Creative Photo

Creative Photo

Share

Creative Photo, Photo Booth, Yerevan

Հայաստանում իր տեսակի մեջ միակ “Creative photo” ֆոտոկրպակը տեղակայված է Երեւան Մոլում: Այն գործում է առանց մարդկային գործոնի` հատուկ ծրագրի միջոցով: Ֆոտոկրպակի այցելուն կարող է սենսորային էկրանով նշել, թե լուսանկարի որ տարբերակն է նախընտրում` creative photo (սև ու սպիտակ լուսանկար), fun photo (զվարճալի լուսանկար) կամ passport photo (անձագրի լուսանկար):

Լուսանկարի ապագա “հերոսը” կարող է տեսնել ու գնահատել իր պատկերի արտացոլանքն էկրանին: Երբ ազդարարվում է “GO” հրահանգը, տեսախցիկը մեկ վայրկյան տևող ընդմիջումներով վեց լուսանկար է անում:

Վերջնական արդյունքը` լուսանկարը ընդամենը 40-45 վայրկյան հետո արտատպվում և դուրս է գալիս սենսորային էկրանի ներքևում տեղակայված համապատասխան սարքից:

Ցանկության դեպքում լուսանկարները տպվում են այցելուի ընտրած ֆոնի վրա: Ֆոտոկրպակի պատին փակցված է “քայլերի ուղեցույց”, որտեղ նշված են հարկ եղած լուսանկարը ստանալու համար պահանջվող գործողությունները: Այստեղ կարելի է գտնել նաև սպասարկող անձնակազմի հեռախոսահամարները: Վերջիններիս կարելի է զանգահարել ու դիմել ֆոտոկրպակում որևէ խնդիր առաջանալու դեպքում:

Այցելուների հարմարավետության ու ժամանակի խնայողության համար այստեղ յուրաքանչյուր գործողություն առավելագույնս պարզեցված է, ինչն ինքնստինքյան բացառում է դժվարությունները` ժամանակակից տեխնոլոգիաների հետ “շփման” գործում:

Want your business to be the top-listed Event Planning Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00
Sunday 10:00 - 22:00