկական բարեկեցության վրա։

🔵 Թողարկման ընթացքում քննարկում ենք նաև անձնական սահմանների կարևորությունը, մանիպուլյացիայից պաշտպանվելու հնարավորությունները և այն, թե երբ հարաբերությունից հեռանալը կարող է լինել ոչ թե պարտություն, այլ սեփական առողջությունն ու անձը պաշտպանելու որոշում։

Կարևոր է հիշել՝ առանձին վարքային գծերի առկայությունը դեռ ախտորոշում չէ։ Կլինիկական գնահատական կարող է տալ միայն համապատասխան մասնագետը։

💙💚 Ամբողջական թողարկումը կարող եք դիտել ստորև նշված հղումով։

https://linktw.in/kexpjp

📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

Photos from CardioLab Armenia's post 14/09/2026

🫀 «Սրտի ճարպակալում» արտահայտությամբ սովորաբար նկարագրվում է սրտի շուրջ՝ էպիկարդիալ հատվածում, ճարպային հյուսվածքի ավելցուկային կուտակումը։ Այն ախտորոշում չի համարվում, սակայն կարող է վկայել սիրտ-անոթային բարձր ռիսկի մասին։

🔹 Ավելցուկային ճարպային հյուսվածքը կարող է նպաստել բորբոքային գործընթացների զարգացմանը և բացասաբար ազդել սրտամկանի ու կորոնար անոթների աշխատանքի վրա։

💚 Սրտի շուրջ ճարպային հյուսվածքի ավելացումը կարող է ուղեկցվել կորոնար հիվանդության, նախասրտերի ֆիբրիլյացիայի և սրտային անբավարարության բարձր ռիսկով։

💙 Սիրտ-անոթային ռիսկի գնահատումը ներառում է ոչ միայն մարմնի քաշը, այլև արյան ճնշման, գլյուկոզայի, խոլեստերինի և այլ ցուցանիշների վերահսկումը։ Անհրաժեշտ հետազոտությունների ծավալը որոշում է բժիշկը։

📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

09/09/2026

🎙️ CardioMic | Խոլեստերին (մաս 3)

Ինչո՞ւ է խոլեստերինը կենսականորեն անհրաժեշտ օրգանիզմին, և ո՞ր դեպքում է դրա մակարդակը դառնում վտանգավոր։

Այս թողարկման ընթացքում կխոսենք խոլեստերինի նյութափոխանակության խանգարումների՝ դիսլիպիդեմիաների մասին՝ պարզաբանելով, թե
🫀 ինչ դեր ունի խոլեստերինն օրգանիզմում,
🫀 որտեղ և ինչպես է այն արտադրվում,
🫀 ինչ են «լավ» և «վատ» խոլեստերինները,
🫀 ինչու դրանց հավասարակշռությունը կարող է խախտվել,
🫀 և ինչպես են ձևավորվում աթերոսկլերոտիկ վահանիկները։

🎧 CardioMic՝ սրտաբանի հետ մասնագիտական զրույցներ սրտի առողջության, հիվանդությունների և ժամանակակից բուժման մասին։

💙 Թողարկման նախորդ մասերին կարող եք ծանոթանալ մեր էջում։

📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

Want your business to be the top-listed Health & Beauty Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Tsitsernakaberd Highway, ½, 303
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 17:00